Ըստ Մովսես Խորենացու, նա եղել է Աքեմենյան տերության արքա Դարեհ III-ի դաշնակիցը։ Վահեն ապստամբել է Ալեքսանդր Մեծի դեմ, կռվել է մինչև վերջ և մահացել ճակատամարտում։ Հայկազունիների ազնվական հարստության վերջին ներկայացուցիչը՝ Վահե Հայկազունի արքան զոհվեց Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում), Հայքն Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքից պաշտպանելիս։
«Վահեն Ալեքսանդր Մակեդոնացու դեմ ապստամբելով` մեռնում է նրա ձեռքով» - Մովսես Խորենացի «Հայոց պատմություն», գիրք 1, գլուխ 31
«Դարեհ Արտեմյանը թագավորեց վեց տարի։ Սրան սպանեց Ալեքսանդրն իր թագավորության վեցերորդ տարում և վերացրեց Պարսից թագավորությունը…։ Տիգրանն , ասում է նա, ապստամբվելով սպանվում է Ալեքսանդր Մակեդոնացու կողմից» - Ուխտանես «Հայոց պատմություն», գլուխ 22, 25
«Դարեհ Արտեմյանը թագավորեց վեց տարի։ Սրան սպանեց Ալեքսանդրն իր թագավորության յոթերորդ տարում և վերացրեց Պարսից թագավորությունը» - Անանիա Շիրակացի «Պատմություն»
«Վահեն, գոռոզաբար խրոխտանալով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, սպանվում է նրա կողմից» - Հովհաննես Դրասխանակերտցի «Հայոց պատմություն», գլուխ 3
«Դարեհ Արսաման թագավորեց վեց տարի։ Սրան սպանում է Ալեքասանդրը իր թագավորության վեցերորդ տարումն և հենց նա էր, որ վերացրեց Պարսից թագավորաթյունը…։ Դարեհ Արշեսյանը տիրեց վեցը տարի։ Սրան սպանելով` Ալեքսանդր Մակեդոնացի Ֆիլիպյանը Պարսից և Ասորեստանյան թագավորաթյուններին ամղողջությամբ տիրեց վեցը տարի» - Ստեփանոս Տարոնեցի «Տիեզերական պատմություն», գիրք 1, գլուխ 1, 4
«Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Սամվել Անեցի «Ժամանակագրություն»
«Նա կործանեց 37 թագավոր, որոնցից մեկն էր Մեծ Հայքի թագավոր Վահեն…։ Ձգվեց թագավորությունը Հայոց մինչեւ Վահե, որը սպանվեց Աղեքսանդրի կողմից» - Իսահակ Երեց «Ժամանակագրություն», գլուխ 4
«Վահենին սպանեց Ալեքսանդր Մակեդոնացին » - Վարդան Արևելցի «Տիեզերական պատմություն», գլուխ 7
«Վահեն Հայկազունիներից վերջին թագավորն էր, որին սպանեց Ալեքսանդր Մակեդոնացին» - Մխիթար Անեցի «Հանդիսարանների աշխարհավեպ մատյան», գլուխ 2
«Հայոց աշխարհում եղան 19 պսակավոր արքաներ, սակայն այս շարքն ընդհատվեց Ալեքսանդրի կողմից» - Մխիթար Այրիվանեցի «Հայոց պատմություն», մաս 3
«Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Ներսես Պալիենց «Հայոց իշխանների ու թագավորնեի պատմություն»
«Վահեն, ընդվզելով Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, մեռավ» - Դավիթ Բաղիշեցի «Ժամանակագրություն»
«Սա ընդվզեց ու մեռավ Ալեքսանդր Մակեդոնացուց, որից հետո դադարեց Հայկազունյաց թագավորությունը» - Անանուն Լիվոռնացի «Ժամանակագրություն»
«Այստեղ խախտվեց Հայոց թագավորությունը» - «Քարթլիս-Ցխովրեբա», Անանուն Քաղկեդոնացի, «Հայոց պատմության համառոտագրություն»
«Վահեն, պատերազմելով Ալեքսանդրի դեմ, կռվում սպանվեց և նրանով էլ կործանվեց թագավորական ցեղն ու պետությունն անցավ Արամենեի իշխաններին, որոնք իշխեցին մոտ յոթանասուն տարի» Մյուենջջիմ-Բաշի «Պատմություն»
Նրա խիզախության համար նրա անունը դառնում է հոմանիշ հայերի համար, որպես իսկական ռազմիկ և ճշմարիտ թագավոր։ Շատ հայեր նրա անունով սկսում են անվանել իրենց որդիներին։ Վահեից հետո իր անունը մեծ տարածում է գտնում հայերի մեջ և դառնում հայկական անուններից մեկը։