Դիան, եզդիաբնակ[2] գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 18 կմ հեռավորության վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 37 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Րիան[2], անվանումը և մտել է Երևանի նահանգիԷջմիածնի գավառի մեջ։ Տեղադրված է քարքարոտ սարավանդի վրա։
Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1700 մ բարձրության վրա։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ։ Բնական լանդշաֆտները սև ահողային տափաստաններ են։ Հարուստ է աղբյուրներով։
Գյուղն ունի 32 տնտեսություն։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է։ Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, խոտհարքեր։ Զբաղվում են դաշտավարությամբ, մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ։ Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ։ Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի 90%, որոնց մեջ մոտ 860 հա կազմում են արոտավայրերը, 3 հա՝ վարելահողերը։ Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնաբուծությանը, զբաղվում են մանր և խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ։