Կողբ (Տավուշի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կողբ (Հայաստան)ից)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կողբաքար (այլ կիրառումներ)
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կողբ (այլ կիրառումներ)
Գյուղ
Կողբ
Bn.2009,hoktember.JPG
Կոորդինատներ: 41°10′58″ հս․ լ. 44°58′40″ ավ. ե. / 41.18278° հս․. լ. 44.97778° ավ. ե. / 41.18278; 44.97778
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Տավուշ
Այլ անվանումներ Կողբափոր, Կողբաքար
ԲԾՄ 750 մ
Կլիմայի տեսակ Բարեխառն, մեղմ
Բնակչություն 4530 մարդ
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն Կողբեցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (266 5)
Փոստային ինդեքս 4110
Ավտոմոբիլային կոդ 58
Պաշտոնական կայք koghb.am
##Կողբ (Տավուշի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Կողբ, գյուղ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևմուտք, սահմանամերձ գյուղ է, սահմանից հեռու է 4,7 կմ, Կողբ գետի ափին, Նոյեմբերյանից 4 կմ հեռավորության վրա։ Երևանից 195 կմ։ Համարվում է Տավուշի մարզի ամենամեծ գյուղական համայնքը։ Ներկայումս բնակչությունը 5 300 մարդ է։ Հարևան համայնքներն են Նոյեմբերյանը և Բերդավանը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը ունի հարմար աշխարհագրական դիրք և մեղմ կլիմա։ Գյուղի հարավ-արևմուտքում է ձգվում Գուգարաց լեռնաշղթան՝ բաժանված Կոտմանի լեռնաբազուկով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 750 մետր է։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման մեղմ է, ամռան և ձմռան ջերմաստիճանները՝ չափավոր։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +13 °C, իսկ տեղումները 600-700 մմ։ Գարունը կարճատև է և անձրևային, աշունը՝ մեղմ ու տևական։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց բդեշխության կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար։[1] Կողբ բառը հայերեն ամրոց բառի հոմանիշներից է։

Կողբի՝ տարածաշրջանի և Հայաստանի հնագույն բնակատեղի լինելու մասին են վկայում հազարամյակների հնություն ունեցող պատմական հուշարձանները, հին բնակատեղիները, դամբարանները և պեղված նյութերը։ Կողբի մշակույթի կենտրոնում գործում է Կողբի պատմության թանգարանը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Կողբափորի պատմությունը այնքան հին է, որ դեռևս կան հետքերը հեթանոսական ժամանակների ավերված կառույցների։

Հայաստանում առաջին գյուղական կուլտուր-տնտեսական արտելը (ՀԷԿ, փայտամշակման կոմբինատ, սղոցարան՝ 1921 թվական), առաջին գյուղական հիվանդանոցը (1920 թվական) և փորձնական անտառտնտեսությունը (1922 թվական) հիմնվել են Կողբում։ Մինչև 1928 թվականի դպրոցի շենքի կառուցումը, Կողբում գործել է ծխական դպրոց, ավելի ուշ դասերը անց են կացվել մասնավոր տներում։ Այդուհանդերձ գյուղում գիտակրթական մակարդակը եղել ու պահպանվում է բարձր հիմքերի վրա։ Շուրջ 5100 բնակչություն ունեցող Կողբում գործում է երկու միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, երկու գրադարան, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց։ Կողբում են գտնվում Նոյեմբերյանի անտառտնտեսությունը, զինվորական զորամասը, «Զիկատար» անտառի ուսուցման տարածաշրջանային կենտրոնը և այլ արտադրական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2012 թ.-ին համայնքի բնակչությունը կազմել է 4530 մարդ։

Կողբի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 592 2008 2423 2970 3165 4142 4421 5063 4610 4436 4530

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործում է Կողբի մշակույթի կենտրոնը, գեղարվեստի դպրոցը, գործում է թատրոն և տիկնիկայն թատրոն։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշկավանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի հարավային մասում, 3 կմ հեռավորությամբ, Կողբագետի աջ մասում՝ անտառապատ բլրի բարձրադիր հարթակի վրա, կառուցված է Մշկավանք (Մշակավանք) եկեղեցին։ Պահպանվել են եկեղեցու արևմտյան ճակատին կից գավիթը՝ արևելյան՝ անկյունային մասերի խուցերով։ Մշկավանքի կառուցման մասին կոնկրետ թվային տվյալներ չկան, բայց առկա է Վարդան Արևելցու հիշատակությունը 1219 թվականի երկրաշարժի մասին, որտեղ նշվում է Մշկավանքի անվանումը։

Ագեղցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագեղցի (5-7 դար) Գյուղատեղի եկեղեցի։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք՝ Ագեղցի կոչվող հին գյուղատեղում պահպանվում են եռանավ եկեղեցու դահլիճի կիսավերպատը, արևելյան թևը՝ կիասշրջաաձև խորանով և կից ավանդարներով, մյուս կողմերի պատերը՝ կես բարձրությամբ։ Եկեղեցին մուտքեր է ունեցել հարավային և հյուսիսային կողմերից։ Պատերի ոչ մեծ հաստությունը, կամարների և թաղերի բացակայությունը, հիմք են տալիս ենթադրելու, որ եկեղեցին եղել է փայտածածկ։

Սուրբ Աստվածածին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին, Կողբի կենտրոնական եկեղեցի, 5-րդ դար պահպանվել են կիսավեր խորանները և երեք գերեզմանաքար։ 1936 թվականին եկեղեցին քանդել են։

Տվարաեղցի (Տվարագեղցի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի տարածքը հարուստ է հատկապես միջնադարյան հուշարձաններով, այդ ժամանակներին հատուկ կառույց է «Տվարաեղցի» կոչվող բազիլիկ եկեղեցին, որը կիսավեր վիճակում գտնվում է հին գյուղատեղում՝ գետի ձախ ափին։ Կանգուն է արևելյան պատը, խորանի գմբեթարդի զգալի մասով։ Մյուս կողմերում պատերի մի մասը պահպանվել է տարբեր չափերով։ Եկեղեցու շուրջը հին գերեզմանոց է։ Ճանապարհաշինության ժամանակ բացվել և ի հայտ են եկել քարարկղային գերեզմաններ։

Ամուրիների Սար[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի արևմտյան բարձունքի վրա է գտնվում խաչարձաններով այս գերեզմանատեղին։ Այն հանդիսանում է 30 ամուրի կողբեցիների գերեզմանատեղին, ովքեր կռվելով և փախուստի մատնելով լեզգիներին՝ հետագայում այդ նույն սարի վրա սպանվում են համալրված լեզգի հրոսակների կողմից։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի մշակույթի կենտրոնի շենքը

Կողբն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, արվեստի դպրոց, երկրագիտական թանգարան։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբում սպորտը միշտ եղել է բարձր մակարդակի վրա։ Կողբից են մի շարք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ՝ տարբեր մարզաձևերից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փավստոս Բյուզանդ, Մովսես Խորենացի՝ «Պատմություն Հայոց» 387թ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 10