«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{այլ կիրառումներ|Գագիկ Բագրատունի (այլ կիրառումներ)}}
Գագիկ Բագրատունի
{{Արևմտահայերեն|Գագիկ Ա. (արեւմտահայերէն)}}
{{Արևմտահայերեն
{{Տեղեկաքարտ միապետ
{{Տեղեկաքարտ միապետ
| անուն = Գագիկ Ա
| անուն = Գագիկ Ա
| տիտղոս = ''Շահնշահ հայոց, վրաց և աղվանից''
| տիտղոս = ''Շահնշահ հայոց, վրաց և աղվանից''
| դրոշ = Bagratuni flag.svg
| դրոշ = Բագրատունյաց դրոշ
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված [[Անի]]ում
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված է Անի բերդաքաղաքում
| իշխանություն = [[990]] – [[1020]]
| իշխանություն = [[990]] – [[1020]]
| թագադրում = [[990]]
| թագադրում = [[990]]
| ուրիշտիտղոսներ = ''Բագրատունյաց Հայաստանի թագավոր''
| ուրիշ տիտղոսներ_Բագրատունյաց Հայաստանի թագավոր
| լրիվ անուն = Գագիկ Ա Բագրատունի
| լրիվ անուն = Գագիկ Ա Բագրատունի
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ]]<br />[[Աշոտ Դ]]
| հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ եղբայր_ Աշոտ Դ
| ժառանգ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| ժառանգ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]]
| թագուհի = [[Կատրանիդե Բ|Կատրանիդե]]
| թագուհի = [[Կատրամիդե Բ|Կատրամիդե]]
| հետնորդ = [[Հովհաննես-Սմբատ]]
| հետնորդ = [[Հովհաննես-Սմբատ]]
| տոհմ = [[Բագրատունիներ]]
| տոհմ = [[Բագրատունիներ]]

09:43, 16 Ապրիլի 2019-ի տարբերակ

Գագիկ Բագրատունի {{Արևմտահայերեն {{Տեղեկաքարտ միապետ | անուն = Գագիկ Ա | տիտղոս = Շահնշահ հայոց, վրաց և աղվանից | դրոշ = Բագրատունյաց դրոշ | կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված է Անի բերդաքաղաքում | իշխանություն = 9901020 | թագադրում = 990 | ուրիշ տիտղոսներ_Բագրատունյաց Հայաստանի թագավոր | լրիվ անուն = Գագիկ Ա Բագրատունի | նախորդ = Սմբատ Բ Տիեզերակալ | հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ եղբայր_ Աշոտ Դ | ժառանգ = Սմբատ Բ Տիեզերակալ | թագուհի = Կատրամիդե | հետնորդ = Հովհաննես-Սմբատ | տոհմ = Բագրատունիներ |հայր = |մայր = |երեխաներ = Խուշուշ Բագրատունի, Հովհաննես-Սմբատ, Աշոտ, Աբաս | ազգություն = Հայ |ծնունդ=մոտ 945}} Գագիկ Ա (մոտ 945 – 1020), Հայոց թագավոր 990 թ.–ից։

Բագրատունիների հարստությունից:

Գահակալությունը

Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրոպաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրոպաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրոպաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998 թ.–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը (Ծումբի ճակատամարտ)։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։

1000 թվականին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001 թվականին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածվել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։

Գագիկ թագավորը վերացրել է Վայոց ձորի իշխանությունը և միացրել է իր տարածքներին: Գրավել է նաև Արցախի մեծ մասը՝ այդ թվում և Խաչենը, իր տարածքներին է միացրել նաև Վասպուրականի Ծաղկոտն և Կոգովիտ գավառները:


Տնտեսություն

Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։ Գագիկ Ա Բագրատունու օրոք նաև տնտեսությունը մեծապես զարգացավ՝ ի շնորհիվ Պահլավունիների: Նրանց ջանքերի արդյունքն են Բջնին, Ամբերդը, Մարմաշենը:


Գագիկ Ա-ի արձանը

Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։

Նրա կնոջ՝ Կատրամիդեի հովանավորությամբ 1001 թ. կառուցվել է Անիի Կաթողիկե եկեղեցին: Ճարտարապետը Տրդատն էր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։