Պատաշար (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատաշար
Տեսակկիկլոպյան կառույց
ՀասցեԿողբ գյուղից 5․5 կմ հարավ-աևմուտք
Վարչական միավորԿողբ[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կազմված է մասերիցԲնակատեղի «Հորերի դոշ» և Դամբարանադաշտ
Կառուցվածմ․թ․ա․ I հազարամյակի սկիզբ
Շինանյութանմշակ և խոշորածավալ քարեր
Ունի ձևվեցակողմ
Ընթացիկ վիճակավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ
Բաց է հանրության համարայո

Պատաշար, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 5․5 կմ հարավ-արևմուտք։ Արևմտյան, արևելյան և հարավային կողմերից զառիթափ, իսկ հյուսիսային կողմից՝ մեղմաթեք լանջերով բարձունքի գագաթին։ Ամրոցի մնացորդները շրջապատված են գագաթի եզրագծին համապատասխան՝ արևմուտքում ձգվածությամբ, եռանկյունաձև հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Տեղ-տեղ կան պահպանված հատվածներ, որից կարելի է ենթադրել, որ ամրոցի պատշարը ունեցել է 3 մետր լայնություն, որը կառուցված է եղել անմշակ և խոշորածավալ քարերից։ Ամրոցը հյուսիս-արևմտյան, հարավ-արևմտյան, և արևմտյան անկյուններում ունեցել է աշտարակներ (պահպանվել են մնացորդները)։ Մուտքը եղել է հյուսային կողմից։ Ամրոցի տարածքից հայտնաբերվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակի սկզբով թվագրված խեցեղենի բեկորներ։ Պահպանության տարածքը կազմում է 3,67 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,5 հա[2][3]։

ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ». էջեր 228–229.
  3. Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Պատշար ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.