Կոզման (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոզման (այլ կիրառումներ)
Կոզման
Տեսակկիկլոպյան կառույց
ՀասցեԿողբ գյուղից 10 կմ ամ, «Կոզմանի դաշտ» վայրում, բարձր բլրի վրա
Վարչական միավորԿողբ[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿառուցվածՄ․թ․ա․ II-I հազարամյակ
Բարձրություն1 մետր պարսպաշար
Ունի ձևհնգակողմ
Ընթացիկ վիճակավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ
Բաց է հանրության համարայո

Կոզման, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 7,7 կմ հեռավորության վրա։ Այն գտնվում է երեք կողմից անտառապատ ձորալանջերով եզերված բարձունքում։ Հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից եզերված է պարսպապատերով։ Պահպանվել են պատերի մի քանի հատվածներ, որոնք ունեն մոտ 3 մետր լայնություն, եռաշերտ կառուցվածք։ Պատերը կառուցված են խոշոր և միջին չափերի քարերից, որոնք արանքում լցված են մանր քարեր։ Նկատելի են կառույցի մնացորդները։ Այն իր մեջ ընդգրկում է 0,6 հա հողատարածք (0,45 հա հուշարձանի տարածքն է), իսկ պահպանման տարածքը կազմում է 2,86 հա[2][3]։

ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ». էջեր 228–229.
  3. Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Կոզման ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»