Տափերական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Տափերական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՇրջանԱրարատի շրջան
ԳյուղՏափերական
Համայնքի ղեկավարՄիհրան Մանասերյան
Հիմնադրված է1932 թ.
Մակերես8,83 կմ²
ԲԾՄ835 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն3384 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս0628
Տափերական (Հայաստան)##
Տափերական (Հայաստան)
Տափերական (Արարատի մարզ)##
Տափերական (Արարատի մարզ)

Տափերական (նախկինում՝ Կիրովի անվան սովխոզ, N2 սովխոզ կամ Կիրովի սովխոզ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում, Արտաշատ քաղաքից 5-6 կմ հարավ-արևելք։ Ներկա անունը ստացել է 1991 թ-ին։ Այն առաջացել է պատմական մայրաքաղաք Արտաշատի Արաքս գետի վրայի Տափերական կամրջի անունից։

Պատմություն

Հիմնադրվել է 1930-ական թ.։ Գյուղի տարածքը պատկանել է (Յուվա) Շահումյան գյուղին: Սովետական Հայաստանի երկրորդ սովխոզը հիմնադրվել է այստեղ, հետո Շահումյանի կոլտնտեսությունը «Կիրովի» անվամբ կոչելուց հետո, N2 սովխոզը 1939 թ.ին վերանվանվում է Կիրովի սովխոզ և հանդես է գալիս որպես առանձին սովետական տնտեսություն, որն էլ 1968թ.ին շրջանների վերաձևավորումից հետո մտնում է Արարատի շրջանի կազմի մեջ։ 1946 թ. գյուղում հաստատվեցին Պարսկաստանից հայրենադարձվածները։

Բնակչություն

Տափերականի ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 645 2321 2956 3003 3495 3708 3384

Տնտեսություն

1970 թ-ին գյուղն ունեցել է 600 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր, պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում է ոռոգման ջրի հիմնախնդիրը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, մանկապարտեզի վերանորոգումը։

2015 թ-ին գյուղն ունի 660 տնտեսություն

Հասարակական կառույցներ

Գործում է դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքում կան 3 խաղողի վերամշակման ձեռնարկություններ, ալրաղաց, հացի թխման 3 ձեռնարկություն։

Պատկերասրահ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 197» (PDF). Վերցված է 2015 Մարտի 27-ին.