«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն
Special:Permalink/4183030#Անավարտի կաղապար, մաս N, ջնջվեց: {{Մեծ Հայք-անավարտ}} oգտվելով ԱՎԲ |
չNo edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Գուգարք (այլ կիրառումներ)}} |
|||
{{Արևմտահայերեն|Գուգարք (արեւմտահայերէն)}} |
{{Արևմտահայերեն|Գուգարք (արեւմտահայերէն)}} |
||
{{Տեղեկաքարտ Մեծ Հայքի աշխարհ |
{{Տեղեկաքարտ Մեծ Հայքի աշխարհ |
07:07, 29 Սեպտեմբերի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գուգարք (այլ կիրառումներ)
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 10 գավառ |
Գլխավոր քաղաք | Արդահան |
Այլ քաղաքներ | Կաղարջք, Ծոփ, Կողբաքար |
Կառավարող տոհմ(եր) | Գուգարաց |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ներկայիս երկրներ | Վրաստան, Հայաստան |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Հայեր, Վրացիներ |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Հայ Առաքելական եկեղեցի, Վրաց ուղղափառ եկեղեցի |
Գուգարք, Մեծ Հայքի տասներեքերորդ նահանգը։
Վարչական բաժանում
Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.
- Ձորափոր- կենտրոնը՝ Մանից գոմ
- Կողբափոր- կենտրոնը՝ Կողբաքար
- Ծոբոփոր- կենտրոնը՝ Ծոփաբերդ
- Տաշիր- կենտրոնը՝ Լոռի բերդ
- Թռեղք (Թռէղք)- կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ)
- Կանգարք- կենտրոնը՝ Կեչուտ
- Արտահան- կենտրոնը՝ Արդահան
- Վերին Ջավախք (Վերին Ջաւախք)- կենտրոնը՝ Քաջատուն
- Կղարջք- կենտրոնը՝ Արտանուջ
- Քվիշափոր (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)
- Բողնոփոր- կենտրոնը՝ Բողնիս
- Շավշեթ (Շաւշէթ)- կենտրոնը՝ Շատբերդ
- Մանգլյաց փոր (Մանգլեաց փոր)- կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)
Պատմական ակնարկ
Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մթա VIII դ մտել է Ուրարտական, մթա IV-II դդ՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387–ին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։
652–ի հայ–արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դ վերջին և XII դ սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185–ից՝ Զաքարյաններին։ XII-XIII դդ Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։
Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։
|