Հայկաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաշեն (այլ կիրառումներ)
Հայկաշեն
Հայկաշեն
Տեղագրություն
ԵրկիրՄեծ Հայք
ԿառուցվածՄ.թ.ա. 3-րդ հազարամյակ
ԿառուցողՀայկ նահապետ
ՇինանյութՔար
Ընթացիկ վիճակԱվերակ
Կապված անձինքՀայկ և Բել
ՃակատամարտերԴիւցազնամարտը Հայկի և Բելի միջև

Հայկաշեն, ավան Մեծ Հայքի Տուրուբերան աշխարհի Հարք գավառում, Խաչ լճից դեպի արևմուտք, ներկայիս Օրենքենտ գյուղից դեպի հարավ, Բըլըջան լեռան արևելյան ստորոտում։ Ըստ Մովսես Խորենացու վկայության, անվանադիր նախնի Հայկ նահապետը կառուցեց է այս ավանը, երբ իր որդիների, թոռների և ընդոծինների հետ Բաբելոնից վերադարձավ իր նախնիների (հայրերի) գավառը՝ այսինը Հարք։ Քանի որ Հայկաշենը կառուցվեց նախքան Դյուցազնամարտը՝ Հայկի և Բելի պատերազմը, հետևաբար Հայկաշենը պետք է որ կառուցված լինի մոտավորապես մ.թ.ա. 2493-2494 թթ.։

Ներկայում պահպանվել են ավանի ավերակները։ Շինությունները կառուցվել էին շրջանաձև դասավորված խոշոր անտաշ քարերից։ Ավանը շրջապատված էր մոտ 600 մ երկայնությամբ շրջանաձև պարսպապատով։ Միջնավանը ունի մոտ 250 մ շրջանագիծ։ Ավանի շրջանաձև հատակագիծը և շինությունները հիշեցնում է դարաշրջանի հնդեվրոպական այլ շինություններ (օրինակ Արքայիմը)։ Հայկաշենից դեպի արևմուտք, 300 մ հեռավորության վրա, գտնվում է մի աղբյուր, որից և օգտվել են ավանի հնավուրց բնակիչները։ Հայկաշենից մոտ 2 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է նախկին Գերեզմանք կոչվող լեռը, որի գագաթին, ըստ ավանդության, Հայկը զետեղել էր սպանված Բել բռնակալի դիակը։ Ըստ որոշ աղբյուրների, այդ լեռան ներկայիս թուրքերեն անվանումը՝ Բըլըջան առաջացել է «Բելի ջան» (Բելի մարմին) բառակապակցությունից։