Հայկ նահապետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հայկ դյուցազնից)
Հայկ նահապետ
Hayk statue.JPG
Հայկ նահապետի արձանը Երևանում
Նախորդ Անահիտ
Հաջորդող Արամանյակ
Տոհմ Հայկազունիներ
Հայր Թորգոմ
Երեխաներ Արամանյակ


Հայկ նահապետ (նաև Հայկ թագավոր[1] Հայկ դյուցազն), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր, ազգապետ։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Ըստ Մովսես Խորենացու, Հայկը սերում է Նոյի ավագ որդի Հաբեթից, Հայկը Նոյի 5-րդ սերունդն է՝ Հաբեթ (Japheth), Գամեր (Gomer), Թիրաս (Tiras), Թորգոմ (Togarmah) Հայկ (Haik)։

Մ. Խորենացին «Հայոց Պատմություն»-ում գրում է, որ Հայկը ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի (Belus/Belos) դեմ, Վանա լիճի մոտ Հայկը պատերազմեց Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու դրեց հայոց պետության հիմքը, ըստ այդմ՝ մեր երկրը կոչվեց ՀԱՅՔ։

XI դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելուին վրացիների ծագումը ներկայացնելիս նշում է որ, Հայկը որդին է Թորգոմի։ Ըստ նույն պատմիչի՝ Թորգոմը ուներ 8 զավակ։ Կովկասյան բոլոր ժողովուրդները, ըստ նրա, սերում են Թորգոմի զավակներից, նրանց մեջ առաջինը հայերի նախահայր Հայկն է, երկրորդ զավակը վրացիների նախահայր Քարթլոսն է (Kartlos), ապա՝ աղվանների եւ մյուսների։ Վրացիները Հայաստանը անվանում են Սոմխեթի (Սոմխիթի)։ Այս տերմինը վրացի եւ հայ ուսումնասիրողները լուրջ ուսումնասիրել են, սակայն նրանց եզրակացությունները բավարար չեն եւ համահունչ չեն ինչպես Մ. Խորենացու, այնպես էլ Լ. Մրովելուիի կողմից հիշատակվող Հայկ/Հայոս անվան եւ Հայաստան երկրի անվան ծագման ավանդաբանության հետ։ Համաձայն նոր տեսակետի՝ Սոմխեթի (Սոմխիթի) տերմինը պետք է հասկանալ որպես «Արեւի կամ արեւելյան խեթեր»։

Հայկի նախնիները[խմբագրել]

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյ
 
 
 
 
 
 
 
Հաբեթ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գամեր
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Թորգոմ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հայկ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Բնութագրում[խմբագրել]

Հայկը հաղթանդամ և վայելչակազմ ռազմիկ–առաջնորդ էր։ Նրա զենքերը՝ թուրը, նետ ու աղեղը օժտված էին գերբնական հատկություններով։

Հայկ և Բել[խմբագրել]

Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք
Ծոփք
Կոմմագենե
 • Արտաշեսյաններ •
Արտաշես Ա
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունիների թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի հայկական թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Կարա-Կոյունլուներ
Ակ-Կոյունլուներ
Արևելյան Հայաստանը Սեֆյան Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստանի Հանրապետություն
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ


    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկ և Բել

Հայկի թագավորի կյանքի հայտնի դրվագներից է նրա պատերազմը բաբելոնյան առաջնորդ Բելի դեմ։ Բաբելոնյան աշտարակաշինության խառնաշփոթի ընթացքում Տիտանյան Բելը ինքն իրեն հռչակում է աշխարհակալ և պարտադրում այլոց պաշտել իրեն։ Սակայն Հայկը չի ճանաչում Բելի ինքնակոչ իշխանությունը իր հարազատների և ցեղակիցների վրա։ Ըստ Մովսես Խորենացու՝ Բաբելոնում իր անդրանիկ զավակի՝ Արամանյակի (Արմեն) ծնվելուց հետո Հայկը երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին վերադառնում է Հայք։ Հայրենիք ժամանելուն պես, Հայկը բնակություն է հաստատում Տուրուբերանի Հարք գավառում։ Հարք անունը մեկնաբանվում է որպես «հայրեր», «հայրենիք»։ Այդ ընթացքում Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք։ Հայկի թոռ Կադմոսը, որը բնակություն էր հաստատել Հայկական լեռնաշխարհի հարավում՝ Կորճայքում, Արարադ լեռան ստորոտում, զգուշացնում է Հայկին Բելի արշավանքի վերաբերյալ։ Հայկը իր բազմաթիվ զավակներով և թոռներով Հայկաշենից մեկնում է (Վանա լճի հյուսիսային ափի եզրով) դեպի այժմյան Վան քաղաքը։ Վանից հարավ ընկած Հայոց Ձոր կոչվող գետի հովիտում Հայկը և Բելը իրենց բանակներով դուրս են գալիս միմիանց դեմ։ Հայկն իր բանակը դասավորում է եռանկյունաձև գետի հյուսիսային (աջ) ափին, աջից և ձախից տեղադրելով իր ավագ որդուն և թոռանը՝ Արամանյակին և Կադմոսին։ Սակայն Բելը, տեսնելով իր զորքի ակնհայտ քանակական առավելությունը, Հայկի փոքրաթիվ ռազմիկների համեմատ, հրամայում է իր զինվորներին ամբոխով անցնել գետը և հարձակվել Հայկի և իր զորախմբի վրա։ Ինքը Բելը խուսափում է մարտից, փոխարենը բարձրանալով մի բլրի վրա, որտեղից հետևում է մարտին։

Ճակատամարտի ամենաթեժ պահին, Հայկը նկատում է Բելին բլրի վրա, անցնում է գետը և եռաթև նետով նետահարում է նրան։ Քանի որ Հայկի նետը երկաթե ծայր ուներ, իսկ Բելի լաթերը պղնձե էին, Հայկի արձակած նետը անցնում է Բելի լաթերի միջով և մեխում նրան գետնին։ Տեսնելով Բելի մահը՝ նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը հրամայում է ռազմադաշտի մոտ կառուցել ամրոց, որը անվանում է Հայկաբերդ։ Այդ ամրոցի մնացորդները պահպանվել են մինչ օրս։ Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք և, թաղելով Հայկաշենից ոչ հեռու, բլուր դարձնել նրա գերեզմանը՝ ի զգուշացում բոլոր օտարներին, ով կհանդգնի հարձակվել Հայկի հայրենիքի վրա։ Այս հաղթանակից հետո ապրելով երկար տարիներ, Հայկի արևը (հոգին) համբարձվում է երկինք և դառնում Օրիոն համաստեղությունը, որը հայերը անվանում են Հայկի համաստեղություն։

Առասպելաբանություն[խմբագրել]

Ըստ որոշ հեղինակների, չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և առասպելացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը Ավեստայում Հայոշյանգ (Հուշանգ) անվան տակ։

Ժառանգներ[խմբագրել]

Ըստ Մովսես Խորենացու և այլ հայ պատմագիրների՝ Հայկից է սերում Հայկազունի արքայատոհմը։ Այդ ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե արքան զոհվեց Գավգամելում, Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։

Մի շարք այլ հայոց ազնվական տոհմեր իրենց ակունքների սկիզբ են համարում Հայկ Նահապետին։ Դրանցից են Բզնունիները, Խորխոռունիները, Մանդակունիները, Վահևունիները, Վարաժնունիները, Առանշահիկները և այլն։ Ժամանակակից գիտնականների մի մասը այլևս հրաժարվում է դիտարկել Հայկին որպես զուտ առասպելական անձ և հակված է ներկայացնել նրան որպես հայոց հերթական թագավոր, ով մեծ ավանդ է ունեցել հայկական արժեհամակարգի պահպանման և տարածման գործում[2]։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

[խմբագրել]

4500-ամյատոմարիպատմությանշուրջ