Գրիգոր Տուտեորդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Տուտեորդի
Ծնվել էանհայտ
Մահացել է1216
Մահվան վայրՎայոց ձորի մարզ, Հայաստան

Գրիգոր Տուտերորդի (ծն. թ. անհայտ - 1216, Վայոց ձորի Արփա գյուղ), եկեղեցական գործիչ։ Հաղպատի եպիսկոպոս, Սանահինի վանքի վանահայր։ 1154 թվականին ստացել և կազմվել է մի ձեռագիր, որի մեջ թողել է հիշատակարան։ Հեղինակ է մի շարք նամակների՝ ուղղված Ներսես Շնորհալուն, որը վերաբերվում էր հայ և բյուզանդական եկեղեցիների միության խնդրին։ Իր թղթերում Գրիգոր Տուտերորդին մերժում է եկեղեցիների միության գաղափարը, խորհուրդ տալիս հենվել «քրիստոնեության պատվար մեծափառ ռուսական եկեղեցու վրա»։

Մերժել է կիլիկյան հայրերի և Հռոմկլայի կաթողիկոսների առաջարկած՝ եկեղեցիների միության գաղափարը։

Գրիգոր Տուտեորդու Գրիգոր Ղ Տղային ուղղած թղթերում զգուշացրել է այդ միությունն իրագործելու ծանր հետևանքների մասին։ Գրիգոր Տուտեորդու հետ հաշվի են նստել Հռոմկլայի հայոց կաթողիկոսարանում և Արցախում։ Նրա անունը հիշատակվում է ավանդապատումներում, Սանահինի և Հաղարծնի վանքերի վիմական արձանագրություններում։ Գրիգոր Տուտեորդին այդ վանքերին է նվիրել գրքեր, եկեղեցական օգտագործման թանկարժեք իրեր, դրամ հատկացրել վանական հաստատությունների շինարարության համար։

Սանահինի վանքի Սուրբ Հարություն եկեղեցու հյուսիսային կողմում է գտնվում Գրիգոր Տուտեորդու խաչքար-տապանաքարը (1183, գործ՝ Մխիթար Կազմողի)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007