Աբյուդենոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբյուդենոս
Ծնվել է3-րդ դար
Վախճանվել է2-րդ դար
Մասնագիտությունպատմաբան և մատենագիր
Լեզուհին հունարեն
Աբյուդենոս Վիքիդարանում

Աբյուդենոս (նաև՝ Աբիդենոս[1], հին հունարեն՝ Αβυδηνός, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, մ.թ.ա. 3-րդ դար), հույն մատենագիր, պատմիչ։ Աբյուդենոսը գրել է «Ասորեստանի և Քաղդեայի պատմությունը», որ մեզ չի հասել, սակայն նրանից օգտվել է պատմահայր Մովսես Խորենացին։

Բել - Հայկ և Նինոս - Արամ ժամանակային զուգադրումները Խորենացին վստահորեն համարում է անկասկածելի, քանի որ այդ մասին պատմում է.` «ի յոլով իրս հաւատարիմն Աբիւդենոս»[2]։

Մովսես Խորենացին բերում է Նինոսից Բել` քաղդեական, ու Արամից Հայկ` հայկական յոթնանուն (Արային չհաշված) ցանկերը՝ Հայկի դիմաց բացատրելով, «որ եղև հակառակ Բելայ» և այդ ամենը վերագրելով վստահելի Աբյուդենոսին.

«Եւ զայս մեզ Աբիւդենոս յիւրում առաջնում առանձնականի իմն մանր ազգաբանութեան ասէ, զոր աստ ուրեմն յետոյ ոմանք բարձին»[2]։

Աբյուդենոսը այդ մասին գրել է առանձին մանր ազգաբանական պատմության մեջ, որը ոմանք վերացրել են, և մեզ չի հասել։ Եվ որպեսզի հիշատակված աղբյուրի հանկարծակի չքանալը կասկածելի չթվա ընթերցողին, վկայակոչում է մի այլ հույն պատմիչ Կեփալիոնին։ Վերջինիս համաձայն` նման բան հնարավոր է, որովհետև ինքն էլ իր աշխատության սկզբում սկսել էր բոլոր մանր ազգաբանությունները գրի առնել արքունի դիվաններից, բայց թագավորական հրաման է ստացել, որ թողնի աննշան և վատ մարդկանց հիշատակը և նշի միայն քաջ, իմաստուն և աշխարհակալ նախնիներին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի պատմություն», Նիկողայոս Ադոնց, Երևան, 1972, էջ 129, 130, 302.
  2. 2,0 2,1 «Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Գիրք Ա., գլուխ Ե
  3. «Մարաբ Մծուրնացին Աբյուդենոսի և Խորենացու միջնո՞րդ», Սահակյան, Ա. Ա. (2014).

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]