«Գագիկ Ա»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (29) oգտվելով ԱՎԲ |
չ clean up, replaced: → (2), → (11) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ միապետ |
{{Տեղեկաքարտ միապետ |
||
| անուն |
| անուն = Գագիկ Ա |
||
| տիտղոս |
| տիտղոս = ''Շահնշահ հայոց, վրաց և աղվանից'' |
||
| դրոշ = Bagratuni flag.svg |
| դրոշ = Bagratuni flag.svg |
||
| պատկեր |
| պատկեր = [[Պատկեր:Gagik I Bagratuni.jpg|200px]] |
||
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված [[Անի]]ում |
| կալանք = Գագիկ Ա-ի արձանը գտնված [[Անի]]ում |
||
| իշխանություն |
| իշխանություն = [[990]] – [[1020]] |
||
| թագադրում |
| թագադրում = [[990]] |
||
| ուրիշտիտղոսներ = ''Բագրատունյաց Հայաստանի թագավոր'' |
| ուրիշտիտղոսներ = ''Բագրատունյաց Հայաստանի թագավոր'' |
||
| լրիվ անուն |
| լրիվ անուն = Գագիկ Ա Բագրատունի |
||
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]] |
| նախորդ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]] |
||
| հաջորդող |
| հաջորդող = [[Հովհաննես-Սմբատ]]<br />[[Աշոտ Դ]] |
||
| ժառ-ձև = Եղբայր |
| ժառ-ձև = Եղբայր |
||
| ժառանգ |
| ժառանգ = [[Սմբատ Բ Տիեզերակալ]] |
||
| թագուհի |
| թագուհի = Կատրամիդե |
||
| հետնորդ |
| հետնորդ = [[Հովհաննես-Սմբատ]] |
||
| տոհմ = [[Բագրատունիներ]] |
| տոհմ = [[Բագրատունիներ]] |
||
| հայր |
| հայր = [[Աշոտ Գ Ողորմած]] |
||
| մայր |
| մայր = Խոսորվանույշ |
||
| մահ |
| մահ = [[1020]] |
||
| ազգություն = [[Հայ]] |
| ազգություն = [[Հայ]] |
||
}} |
}} |
20:12, 16 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Գագիկ Ա | |
---|---|
Շահնշահ հայոց, վրաց և աղվանից | |
Գագիկ Ա-ի արձանը գտնված Անիում | |
Իշխանություն | 990 – 1020 |
Թագադրում | 990 |
Լրիվ անուն | Գագիկ Ա Բագրատունի |
Տիտղոսներ | Բագրատունյաց Հայաստանի թագավոր |
Ծնվել է՝ | անհայտ |
Մահացել է՝ | 1020 |
Անի | |
Ազգություն | Հայ |
Նախորդ | Սմբատ Բ Տիեզերակալ |
Եղբայր | Սմբատ Բ Տիեզերակալ |
Հաջորդող | Հովհաննես-Սմբատ Աշոտ Դ |
Ուղեկից | Կատրամիդե |
Հետնորդ | Հովհաննես-Սմբատ |
Տոհմ | Բագրատունիներ |
գերիշխան | |
Հայր | Աշոտ Գ Ողորմած |
Մայր | Խոսորվանույշ |
Երեխաներ | Աշոտ Դ Քաջ, Հովհաննես-Սմբատ, Աբաս Բագրատունի և Խուշուշ Բագրատունի |
Հավատք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Գագիկ Ա (ծն. թ. անհայտ– 1020), Հայոց թագավոր 990–ից։ Բագրատունիների հարստությունից։
Գահակալությունը
Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ–ին։ Կրել է «Հայոց, վրաց և աղվանաց շահնշահ» տիտղոսը։ Հենվելով երկրի տնտեսական և ռազմաքաղաքական հզորության վրա, հաջողությամբ շարուկակել է պայքարը՝ Բագրատունյաց Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար։ Կազմակերպել է արքունի մշտական զորք, զինվորների թիվը հասցնելով 100 հազարի։ Գրավել է Բագրատունիների թագավորությունից անջատված հայկական մի քանի գավառներ և Դվինը։ Արտաքին թշնամիների ներխուժման վտանգի դեմ Գագիկ Ա զինական դաշինք է կնքել Տայքի Դավիթ Կյուրապաղատի, վրաց Բագրատ և Գուրգեն թագավորների հետ։ X-րդ դարի վերջին Ատրպատականի ամիրա Մամլանը, դաշնակցելով հարևան արաբական ամիրաների հետ, արշավել է Դավիթ Կյուրապաղատի և Գագիկ Ա–ի դեմ, մտել Ծաղկոտն գավառը։ Գագիկ Ա–ի, Կարսի Աբաս թագավորի, Դավիթ Կյուրապաղատի և Բագրատ թագավորի դաշնակից զորքերը ետ են մղել թշնամուն։ 998–ին միացյալ բանակները Ծումբ գյուղի մոտ պարտության են մատնել թշնամուն՝ կանխելով նրա ասպատակությունը։ Գագիկ Ա օգնել է Լոռու Դավիթ թագավորին՝ ետ շպրտելու Գանձակի ամիրա Փադլունի զորքերը։ 1000–ին, երբ Տայքի գրավումից հետո բյուզանդական կայսր Վասիլ II–ի մոտ են գնացել և հնազանդություն հայտնել հայ և վրաց իշխանները, սակայն Գագիկ Ա չի գնացել Վասիլի մոտ։ Գագիկի գերիշխանությանը ենթարկվել են Լոռու, Կարսի և Սյունիքի թագավորները։ 1001–ին, երբ Լոռու թագավորը փորձել է չենթարկվել, Գագիկ Ա խլել է նրա տիրույթները և միայն հնազանդության երաշխիքներ ստանալուց հետո ետ վերադարձրել։ Գագիկ Ա–ի օրոք Բագրատունյաց Հայաստանի թագավորության սահմանները տարածել են Կուր գետից մինչև Ապահունիք, Շամքորից մինչև Վաղարշակերտ։
Տնտեսությունը
Զարգացել է տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, ներքին և արտաքին առևտուրը։ Բարգավաճել են Անին, Դվինը, Կարսը։ Սակայն երկրի ներսում չեն հաղթահարվել կենտրոնախույս ուժերը, սրվել են հասարակական ներհակությունները։
Գագիկ Ա-ի արձանը
Անիի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա–ի արձանը, որի գլխին կա լայն փաթաթած սպիտակ չալմա, հագին երկարավուն արաբական կարմիր խալաթ և մեջքի փաթաթան։ Արաբական տարազն այստեղ խալիֆայության կողմից ճանաչված լինելու նշան է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|