Մայիսյան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայիսյան (այլ կիրառումներ)
Գյուղ
Մայիսյան
Մայիսյանի եկեղեցին
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես16,7 կմ²
ԲԾՄ1660 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1908[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Մայիսյան (Շիրակի մարզ) (Հայաստան)##
Մայիսյան (Շիրակի մարզ) (Հայաստան)

Մայիսյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ հյուսիս-արևմուտք։

Բնակչություն

Մայիսյանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 231 677 774 967 1004 1065 1210 1412 1653 1689

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Մայիսյանի կենտրոնում է գտնվում VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցին և Սբ. Ավետարան մատուռը։

Գրականություն

  • Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ... (ակնարկ): «Գրական թերթ», 1965, № 2:

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 132» (PDF). Վերցված է 2014 Մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ