Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց
Koghb School №2.jpg
Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը, 2019թ․
ՏեսակՄիջնակարգ դպրոց
Հիմնադրված է1972 թվական
Անվանված էԲագրատ Սահակյան
ՏնօրենԱմալյա Ղարագյոզյան
Աշակերտներ≈ 250
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀասցեՏավուշի մարզ, Կողբ,
1-ին փողոց, 9-րդ շենք

Կողբի Բագրատ Սահակյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, միջնակարգ կրթական հաստատություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Կողբ գյուղում[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1972 թվականին[1][2] և կրում է Բագրատ Սահակյանի անունը[3]։

Կրթական հաստատության աշակերտները ավանդաբար հաջողություններ ու ձեռքբերումներ են ունեցել բուհական ընդունելության քննություններում, օլիմպիադաներում և տարբեր տեսակի կրթական մրցույթներում[2]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը գտնվում է գյուղի 1-ին փողոցի 9-րդ շենքում[1]։

Ուսումնական գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցը գործում է 12-ամյա կրթական համակարգով[2]։ Յուրաքանչյուր տարի կրթական հաստատությունում սովորել են ընդհանուր առմամբ շուրջ 250 աշակերտ[1][2]։

2020 թվականի դրությամբ կրթական հաստատությունն ունեցել է 54 աշխատակից[1]։ Դպրոցի տնօրենն է Ամալյա Ղարագյոզյանը[1][2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]