Jump to content

Կարեն Կարապետյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ազգային ժողովի պատգամավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)։
Կարեն Սարգսի Կարապետյան
Ծնվել է1961, մարտի 2
ԾննդավայրԼեռնահովիտ, Լոռու մարզ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀԱՊՀ (1982)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Աշխատանքճարտարագետ-մեխանիկ
քաղաքագետ
տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կարեն Սարգսի Կարապետյան (մարտի 2, 1961(1961-03-02)[1], Լեռնահովիտ, Կալինինոյի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարագետ-մեխանիկ, քաղաքագետ, տնտեսագետ։

Գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին մարտի 2-ին Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, 1989 թվականին՝ գերազանցությամբ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը։ 1982-1983 թթ. Կալինինոյի շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1983-1985 թթ. եղել է ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատի ավագ ճարտարագետ։ 1985-1987 թթ.` ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989 թթ.` ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչ։ 1990-1993 թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999 թթ.` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, ապա` «Տաշիրի արծնապատ ամանեղեն» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2008-2011 թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 1995-1999 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ, 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2003 թթ.` ԱԺ պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ 2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ 12.05.2007-30.09.2008 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ։

2008 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար[2]։

2011 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[3]։

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից[4]։ 2017-2018 թվականներին եղել է պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ։ 2018 թվականին՝ նախընտրական պայքարի ընթացքում դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու հեռացել քաղաքականությունից։ Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]