Վան Հայկազունի
Արտաքին տեսք
(Վերահղված է Վահան Հայկազունիից)
Վան Հայկազունի | |
---|---|
Մեծ Հայքի արքա | |
Իշխանություն | մ.թ.ա. 371 – մ.թ.ա. 351, |
Թագադրում | մ.թ.ա. 371, |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | մ. թ. ա. 351 |
Նախորդ | Բագամ Հայկազունի |
Հաջորդող | Վահե Հայկազունի |
Թագավորական Տուն | Հայկազունիներ |
Հայր | Բագամ Հայկազունի |
Երեխաներ | Վահե Հայկազունի |
Վան Հայկազունի նաև Վահան Հայկազունի (ծն. թ. անհայտ - մ.թ.ա. 351 թ.), Հայոց արքա մ.թ.ա. 371 - մ.թ.ա. 351 թթ.: Վանը Բագամ Հայկազունու որդին է, սերվում է Հայկազունիների արքայական տոհմից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վան Հայկազունին ըստ Չամչյանի, գահին է բազմել մ.թ.ա. 371 թվականին, հաջորդելով հորը՝ Բագամ Հայկազունուն։ Վանը վերանորոգել է Շամիրամակերտ քաղաքը, որն այնուհետև իր անունով կոչվեց՝ Վան։ Պահլավերեն Աշխարհագրական ցանկում գրված է՝ «Վան քաղաքը հիմնվեց Վանի ձեռքով, որը Գորսի որդին էր»։ Վան Հայկազունուն հաջորդել է որդին՝ Վահե Հայկազունին (մ.թ.ա. 351 – մ.թ.ա. 331)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց Պատմություն, Մովսես Խորենացի
- Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ., էջ 34
- Հայկազունիներ (մոռացված մի արքայատոհմ), Մհեր Հակոբյան, Երևան 2012, Էջեր 57-58
- Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, գիրք 4, Երևան 2007, էջ 35-38։
- Պահլավերեն Աշխարհագրական ցանկ (Blochet, Liste géogr.), էջ 3
|
|