«Ախուրիկ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 1 as dead.) #IABot (v2.0.7
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-.mtaes.am +.mtad.am)
Տող 76. Տող 76.


== Կլիմա ==
== Կլիմա ==
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները<ref>http://shirak.mtaes.am/about-communities/581/</ref>։
Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները<ref>http://shirak.mtad.am/about-communities/581/</ref>։


== Բնակչություն ==
== Բնակչություն ==

17:39, 16 հունվարի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախուրիկ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ախուրիկ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ԳյուղապետՎարդիթեր Գասպարյան
Մակերես9,2 կմ²
ԲԾՄ1470 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1238[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 312[2]
Ախուրիկ (Հայաստան)##
Ախուրիկ (Հայաստան)

Ախուրիկ, գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Ղարաքիլիսա Թուրքի անվանումը։ Ախուրիկ է վերանվանվել 1935 թվականին։

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում՝ ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա։

Կլիմա

Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները[3]։

Բնակչություն

Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Սասունի, Խնուսի շրջաններից և Կարսի մարզից։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1033 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք՝ 59%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 29%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 19%

Ախուրիկի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1886 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 410 484 739 1119 941 1137 1107 1163 1069

Տնտեսություն

Ունի 207 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 516 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 46 և124 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ։ Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում։ Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավերվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։

Գյուղի հիմնախնդիրները

Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը։

Պատմամշակութային կառույցներ

Ախուրիկում կան նոր ժամանակների կիսավեր եկեղեցի և Սուրբ Եղյա մատուռ։ Գյուղից արևմուտք ընկած է «Հինշեն» գյուղատեղին։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. http://shirak.mtad.am/about-communities/581/
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014-09-12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 18-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ