Կոնդոխավանք (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնդոխավանք (այլ կիրառումներ)
Կոնդոխավանք
Տեսակկիկլոպյան կառույց
ՀասցեԿողբ գյուղից 4 կմ հարավ-աևմուտք
Վարչական միավորԿողբ[1]
ԵրկիրՀայաստան Հայաստան
Կազմված է մասերիցԵկեղեցի «Կոնդոխավանք»
Կառուցվածմ․թ․ա․ II-I հազարամյակ
Շինանյութանմշակ և խոշորածավալ քարեր
Ունի ձևվեցակողմ
Ընթացիկ վիճակավերված, պահպանվել են հիմքերը, պատերի որոշ հատվածներ
Բաց է հանրության համարայո

Կոնդոխավանք, ավերված ամրոց Տավուշի մարզի Կողբից 4 կմ հարավ-արևմուտք։ Ամրոցի ավերակները գտնվում են անտառապատ վայրում։ Ընդգրկած տարածքը հյուսիսային, հյուսիսարևելյան և արևմտյան կողմերից շրջապատված է դժվարամատչելի թոեքադիր լանջերով, իսկ ամրոցը գտնվում է դրա գագաթին՝ հարթության վրա։ Ունի անկանոն ուղղանկյուն հատակագիծ ունեցող պարսպապատերով։ Ամրոցը ավերված է։ Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան կողմերի 2․5-3 մետր լայնություն ունեցող պատերի ստորին շերտերը։ Այն կառուցված է անմշակ և խոշորածավալ քարերով, որոնց արանքում կա մանր քարերով լիցք։ Մուտքի կողմը չի նշմարվում, սակայն կարելի է ենթադրել որ եղել է համեմատաբար ավելի մատչելի հարավային կողմից։ Տարածքում կան ավերված այլ շինությունների ավերակներ։ Պահպանության տարածքը կազմում է 2,76 հա հողատարածք, իսկ հուշարձանինը՝ 0,44 հա[2][3]։

ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1929-Ն որոշմամբ ներառվել է Կողբի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Ս․ Ս․ Չիլինգարյան «Նոյեմբերյանի կիկլոպյան ամրոցներ». էջեր 228–229.
  3. Անահիտ Գրիգորյան, Վահագն Հովհաննիսյան «Կոնդոխավանք ամրոցի նկարագրական-բնութագրական տեղեկանք»
  4. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». www.arlis.am. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.