Պեմզաշեն
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Պեմզաշեն | ||
Եկեղեցի ՊԵմզաշենում | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արթիկի շրջան | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 23 կմ² | |
ԲԾՄ | 1790 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 3322[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3020 | |
| ||
Պեմզաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, մարզկենտրոնից 26 կմ հարավ-արևելք, Արագած լեռան արևմտյան ստորոտում։
Բնակչություն
Նախնիների մի մասը գաղթել է Ալաշկերտից, Բասենից և Մուշից։
Պեմզաշենի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 191 | 1496 | 1331 | 1757 | 3599 | 3384 | 2862 | 2701 |
Տնտեսություն
Բնակչությունը զբաղվում է բնական շինանյութերի հանույթով, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներ
Պեմզաշենն ունի վարդագույն և կարմիր տուֆ, պեմզա։
Պատմամշակութային կառույցներ
Պեմզաշենում պահպանվել են V դարի բազիլիկ եկեղեցու հիմնապատերը, VI դարի եկեղեցիներ, Մակարավանքի սբ. Սիոն (1001 թ.), սբ. Աստվածածին (XVII դար), Առաքելոց վանքի (XI դար) եկեղեցիները, XIII-XIV դարերի խաչքարեր։
Գյուղից հարավ-արևելք կան միջնադարյան բերդի պարիսպների հետքեր, գտնվել են մ.թ.ա. II հազարամյակի բրոնզե և երկաթե իրեր։
Պատկերասրահ
-
Պեմզաշենի Մակարավանք
-
Պեմզաշենի Մակարավանքը
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 166» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 8-ին.