Բան Կի Մուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բան Կի Մուն
반기문
潘基文
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
2007թ. հունվարի 1 - 2017թ. հունվարի 1
Նախորդող Քոֆի Անան
Հաջորդող Անտոնիո Գուտեռեշ
 
Կուսակցություն՝ անկախ
Կրթություն՝ Սեուլի ազգային համալսարան, Հարվարդի համալսարան, Հարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ և Chungju High School
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ազգություն Կորեացի
Դավանանք կոնֆուցիականություն և բուդդայականություն
Ծննդյան օր 1944թ.-ի հունիսի 13
Ծննդավայր Չունգջու, Հյուսիսային Չունգչոնգ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն  Հարավային Կորեա
Ամուսին Յու Սուն-տաեկ
Զավակներ 3
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բան Կի-Մուն[9] (կորեերեն՝ 반기문, հանջա՝ 潘基文, Կո․ նոր ռոմ․՝ Ban Ki-moon, հունիսի 13, 1944(1944-06-13)[10][11][12][…], Eumseong County, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ), Միավորված Ազգերի Կազմակերպության ութերորդ գլխավոր քարտուղար (2007-2017 թթ.), հաջորդել է Քոֆի Անանին։ Մինչ այդ եղել է ՄԱԿ-ում Հարավային Կորեայի Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ։ 2004 թ.-ի հունվարից մինչ 2006 թ.-ի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է Հարավային Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 2006 թ.-ի հոկտեմբերի տասներեքին ընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար։ 2007 թ.-ի հունվարի 1-ից հաջողությամբ փոխարինել է Քոֆի Անանին, մինչև 2017 թվականի հունվարի 1-ը։

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բան Կի Մուն-ը ծնվել է 1944 թ. հունիսի 13-ին, Հյուսիսային Կորեայի Չունգջու գավառի Էումսեոնգ քաղաքի շրջանում, Հյուսիսային Չունգչոնգ փոքր հողագործական գյուղում։ Նրա ընտանիքը տեղափոխվեց մոտակա Չունջու քաղաքը, որտեղ էլ նա մեծացավ։ Բան Կի Մունի մանկության տարիներին նրա հայրը ունեցել է պահեստային բիզնես, սակայն բիզնեսը սնանկացել է, և ընտանիքը կորցրել է իր միջին դասի կենսամակարդակը։ Երբ Բան Կի Մունը 6 տարեկան էր, իր ընտանիքը Կորեական պատերազմի պատճառով փախավ հեռավոր լեռներ։ Պատերազմից հետո ընտանիքը վերադարձավ Չունգջու։ Բան Կի Մունն ասել է, որ այս ընթացքում նա հանդիպել է ամերիկյան զինվորների։ Միջնակարգ դպրոցում (Չունջուի միջնակարգ դպրոց) նա դարձավ աստղային աշակերտ, հատկապես անգլերենի ուսուցման մեջ։ 1962 թ. Բան Կի Մունը հաղթել է շարադրության մրցույթ, որը ֆինանսավորվել է Կարմիր Խաչի կողմից, և շահել է ուղևորություն դեպի ԱՄՆ, որտեղ նա ապրել է Սան Ֆրանցիսկոյում մի քանի ամիս, իրեն հյուրընկալող ընտանիքի հետ։ Ճանապարհորդության ընթացքում նա հանդիպել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիին։ Երբ հանդիպման ժամանակ լրագրողը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, երբ մեծանա, նա պատասխանեց. «Ես ուզում եմ դառնալ դիվանագետ»։ Բացի իր մայրենի կորեերենից, Բան Կի Մունը խոսում է անգլերեն և ֆրանսերեն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բան Կի Մունը (ձախից) Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Կոնդոլիզա Ռայսի հետ (աջից)

Բուհն ավարտելուց հետո, Բանն արժանացավ Կորեայի արտաքին ծառայության քննությանը։ 1970 թ.-ի մայիսին նա միացել է Արտաքին գործերի նախարարությանը։ Բանի առաջին արտասահմանյան գործուղումը եղել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում, որտեղ նա եղել է փոխնախագահ, և տպավորել է շատ օտարերկրյա մարմինների իր գերազանց ունակություններով։ Բանն ընդունում է Հնդկաստանին ավելի շատ քան ԱՄՆ-ին, քանի որ նա Հնդկաստանում կկարողանա ավելի շատ գումար խնայել, որպեսզի ուղարկի իր ընտանիքին։ 1974 թ.-ին նա կատարեց իր առաջին գործուղումը Միավորված ազգերի կազմակերպությունում (Հարավային Կորեան 1991 թ. սեպտեմբերի 17-ին դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ երկիր)[13]։ 1979 թ.-ին Պարկ Չունգ Հի-ի սպանությունից հետո, Բան Կի Մունը ստանձնեց Միավորված ազգերի կազմակերպության բաժնի տնօրենի պաշտոնը։ Բան Կի Մունն երկու անգամ գործուղվել է Վաշինգտոն ԿՇ-ում գտնվող Հարավային Կորեայի դեսպանատուն։ 1990-1992 թթ. եղել է Ամերիկայի տնտեսական, քաղաքական ևն գործերի գլխավոր տնօրեն։

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թ.-ին Բան Կի Մունը փոխարինեց Յուն Յանգ-կվան-ին, որպես Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար՝ Ռոհ Մու-հյունին։ Սկզբում Բանը կանգնած էր երկու խոշոր ճգնաժամի առջև. 2004 թ.-ի հունիսին Իրաքում առևանգվել և սպանվել է հարավկորեական արաբերեն թարգմանիչ Կիմ Սան-իլը՝ իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից, և 2004 թ.-ի դեկտեմբերին Հնդկական օվկիանոսի ցունամիի հետևանքով զոհվել են տասնյակ կորեացիներ[14]։ Բանն ակտիվորեն ներգրավվեց Հյուսիս-հարավային կորեական հարաբերությունների հետ կապված հարցերի մեջ[15]։ 2005 թ.-ի սեպտեմբերի 5-ին, որպես արտաքին գործերի նախարար, նա դիվանագիտական կապերի մեջ գլխավոր դեր է ունեցել Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման վերաբերյալ՝ Պեկինում կայացած Վեցերորդ բանակցությունների չորրորդ փուլում, համատեղ հայտարարություն ընդունելու համար[16]։ Արտաքին գործերի նախարար՝ Բան Կի Մունը, վերահսկում է Հարավային Կորեայի առևտուրը և քաղաքական օգնությունը։

ՄԱԿ-ի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարոզարշավ գլխավոր քարտուղարի համար, 2007թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թ.-ի փետրվարին Բանն իր թեկնածությունն էր հայտնել Քոֆի Անանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինելու համար, 2006 թ.-ի վերջին դառնալով Հարավային Կորեայի առաջին գրասենյակը[17]։ Թեև Բանն առաջինն էր, ով հայտարարեց իր թեկնածուությունը, բայց նա սկզբում չէր համարվում լուրջ մրցակից[18]։ Հաջորդ ութ ամիսների ընթացքում, Բանը այցելել է Անվտանգության խորհրդում տեղակայված 15 երկրներից յուրաքանչյուր նախարարին։ Յոթ թեկնածուներից նա տեղ է զբաղեցրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցկացրած չորս հարցումներից յուրաքանչյուրում՝ հուլիսի 24. սեպտեմբերի 14[19][20], սեպտեմբերի 28[21], հոկտեմբերի 2[22]։ Այն ժամանակ, երբ այդ հարցումները տեղի ունեցան, Բան-ը խոշոր երլույթներ ունեցավ Ասիայի հասարակության և Նյու Յորքի արտաքին հարաբերությունների խորհրդում[23][24]։ Հաստատվելու համար, անհրաժեշտ էր ոչ միայն շահել դիվանագիտական հանրության աջակցությունը, այլև խուսափել խորհրդի մշտական հինգ անդամներից՝ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Բանը հայտնի էր Վաշինգտոնում նրանով, որ ստիպելով Հարավային Կորեայի զորքերը ուղարկել էր Իրաք, և աջակցել էր Բուշի վարչակազմին։

2007թ.-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներ[25]
Անուն Պաշտոն
{{{2}}} Բան Կի Մուն Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար
{{{2}}} Շաշի Թարուր ՄԱԿ-ի-ի Հանրային տեղեկատվության գլխավոր քարտուղարի տեղակալ, Հնդկաստանից
{{{2}}} Վեյրա Ֆայք-Ֆրեյբերգա Լատվիայի նախագահ
{{{2}}} Աշրաֆ Ղանի Քաբուլ համալսարանի կանցլեր, Աֆղանստան
{{{2}}} Surakiart Sathirathai Փոխվարչապետ, Թաիլանդում
{{{2}}} Prince Zeid bin Ra'ad Հորդանանի դեսպանը, ՄԱԿ
{{{2}}} Jayantha Dhanapala Նախկին գլխավոր քարտուղարի նախկին տեղակալը, Շրի Լանկայից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. - Ban Ki-moon
  2. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201606080014
  3. Real Decreto 629/2016, de 2 de diciembre, por el que se concede el Collar de la Orden del Mérito Civil al señor Ban Ki-moon, Secretario General de la Organización de las Naciones Unidas (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 292. — P. 84944. — ISSN 0212-033X
  4. http://news.harvard.edu/gazette/story/2014/11/u-n-secretary-general-ban-ki-moon-honored/
  5. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  6. Honorary DoctoratesMoscow State Institute of International Relations.
  7. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  8. Resolución N° 294/011. ENTREGA DE MEDALLA DE LA REPUBLICA ORIENTAL DEL URUGUAY. BAN KI-MOONNational Directorate of Official Printings and Publications, 2011.
  9. ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի պաշտոնական կայք
  10. Internet Movie Database — 1990.
  11. http://www.nndb.com/people/190/000119830/
  12. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  13. Warren Hoge (2006 թ․ հոկտեմբերի 3). «Council Backs South Korean for U.N. Secretary General». The New York Times.
  14. Lee Joo-hee (2006 թ․ փետրվարի 15). «Ban surges toward next career step». The Korea Herald.
  15. «Profile: Ban Ki-moon». BBC News. 2006 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 4-ին.
  16. Lally Weymouth (2006 թ․ հոկտեմբերի 23). «A Baptism by Fire; Even before taking office, the newly elected secretary-general of the United Nations is confronted with a global crisis». Newsweek.
  17. Park Song-wu (2006 թ․ փետրվարի 14). «Minister Ban to Run for Top UN Job». The Korea Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  18. Anna Fifield (2006 թ․ հոկտեմբերի 10). «Relentless pursuit brings a challenge close to home; Profile Ban Ki-moon». Financial Times.
  19. «Ban takes 1st Straw Poll». UNSG.org]. 2006 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  20. «Ban firms up lead in second Straw Poll». UNSG.org]. 2006 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  21. «Ban slips but holds, Vīķe-Freiberga pushes into third». UNSG.org]. 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 28-ին.
  22. «Ban Ki-moon wins». UNSG.org]. 2006 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 2-ին.
  23. «Foreign Minister Ban Ki-moon interview». Asiasource.org. 2006 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  24. «The Quest for Peace and Prosperity in the Asia-Pacific and Beyond». Ban Ki-moon address to Asia Society (transcript). 2006 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  25. Warren Hoge (2006 թ․ սեպտեմբերի 29). «South Korean Favored to Win Top Job at U.N.». The New York Times.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բան Կի Մուն» հոդվածին։