Կողբի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կողբի պատմության թանգարան
Koghb Cultural Center.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՏավուշի մարզ, Կողբ
ԺանրՊատմական, ազգագրական
ՀասցեԿողբի մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ
Հիմնադրված է1970 թվական
ՀիմնադիրՍուրեն Աբովյան
ՏնօրենԱրման Տեր-Արսենյան

Կողբի պատմության թանգարան, պատմությանը, ազգագրությանը նվիրված թանգարան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում[1][2][3]։

Թանգարանը տեղակայված է Կողբի մշակույթի կենտրոնի երկրորդ հարկում։ Որպես գյուղական թանգարան, իր ձևաչափով եզակի է ամբողջ Տավուշի մարզում[3][1][3]։ Այն հիմնադրվել է 1970 թվականին Սուրեն Աբովյանի կողմից[3][1][2]։

Թանգարանում հնարավորինս ներկայացված է Կողբի և հարակից տարածքների պատմությունը, կենցաղը, կյանքը[1]։ Այն ունի ընդարձակ ցուցասրահ, որտեղ ցուցադրվում են հարյուրավոր ցուցանմուշներ[1]։ Ընդհանուր առմամբ թանգարանն ունի շուրջ 1700 ցուցանմուշ[2][3], որոնք հայտնաբերվել են պեղումների, պատահական շինարարական աշխատանքների, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում[1]։ Թանգարանի հավաքածուի մաս են կազմում 3000-ից 3700 տարվա կավե ամաններ ու բրոնզյա իրեր[1][2], պատմական մետաղադրամներ[1][2], կենցաղում օգտագործված իրեր[1][2], ազգագրական այլ ցուցանմուշներ[1], տարբեր ժամանակների և թեմատիկայի լուսանկարներ[1][3][2]։ Թանգարանի ամենահին ցուցանմուշը Կողբում գտնվող և մ.թ.ա. 9-րդ դարով թվագրվող դամբարանից հայտնաբերված մետաղյա թուրն է[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]