Շարլիզ Թերոն
Շարլիզ Թերոն աֆրիկաանս՝ Charlize Theron | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1975[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Բենոնի, Տրանսվաալ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ և ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Ստյուարտ Թաունսենդ և Շոն Փեն |
Երեխա(ներ) | Jackson Theron? և August Theron? |
Պարգևներ և մրցանակներ | |
charlizeafricaoutreach.org | |
Շարլիզ Թերոն (անգլ.՝ Charlize Theron), (օգոստոսի 7, 1975[1][2][3][…], Բենոնի, Տրանսվաալ, ՀԱՀ), ծնունդով Հարավային Աֆրիկացի, հոլիվուդի դերասանուհի։ 2003 թվականին դարձել է «Օսկար» մրցանակի դափնեկիր «Օսկար լավագույն դերասանուհու համար» անվանակարգում «Հրեշ» ֆիլմում դերի համար։ Հանդիսատեսին հայտնի է «Սատանայի փաստաբանը», «Հզոր Ջո Յանգը», «Քաղցր նոյեմբեր», «Հենկոկ» և «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմերից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարլիզ Թերոնը ծնվել է Բենոնիում (Տրանսվաալ նահանգ, ՀԱՀ)։ Նա Չարլզ Ջեյկոբ Թերոնի (1947—1991)[5] ու Գերդա Ջեյկոբ Ալետիի (օրիորդական ազգանունը՝ Մարից, ծնվել է 1953 թվականի հունվարի 27-ին) միակ զավակն է[6]։ Մայրական կողմից դերասանուհին ունի գերմանական, հայրական կողմից՝ ֆրանսիական ու հոլանդական արմատներ։ Շարլիզի նախնիներից է բուրկյան սպա Դան Թերոնը։ Շարլիզի ծնողներն ունեին ֆերմա ու ճանապարհաշինական ընկերություն, որ ղեկավարում էր Գերդա Թերոնը[5]։
Շարլիզ Թերոնի մանկությունն անցել է ծնողների՝ Բենոնիում գտնվող ֆերմայում՝ Յոհանեսբուրգից ոչ հեռու, որտեղ նա սովորել է Պուտֆոնտենյան տարրական դպրոցում[7][8]։ Նա շփվում էր ֆերմայի աշխատողների հետ, որ ներգաղթյալներ էին Աֆրիկայի տարբեր երկրներից. նա տիրապետում էր տեղական 26 խոսվածքների ու բարբառների[9], իսկ հետագայում մայրենի աֆրիկաանսին հավասար սովորեց անգլերեն[10][11][12]։ Ֆերման գտնվում էր վայրի բնության գրկում, ինչը նպաստեց նրան, որ հետագայում դերասանուհին որոշում ընդունեց դառնալ կենդանիների պաշտպանության շարժման ակտիվիստ։ 6 տարեկանում Շարլիզն սկսում է հաճախել բալետի դասերի, իսկ 13 տարեկանում ուղարկվում է դպրոց-ինտերնատ և սկսում է սովորել Յոհանեսբուրգի Արվեստների ազգային դպրոցում։
15 տարեկան հասակում Շարլիզը ականատես է լինում հոր մահվան, ով քրոնիկ ալկոհոլամոլ էր. աղջկա մայրը ինքնապաշտպանության նպատակով ստիպված էր ատրճանակից կրակել ամուսնու վրա։ Ոստիկանությունունը Գերդա Թերոնի նկատմամբ ոչ մի մեղադրանք չներկայացրեց։ Որոշ ժամանակ անց տված հարցազրույցի ընթացքում Շարլիզը պնդել է, թե հայրը մահացել է ավտովթարի հետևանքով[9]։
Կարիերայի սկիզբ և տեղափոխվելը ԱՄՆ
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկանում մոր խորհրդով ու պնդմամբ Շարլիզը մասնակցեց մոդելների մրցույթին և հաղթեց։ Ավելի ուշ նա Իտալիայի Պոզիտանո քաղաքում մասնակցեց մոդելների միջազգային մրցույթի, և հաղթելուց հետո Միլանում պայմանագիր կնքեց մոդելային գործակալության հետ։ Այդ տարվա ընթացքում Շարլիզը շրջեց ողջ Եվրոպայում, ինչից հետո մեկնեց Նյու Յորքին, որտեղ էլ վերջնական հաստատվեց։ Երազելով բալետի պարուհու կարիերայի մասին՝ պայմանագրի ժամանակի ավարտից հետո նա ընդունվեց Ջոֆրիի պարի դպրոց, իսկ ազատ ժամանակ աշխատում էր որպես մոդել։ Սակայն ծնկի վնասվածքի պատճառով 19 տարեկանում ստիպված է լինում հրաժարվել պարուհու կարիերայից[13][14]։
«Ես կարծում էի, թե դա աշխարհի վերջն է, պարերն իմ կիրքն էին։ Ես մտածում էի, որ ստիպված կլինեմ վերադառնալ Հարավային Աֆրիկա և մինչ կյանքիս վերջն աշխատել սոուպերմարկետում»։ |
Հետագայում այսպես է արտահայտվել դերասանուհին Elle ամսագրին տված հարցազրույցում։ Սակայն տուն վերադառնալու փոխարեն նա մեկնում է Մայամի, որտեղ մի քանի ամիս աշխատում է որպես մոդել։ Մայրը՝ Գերդան, ով կարծում էր, որ Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս աղջիկն ավելի մեծ հնարավորություններ կունենա զարգացնելու իր ընդունակությունները, պնդեց, որ Շարլիզն իր ուժերը փորձի Հոլիվուդում[15]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անուն | Բնօրինակի անվանումը |
---|---|---|
2003 | Հրեշ | Monster |
2006 | Հավանայից արևելք | East of Havana |
2008 | Լուսնոտություն | Sleepwalking |
2008 | Վառվռող հարթավայրը | The Burning Plain |
2011 | Խեղճ հարուստ աղջիկը | Young Adult |
2013 | Հանելուկային սպանություն | Murder Mystery |
Երկու սևեռուն հայացք | Two Eyes Staring | |
Ջինքս | Jinx |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
- ↑ 5,0 5,1 Karsten, Chris (2009). Charlize: Life's One Helluva Ride. Human & Rousseau. էջեր 14–19.
- ↑ «Charlize Theron's 'Monster' Role». CBS News. 2004 թ․ հունվարի 9. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Charlize Theron Biography». Hello Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Benoni, East Rand». www.sa-venues.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ 9,0 9,1 «Charlize Theron - Biography» (English). talktalk.co.uk. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 20-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Charlize Theron». Access Hollywood. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Charlize Theron». People. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Charlize Theron». Biography Channel. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Lynn Hirschberg (Spring 2008). «Charlize Angel» (Flash). New York Times. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Charlotte Higgins (2006 թ․ օգոստոսի 24). «Play It Tough». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ Ginger Strjcek (2004 թ․ օգոստոսի 24). «Charlize Theron profile at Season magasine». Season magasin online. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարլիզ Թերոն» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Հարավաֆրիկացի կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Հարավաֆրիկացի մոդելներ
- Հոլիվուդյան դերասաններ