Իրինդ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իրինդ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Իրինդ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Էջմիածնի գավառ, Թալինի շրջան և Հայկական մարզ | ||
ԲԾՄ | 1900 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼712 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 0529 | ||
| |||
Իրինդ (այլ անվանումներ՝ Ըռինդ, Իրինտ, Ռունդ[2]), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան հարավարևմտյան լանջին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 46 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1900 մ։ Իրինդ գյուղը գտնվում է Թալին քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը երեք կողմից շրջապատված է ոչ բարձր բլուրներով, իսկ հարավում հարթավայր է[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինդի նախնիները գաղթել են Մուշի և Սասունի գյուղերից։ Իրինդի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։ Համայնքի տնտեսությունը մասնագիտացված է գյուղատնտեսության մեջ։ Գյուղատնտեսական հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ և ծխախոտագործությամբ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 75%, որոնց մեջ 753 հա կազմում են արոտավայրերը, 11 հա` վարելահողերը։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ։ Գյուղը արդյունաբերություն չունի[5]։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում է գտնվում VII դարի բազմաբսիդ հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցին, որի վերակառուցումն ավարտվել է 2017 թվալանին ։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավետիք Իսահակյան, ապրել է Իրինդում 5 տարի
- Խաչիկ Դաշտենց
- Միքայել Քոթանյան
- Հայկ Քոթանյան
- Վահրամ Վարդանյան
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 548 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 85» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Օգոստոսի 6-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ «Արագածոտնի մարզպետարան». aragatsotn.mtad.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրինդ» հոդվածին։ |
|