Բոլնիս-Խաչեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բոլնիս–Խաչենից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խաչեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Բոլնիս-Խաչեն
վրաց.՝ ბოლნისი
Կոորդինատներ: 41°22′39″ հս․ լ. 44°30′03″ ավ. ե. / 41.37750° հս․. լ. 44.50083° ավ. ե. / 41.37750; 44.50083
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՔվեմո Քարթլի
ՇրջանԲոլնիսի
ԲԾՄ620 մ
Բնակչություն1534[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 92 %[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
##Բոլնիս-Խաչեն (Վրաստան)
Red pog.png

Բոլնիս-Խաչեն (Բողնիս, Բոլնիս, վրաց.` ბოლნისი կամ ბოლნის-ხაჩინი), հայաբնակ գյուղ Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Բոլնիսի շրջանում։ Գտնվում է Բոլնիս քաղաքից 9 կմ հեռավորության վրա, Ներքին Քարթլի հարթավայրում, Մաշավերա գետի աջակողմյան վտակ Բոլնիսիսծղալի գետի ձախ ափին, ծովի մակարդակից 620 մ բարձրության վրա:

Բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2014 թվականի տվյալների, գյուղն ուներ 1534 բնակիչ, հիմնականում հայեր:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում: Այստեղ եղել է վրաց եկեղեցու եպիսկոպոսանիստ աթոռներից մեկը, որ մասնակցել է 506 թվականի Դվինի հակաքաղկեդոնական ժողովին:

Գյուղի ճարտարապետական կարևորագույն հուշարձանը բազիլիկ եկեղեցին է (Սուրբ Սիոն), որը կառուցվել է 478-493 թվականներին:

Բոլնիս-Խաչենում է ծնվել հայ ականավոր գրող Ղազարոս Աղայանը, որտեղ գտնվում է նաև նրա տուն-թանգարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 7 ნოემბერი, 2016 
  2. Ethnic composition of Georgia 2014
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png