«Երազգավորս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.8
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am)
Տող 112. Տող 112.


== Տնտեսություն ==
== Տնտեսություն ==
Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է [[2000]] թվականին պետական բյուջեի միջոցներով։ Մշակույթի տունը [[1988]] թվականի [[Սպիտակ]]ի երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գտնվում է անմխիթար վիճակում։ Մինչև երկրաշարժը համայնքում գործել է Գյումրու Լենկոշ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ։ Բնակիչների մի մասն էլ աշխատել է Բայանդուրի ''Շիրակ'' թռչնաֆաբրիկայում<ref>http://shirak.mtaes.am/about-communities/612/</ref>։
Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է [[2000]] թվականին պետական բյուջեի միջոցներով։ Մշակույթի տունը [[1988]] թվականի [[Սպիտակ]]ի երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գտնվում է անմխիթար վիճակում։ Մինչև երկրաշարժը համայնքում գործել է Գյումրու Լենկոշ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ։ Բնակիչների մի մասն էլ աշխատել է Բայանդուրի ''Շիրակ'' թռչնաֆաբրիկայում<ref>http://shirak.mtad.am/about-communities/612/</ref>։


== Պատմամշակութային կառույցներ ==
== Պատմամշակութային կառույցներ ==

17:40, 16 հունվարի 2021-ի տարբերակ

Գյուղ
Երազգավորս
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետԱրտաշես Մխիթարյան
Մակերես9.7 կմ²
ԲԾՄ1480 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1639[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Երազգավորս (Հայաստան)##
Երազգավորս (Հայաստան)

Երազգավորսի գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հարավարևմտյան հատվածում, ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա։

Աշխարհագրություն

Մարզկենտրոնից գյուղի հեռավորությունը 11 կմ է։ Գտնվում է Գյումրի - Արմավիր ավտոճանապարհի կողքին։ Համայնքի տարածքը կազմում է 70 հա։ Հարավից սահմանակից է Բայանդուր համայնքին, հյուսիսից Գետք համայնքին, արևմուտքից Թուրքիային։

Պատմություն

Գյուղը կառուցվել է 1976-1984 թվականներին։ Հիմնականում մեկ-երկու հարկանի առանձնատներ են՝ կառուցված արթիկ տուֆից։ Գյուղատեղին, որը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով մնաց ջրի տակ եղել է շատ հին բնակավայր, որտեղ պահպանվել էին 12-13-րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ։ Ըստ որոշ պատմական աղբյուրների Երազգավորսը եղել է Բագրատունի թագավորների ամառային նստավայրը։ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով համայնքի մոտ 500հա ընտիր վարելահող մնաց ջրամբարի ջրերի տակ, որը և պատճառ դարձավ այն բանին որ համայնքը այսօր սակավահող համայնքներից մեկն է Շիրակի մարզում։ Սեփականաշնորհված մեկ հողաբաժինը ընդամենը կազմում է 0.34 հա։ Համայնքը ընդգրկված է սահմանամերձ գյուղերի ցանկում։ Համայնքի վարելահողերը գտնվում են սահմանային շերտում (փշալարերից ներս) որոնց մշակության համար կան դժվարություններ՝ կապված սահմանային ռեժիմի հետ։

Կլիմա

Կլիման բարեխառն է, լանդշաֆտը տափաստանային, որը բարենպաստ է հողագործության և անասնապահության համար։

Բնակչություն

Բնակիչները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառից, մի մասն էլ տեղացիներ են։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ որը հանդիսանում է նրանց հիմնական եկամուտի աղբյուրը։

Երազգավորսի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 300 397 925 1282 1070 1100 1103 1489 1446

Տնտեսություն

Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 2000 թվականին պետական բյուջեի միջոցներով։ Մշակույթի տունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով դարձել է վթարային և գտնվում է անմխիթար վիճակում։ Մինչև երկրաշարժը համայնքում գործել է Գյումրու Լենկոշ կոշիկի ֆաբրիկայի մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ։ Բնակիչների մի մասն էլ աշխատել է Բայանդուրի Շիրակ թռչնաֆաբրիկայում[4]։

Պատմամշակութային կառույցներ

Երազգավորսն ունի մի եկեղեցի։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 74» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 28-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. http://shirak.mtad.am/about-communities/612/

Արտաքին հղումներ