Հայկաբերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկաբերդ
Urartian fort in Çavuştepe.jpg
Հայկաբերդի ավերակները
##Հայկաբերդ (Մեծ Հայք)
Red pog.svg
Տիպ Բերդաքաղաք
Կոորդինատներ 38°21′08.79″ հս. լ. 43°27′33.81″ ավ. ե. / 38.352443, 43.45939338°21′08.79″ հս. լ. 43°27′33.81″ ավ. ե. / 38.352443, 43.459393
Տեղագրություն Մեծ Հայք Մեծ Հայք
Վասպուրական, Հայոց Ձոր
Կառուցված Մ.թ.ա. 3-րդ հազարամյակ
Կառուցող Հայկ նահապետ
Շինանյութ Քար
Ավերված Մասամբ
Ընթացիկ վիճակ Կիսավեր
Հանրային
մատչելիություն
այո
Կապված անձինք Հայկ և Բել
Ճակատամարտեր Տիտանների ճակատամարտը Հայկի և Բելի միջև

Հայկաբերդ - Աստվածաշեն, բերդ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Հայոց Ձոր գավառում, Աստվածաշեն ավանագյուղի արևմտյան կողմի ժայռաբլրի գագաթին (այժմ՝ ավերակ)։ Մար Աբաս Կատինայի հնագուն ավանդական տեղեկության հիման վրա Ղ. Ինճիճյանը ենթադրում է, որ Հայկաբերդը այն տեղն է, ուր հայոց անվանադիր նախնի Հայկը աշշուրա–բաբելացվոց նախնի Բել բռնակալի դեմ հաղթական ճակատամարտից հետո հիմնեց Հայք դաստակերտը, որի անունով շրջակա տարածքը կոչվեց Հայոց ձոր։ Ըստ Ղ. Ալիշանի Հայկաբերդը հիմնվել է նախաքրիստոնեական ժամանակներում։ Հայկաբերդի ավերակներն ուսումնասիրել և նկարագրել են Ն. Սարգիսյան, Լեհման–Հաուպտը և Հ.Օրբելին։ Բերդի հարավ և հյուսիսային կողմերում պահպանվել են տաշածո խոշոր վիմաքարերով կառուցված պարիսպների մնացորդները, որոնք լեռնագոտուց ձգվում են մինչև գագաթը։ Հայկաբերդի միմյանց կից երկու ամրոցները նույնպես ամրացվել են հաստահեղյուս պարիսպներով։ Բերդը թիկունքից պաշտպանվել է հյուսիսից հարավ ձգվող ձեռակերտ խրամատով։ Լեռնագագաթից երկու ժայռափոր ուղիներ աստիճանաբար ընդարձակվելով՝ տանում են բերդը։ Բերդապարիսպների ներսում, քարանձավներից վերև նշմարվում են քարե հիմքերով և հում աղյուսով կառուցված բոլորակ բնակարանների հետքեր։ Հայկաբերդում հայտնաբերվել են ուրարտական կնիքներ, որոնցից մեկը պատկերում է ձեռքերը վեր պարզած թևավոր աստվածուհի, աջ կողմում՝ այծ, ձախում՝ սրբազան ծառ՝ կողքերից երկու աղոթող, իսկ նրանց գլխավերևում՝ կիսալուսին։ Լեռան ստորոտին՝ Աստվածաշենի մոտ, պահպանվել է Սարդուրի Բ թագավորի բևեռաձև արձանագրությունը՝ բերդաշինության մեջ։