Դուրգանաձոր (ամրոց)
Տեսակ | կիկլոպյան կառույց |
---|---|
Հասցե | Կողբ գյուղից 4․5 կմ հարավ-աևմուտք |
Վարչական միավոր | Կողբ[1] |
Երկիր | ![]() |
Կազմված է մասերից | Քարհանք |
Կառուցված | մ․թ․ա․ II-I հազարամյակ |
Շինանյութ | անմշակ բազալտե քարեր |
Ունի ձև | յոթակողմ |
Ընթացիկ վիճակ | ավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ |
Բաց է հանրության համար | այո |
Դուրգանաձոր, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4․5 կմ հարավ-արևմուտք՝ Պատաշար ամրոցից 2 կմ հյուսիս։ Երեք կողմից շրջապատված է զառիթափ և անտառապատ լանջերով (տեղաբնակները տեղանքն անվանում են «Դուքանաձոր»)։ Գտնվում է բարձունքի գագաթին։ Ունի օվալաձև հատակագծով պարսպաշար, որոնց ստորին շերտերը պահպանվել են։ Դրանք եռաշերտ են, ունեն 4-5 մետր լայնություն և կառուցված են բազալտի անմշակ քարերից։ Մուտքը եղել է հարավային կողմից, որը փոքր-ինչ ավելի մատչելի էր։ Ենթադրվում է, որ եղել է Պատաշար ամրոցի հենակետային ամրությունը և վերահսկել է Կողբ գետի կիրճով անցնող ճանապարհները։ Պահպանության գոտին կազմում է 2,28 հա, իսկ հուշարձանինը՝ 0,19 հա[2][3]։
ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ»։ էջեր 228–229
- ↑ Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Դուրգանաձոր ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»
- ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ www.arlis.am (հայերեն)։ Վերցված է 2020-03-13