«Կարմիրգյուղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 39. Տող 39.
| առաջին հիշատակում = 1654
| առաջին հիշատակում = 1654
| այլ անվանումներ =
| այլ անվանումներ =
| տարածք = 3,9
| տարածք = 5
| բարձրության տեսակ =
| բարձրության տեսակ =
| կենտրոնի բարձրություն = 2130
| կենտրոնի բարձրություն = 2130

06:15, 21 Ապրիլի 2015-ի տարբերակ

Գյուղ
Կարմիրգյուղ
Սևանա լիճը Կարմիրագյուղից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Առաջին հիշատակում1654
Մակերես5 կմ²
ԲԾՄ2130 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5986[1] մարդ (2008 հունվարի 1)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Կարմիրգյուղ (Հայաստան)##
Կարմիրգյուղ (Հայաստան)
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)##
Կարմիրգյուղ (Գեղարքունիքի մարզ)

Կարմիրգյուղ (մինչև 1940 թվականը՝ Ղուլալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։

Անվանում

Գյուղը նախկինում կոչվել է Ղուլալի։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1940 թվականի հունիսի 1-ի հրամանագրով վերանվանվել է Կարմիրգյուղ։

Աշխարհագրություն

Կարմիրգյուղը /Ղուլալի/ մայրաքաղաք Երևանից գտնվում է 102 կմ հեռավորության վրա։ Գյուղի երկարությունը հյուսիսից հարավ 4200 մ է, իսկ լայնությունը արևելքից արևմուտք` 1200 մ։ Տարածությունը 500 հա է զբաղեցնում։ Ռելիեֆը հարթավայրային է։ Գյուղը նախկինում մտնում էր Երևանի նահանգի Նոր-Բայազետի գավառի մեջ։ Կարմիրգյուղ գյուղի բնակիչների նախնիները ներգաղթել են Էրզրումի նահանգի Բայազետ գավառից 1830 թվականին, 140 ընտանիք` 703 բնակիչներով։ Այժմ բնակչության թիվը մոտ 6000 է։

Գյուղի միջոցով հոսում է Գավառագետը, որը գյուղը բաժանում է երկու մասի։ Սևանա լճից գտնվում է 6 կմ դեպի արևմուտք, Գավառ քաղաքից՝ 4 կմ հարավ։ Հարավից սահմանակից է Սարուխան գյուղին, արևմուտքից՝ Գանձակին։

Տնտեսություն

Գյուղի բնակչությունը զբաղվել և այժմ էլ զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, երկրագործությամբ։ 1976 թ. գյուղը գազաֆիկացվել է։ Կարմիրգյուղ գյուղն ունի երկու միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, բուժամբուլատորիա, երաժշտական դպրոց։ Նախկինում գյուղում արդյունաբերություն չի եղել։ Եղել են ձիթհաններ, ջրաղացներ, դուքաններ։ Այժմ գյուղն ունի հացի կոմբինատ, որը հիմնադրվել է 1968 թ., գուլպայի արտադրամաս։ 1958 թ. գյուղում շահագործման հանձնվեց գորգի ֆաբրիկայի շենքը, որտեղ աշխատում էին մոտ 600 գորգագործներ /այժմ այդ թիվը զգալի պակասել է/։ Համաշխարհային ճանաչում ունեն ֆաբրիկայի արտադրած Վան, Գյումրի, Լոռի, Այգեստան, Կարս, Զանգեզուր և այլ գորգերը։ 1996 թ. ֆաբրիկան սեփականաշնորհվեց և անվանվեց Հայր և որդի Ենգոյաններ ՍՊԸ։ Գյուղն ունի բազում արհեստավորներ՝ հյուսներ, որմնադիրներ, դերձակներ, բրուտներ, դարբիններ, սափրիչներ, ոսկերիչներ, կոշկակարներ, ներկակարներ և այլն։

Տեսարժան վայրեր

Գյուղում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, եկեղեցի (խոնարհված վանք), մատուռ (Թուխ Մանուկ), կիկլոպյան ամրոցի ավերակներ, խաչքարեր, գերեզմանոցներ, դամբարաններ։ Առաջին անգամ հիշատակվում է 1654 թվականին։ Ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից, 1831 թվականին։

Տես նաև

Արտաքին հղումներ

  • Կարմիրգյուղ բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։
  • World Gazeteer: Armenia – World-Gazetteer.com
  • 2001 թվականի Հայաստանի մարդահամարի արդյունքները, Հայաստանի վիճակագրական կոմիտե
  • Kiesling, Brady (2005), Rediscovering Armenia: Guide, Yerevan, Armenia: Matit Graphic Design Studio
  • Brady Kiesling, Rediscovering Armenia, p. 44, available online at the website of the Internet Archive:


Ծանոթագրություններ