Կողբ համայնք
Կողբ գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, 2019թ․ | |
Երկիր | Հայաստան |
Կարգավիճակ | Համայնք |
Մտնում է | Տավուշի մարզ |
Ներառում է | Կողբ, Զորական |
Վարչկենտրոն | Կողբ |
Համայնքապետ | Արսեն Լիպարիտի Աղաբաբյան[1] |
Համայնքի ավագանու անդամ | Կարապետ Հայկազի Ղուլիջանյան, Ալիկ Աշոտի Աբովյան Արմեն Սուրենի Աբովյան Սերյոժա Ռոբերտի Ղուլիջանյան Վահե Գագիկի Ղարախանյան Սեդրակ Վլադիմիրի Բաղինյան Վարուժան Հրանտի Ջաղինյան Էռնեստ Լևոնի Բաղինյան Արմեն Վահանի Ազատյան |
Հիմնական լեզու | Հայերեն |
Բնակչություն (2021) | 6183[2] |
Ազգային կազմ | Հայեր |
Կրոնական կազմ | Հայ առաքելական եկեղեցի |
Տարածք | 67.1 կմ²[2] |
Հիմնադրված է | 2016 թվական[3] թ. |
Սահմանակցում է | Նոյեմբերյան համայնք, Այրում համայնք Շնող համայնք Հաղպատ համայնք |
Ժամային գոտի | +4 |
Փոստային ինդեքսներ | 4110 |
koghbhamaynq.am |
Կողբ համայնք, նախկին համայնք, երկրորդ մակարդակի վարչական միավոր Հայաստանի Տավուշի մարզում։ Ներառում էր Կողբ և Զորական գյուղերը։ Համայնքի կենտրոնը Կողբ գյուղն էր[2][3]։
Համայնքի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբ գյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողբ գյուղը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհին։ Գյուղից հյուսիս-արևելք գտնվում է Բերդավան գյուղը, հարավ-արևելքում՝ Նոյեմբերյան քաղաքը, հյուսիս-արևմուտքում, արևմուտքում և հարավ-արևմուտքում շրջապատված է անտառապատ լեռներով։ Ունի հնագույն պատմություն։ Գյուղի տարածքում են գտնվում մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով և հետագա դարերով թվագրվող բազմաթիվ հնավայրեր, պատմամշակութային այլ կառույցներ։
Կողբն ունի 2 միջնակարգ դպրոց[4][5][6], 2 մանկապարտեզ[6][7], երաժշտական դպրոց[8], գեղարվեստի դպրոց[9], մշակույթի կենտրոն[10], պատմության թանգարան[11], բուժկետ։
-
Կողբ գյուղի համայնապատկերը
-
Կողբ գյուղի կենտրոնական հրապարակը
-
Մշկավանք վանական համալիր
Զորական գյուղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Հայաստանի 2011 թվականի համընդհանուր մարդահամարի արդյունքների՝ Կողբ գյուղում բնակվում է 4420 մարդ, որից 2197-ը արական սեռի, 2223-ը՝ իգական[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կողբ համայնքի ղեկավարի և ավագանու մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, (արխիվացված 30․04․2021թ․)։
- ↑ 2,0 2,1 2,2 Կողբ համայնքի մասին տեղեկություններ Տավուշի մարզպետարանի կայքում, (արխիվացված 30․04․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունվել է 17.06.2016 (արխիվացված 30․04․2021թ․)։
- ↑ Կողբի թիվ 1 դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի թիվ 2 դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ 6,0 6,1 Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող կրթական կազմակերպությունների վերաբերյալ տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 23․04․2021թ․)
- ↑ Կողբի մանկապարտեզների մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի երաժշտական դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի գեղարվեստի դպրոցի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի մշակույթի կենտրոնի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Կողբի պատմության թանգարանի մասին տեղեկություններ koghb.am կայքում, (արխիվացված 27․04․2021թ․)։
- ↑ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մարդահամարի արդյունքներ, (արխիվացված 21.04.20212.)։