Jump to content

Նեպալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեպալ
संघीय लोकतान्त्रिक गणतन्त्र नेपाल
Sanghiya Loktantrik Ganatantra Nepāl
Նեպալի դրոշ Զինանշան


Կարգավիճակդեպի ծով ելք չունեցող պետություն, ինքնիշխան պետություն, տարածաշրջան, երկիր, Սոցիալիստական պետություն, people's republic? և դաշնային հանրապետություն
Ներառում էKarnali Province?, Sudurpashchim Province?, Koshi Province?, Madhesh Province?, Բագմատի Պրադեշ, Gandaki Province? և Lumbini Province?
Պետական լեզունեպալերեն[1]
ՄայրաքաղաքԿատմանդու
Պետական կարգԽորհրդարանական հանրապետություն
Օրենսդիր մարմինParliament of Nepal?
Երկրի ղեկավարRam Chandra Poudel?
Կառավարության ղեկավարPushpa Kamal Dahal?
Մակերես140 800 կմ²
Ազգաբնակչություն29 164 578 մարդ (2021)[2]
Խտություն199 մարդ/կմ²
Կրոնհինդուիզմ[3], բուդդայականություն[3], իսլամ[3], Kirat Mundhum?[3], քրիստոնեություն[3], Պրակրիտներ[3] և Bon?[3]
ՀիմնSayaun Thunga Phulka?
Կարգախոսजननी जन्मभूमिश्च स्वर्गादपि गरीयसी, Mother and Motherland are Greater than Heaven, Майка и Родина са по-ценни от царството небесно, Once is not enough, Mae Mam a Mamwlad yn Fwy na'r Nefoedd և La madre y la patria son más grandes que el cielo
Հիմնադրված էմայիսի 28, 2008 թ.
ԱրժույթՆեպալի ռուփի
Կենտրոնական բանկNepal Rastra Bank?
Ազգային տոնRepublic Day?
Ժամային գոտիUTC+05:45, NPT? և Asia/Kathmandu?[4]
Հեռախոսային կոդ+977
Ինտերնետ-դոմեն.np
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,602[5]
nepal.gov.np

Նեպալ, պաշտոնապես՝ Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն (նեպալերեն नेपाल)։ Պետությունը գտնվում է Հիմալայներում, Հարավային Ասիայում։ Սահմանակից է Հնդկաստանին և Չինաստանին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպալը գտնվում է Ասիայում և սեղմված է աշխարհի ամենաշատ բնակեցված երկու պետությունների միջև։ Նրանից հյուսիս գտնվում է Տիբեթը՝ ՉԺՀ-ի ինքնավար մարզը, իսկ հարավային սահմանում, արևմուտքից արևելք Նեպալը սահմանակից է Ուտտարանչալ, Ուտար Պրադեշ, Բիհար, Արևմտյան Բենգալիա, Սիկքիմ հնդկական նահանգներին։

Հյուսիսում Նեպալը սահմանակից է Մեծ Հիմալայան լեռնաշղթային, որը հայտնի է 8000 մ-ից բարձր մի քանի գագաթներով։ Նրանցից ամենաբարձրն է Էվերեստը (8848 մ)՝ ամենաբարձր լեռը աշխարհում։

Նեպալի ամենացածր կետը գտնվում է 70 մ բարձրության վրա։ Նեպալի տարածքի ավելի քան 40 %-ը գտնվում է ավելի քան 3000 մետր բարձրության վրա։ Դրա համար էլ Նեպալը համարվում է ամենաբարձրադիրը աշխարհում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնակչության թիվը - 28,95 միլիոն (2010 թվականի հուլիս դրությամբ)
  • Տարեկան աճը - 1,4 % (պտղաբերությունը՝ 2,5 ծնունդ մեկ կնոջը)
  • Կյանքի միջին տևողությունը - տղամարդկանց համար՝ 64,6, կանանց համար՝ 67
  • ՄԻԱՎ վարակակիր - 0,5 % ( 2007 թվականի դրությամբ)
  • Քաղաքային բնակչությունը - 17 %
  • Գրագիտությունը - տղամարդկանց 62,7 %-ը և կանանց 34,9 %-ը (ըստ 2001 թվականի մարդահամարի)։

Մշակութա-էթնիկական Նեպալը ներկայացնում է իրենից հարյուրավոր ազգերի և կաստաների խառնուրդ։ Կաստաների սահմանները, ինչպես կանոն, թափանցիկ են և որևէ կաստային սահմանի պատկանելիությունը կախված է նաև դիտորդի ընդունված ավանդույթներից։ Նեպալի բնակչությունը խոսում է յոթանասուն տարբեր լեզուներով ու բարբառներով։

Ազգագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեպալի ժողովուրդները հիմնականում պատկանում են սինո-տիբեթյան (տիբեթո-բիրմայան խումբ) և հնդեվրոպական ընտանիքների խմբերին։ Քիչ չեն այն ժողովուրդները, որոնք հանդիսանում են փախստականներ, նվաճողներ կամ վերաբնակներ։ Բնակչության 49 %-ի մայրենի լեզուն է հանդիսանում նեպալերենը։ Մյուս տարածված լեզուներից են մայթհին (12,4 %), բհոջպուրին (7,6 %), տհարուն (5,9 %), տամանգը (5,2 %), նևարին (3,6 %) և մագարին (3,4 %)։

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պաշտոնական տվյալների բնակչության 90 %-ը դավանում է հինդուիզմ։ Ըստ անկախ հաշվարկների, հինդուիզմի կողմնակիցներ են նրանց միայն 70 %-ը կամ ավելի քիչ։ Սա շեղում է այն պատճառով, որ կան բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ, որոնք, թեև պաշտոնապես հայտարարում են հավատարմություն հինդուիզմին, բայց իրականում ընդունում են կամ անիմիզմ, կամ բուդդայականություն։ Այնուամենայնիվ, հինդուիզմը Նեպալի գերիշխող կրոնն է։ Բնակչության 11 %-ը իրեն համարում է բուդդայական, հատկապես Մուստանգի թագավորությունում։ Գոյություն ունեն նաև փոքրամասնություններ, որոնք դավանում են իսլամ, կիրանտ և պատկանում են առանձին անիմիստական հավատալիքների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեպալ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 232