Ամալթեա (արբանյակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամալթեա (այլ կիրառումներ)
Ամալթեա (Յուպիտեր V) | |
---|---|
Ամալթեայի լուսանկարը, ստացված «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։ | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 9 սեպտեմբեր 1892 թ. (Էդվարդ Բերնարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 14,1[1] |
Հեռավորությունը Յուպիտեր | 181 365,84 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 181 150 կմ[3] |
Ապոհելին | 182 840 կմ[3] |
Էքսցենտրիսիտետ | 0,00319 ± 0,00004[2] |
Սիդերիկ պարբերություն | 0,49817943 ± 0,00000007 օր (11ժ 57ր 23վ)[2] |
Ուղեծրային արագություն | 26,57 կմ/վ[3] |
Թեքվածություն | 0,374°±0,002 (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 250 × 146 × 128 կմ[4] |
Հասարակածային շառավիղ | 83,5 ± 2,0 կմ[4] |
Ծավալ | (2,43 ± 0,22) ×106 կմ3[5] |
Զանգված | (2,08 ± 0,15) × 1018 կգ[5] |
Միջին խտություն | 0,857 ± 0,099 գ/սմ3[5] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,020 մ/վ²[3] |
2-րդ տիեզերական արագություն | ~0,058 կմ/վ[3] |
Պտույտի պարբերություն | Սինքրոն[4] |
Առանցքի թեքում | 0°[4] |
Ալբեդո | 0,090 ± 0,005[6] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | -153oC (120 K) |
Ամալթեա (լատին․՝ Amalthea; հուն․՝ Ἀμάλθεια), Յուպիտերի Գալիլեյան արբանյակներից հետո մեծագույն արբանյակն է, պատկանում է Յուպիտերի ներքին արբանյակների խմբին, բոլոր արբանյակներից մոլորակից հեռավորությամբ երրորդն է։ Նույնպես անվանվում է Յուպիտեր V: Այն հայտնաբերվել է 1892 թվականի սեպտեմբերի 9-ին Էդվարդ Բերնարդի կողմից։ Ամալթեա անվանումը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության» կողմից 1975 թվականին, անվանումը տրվել է Հունական դիցաբանության նիմփայի անունով, ով կերակրել է Զևսին։
Ամալթեան Յուպիտերի վերջին արբանյակն էր, որ հայտնաբերվել է ուղակի դիտարկումների արդյունքում, բոլոր հետագայում հայտնաբերված արբանյակները գտնվել են հատուկ սարքվորումներով կատարված լուսանկարների վրա։
Ամալթեան պտտվում է մոլորակի շուրջ ցածր ուղեծրով, Ամալթեայի սարդոստանային օղակի արտաքին սահմանից ներս, որը և պարունակում է արբանյակի մակերևույթից արտանետված մասնիկներ[7]։ Յուպիտերը արբանյակի մակերևույթից երևում է երկնքում 46,5 աստիճան չափերով։ Ամալթեան Յուպիտերի ներքին արբանյակներից ամենամեծն է, ունի անկանոն ձև (գնդաձև չէ) և կարմրավուն գույն։ Ենթադրվում է, որ այն կազմված է ծակոտկեն ջրային սառույցից այլ նյութերի խառնուրդով։ Մակերևույթը ծածկված է մեծ խառնարաններով և լեռնաշղթաներով[4]։
Ամալթեայի մոտ տարածությունից լուսանկարները ստացվել են 1979 թվականին Վոյաջեր-1 և 2 կայանների Յուպիտերի համակարգով անցման ժամանակ, և դրանից հետո 1990-ականներին Գալիլեո ուղեծրակայանից[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնաբերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալթեան հայտնաբերվել է 1892 թվականի սեպտեմբերի 9-ին Էդվարդ Բերնարդի կողմից Լիկի աստղադիտարանի Ջեյմս Լիկի 91 սմ ռեֆրակտոր աստղադիտակով[8][9]։ Այն վերջին մոլորակի արբանյակն էր, որ հայտնաբերվեց ուղակի դիտարկման արդյունքում և Յուպիտերի առաջին նոր արբանյակն էր Գալիլեո Գալիլեյի կողմից չորս Գալիլեյան արբանյակներից հայտնաբերումից հետո, 1610 թվականից ի վեր[10]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալթեան անվանվել է Հունական դիցաբանության կերպար, Ամալթեա նիմփայի անունով, ով կերակրել է Զևսին (հռոմեական աստված Յուպիտերի հունական տարբերակը) այծի կաթով[11]։ Արբանյակի հռոմեական թվերով նշանակումն է Յուպիտեր V: «Ամալթեա» անունը պաշտոնապես հաստատվել է ՄԱՄ-ի կողմից միայն 1976 թվականին[12][13], չնայած այս անվանումը ոչ պաշտոնապես օգտագործվում էր բավականին վաղուց։ Անունը առաջարկել էր հայտնի ֆրանսիացի աստղագետ Կամիլ Ֆլամարիոնը[14]։ Մինչ 1976 թվականը, Ամալթեան հիմնականում պաշտոնապես անվանվում էր պարզապես Յուպիտեր V[15]:
Ուղեծիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալթեան պտտվում է Յուպիտերի շուրջ մոտ 181 000 կմ (2,54 Յուպիտերի շառավիղ) հեռավորության վրա։ Արբանյակի ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,003 է, իսկ ուղեծրի թեքումը 0,37° Յուպիտերի հասարակածի նկատմամբ[2]։ Ամալթեայի էքսցենտրիսիտետի և թեքման այսպիսի արժեքները, չնայած որ բավականին փոքր են, սակայն սովորական չեն ներքին արբանյակի համար, և կարող են բացատրվել Գալիլեյան արբանյակներից նրան ամենամոտ գտնվող Իոյի ազդեցությամբ. նախկինում Ամալթեան մի քանի անգամ ունեցել է Իոյի հետ ուղեծրային ռեզոնանսներ, որոնք կարող էին ազդել նրա ուղեծրի վրա[7]։
Ամալթեայի ուղեծիրը ընկնում է Ամալթեայի սարդոստանային օղակի ներսում, արտաքին սահմանին մոտ։ Ենթադրվում է, որ այս օղակը կազմված է արբանյակից այլ մարմինների հետ բախումների արդյունքում արտանետված մասնիկներից և փոշուց[16]։
Ֆիզիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալթեայի մակերևույթը կարմիր է[4]։ Այս գույնը կարող է կապված լինել Իոյից արտանետված ծծումբի, կամ մեկ այլ ոչ-սառցային նյութի հետ[4]։ Արբանյակի վրա երևում են ավելի պայծառ ու ավելի թույլ կարմիր մասեր, սակայն այս գույների ծագման աղբյուրը այս պահին հայտնի չէ[4]։ Ամալթեայի մակերևույթը մի փոքր ավելի պայծառ է քան մյուս ներքին արբանյակներինը[6]։ Արբանյակի առաջնային և հետնային կիսագնդերի միջև կա նաև զգալի ասիմետրիկություն։ առաջնային կիսագունդը մոտ 1,3 անգամ պայծառ է քան հետնայինը։ Այս ասիմետրիկությունը հավանաբար կապված է առաջնային կիսագնդի դեպքում հարվածային միջադեպերի ավելի բարձր արագությամբ և հաճախությամբ, որոնց արդյունքում բացվում են արբանյակի ընդերքի ավելի խորը մասերը, որոնք կազմված են սառույցներից[6]։
Ամալթեան ունի ոչ կանոնավոր ձև, էլիպսոիդին մոտ, և մոտավորապես 250 × 146 × 128 կմ չափեր[4]։ Գիտնականների գնահատականով արբանյակի մակերևույթի մակերեսը 88 000-ից 170 000 քառակուսի կիլոմետր, կամ միջին գնահատականով 130 000 կմ2։ Մյուս արբանյակների նման Ամալթեան գտնվում է Յուպիտերի հետ մակընթացային փականի մեջ, և նրա մի կողմը միշտ ուղղված է դեպի մոլորակը[7]։ Արբանյակի մակերևույթը ծածկված է խառնարաններով, որոնցից որոշները չափազանց մեծ են արբանյակի չափերի համեմատ։ Պան խառնարանը ամենամեծն է արբանյակի վրա, այն մոտավորապես 100 կմ տրամագիծ ունի և առնվազն 8 կմ խորություն[4]։ Մեկ այլ, Գեա խառնարանի, չափերը կազմում են 80 կմ տրամագիծ և մոտ երկու անգամ ավելի խորը քան Պանը[4]։ Ամալթեան ունի մի քանի պայծառ հետքեր մակերևույթի վրա, որոնցից երկուսը առանձնացվել են. դրանք Լիտոս և Իդա ջահերն են, որոնց չափերը հասնում են 25 կմ-ի[4]։
Ամալթեայի անկանոն և մեծ չափերը նախկինում հանգեցրել էին եզրակացության, որ այն կազմված է պինդ ապարներից[7], քանի որ, եթե այն կազմված լիներ սառույցից կամ այլ փափուկ նյութերից, ենթադրվում էր, որ այն կընդուներ գնդաձև տեսք իր ձգողության ազդեցության տակ։ Այնուամենայնիվ 2002 թվականի նոյեմբերի 5-ին Գալիլեո կայանը կատարեց արբանյակի մոտով անցում 160 կմ հեռավորության վրա, և նրա ուղեծրի վրա արբանյակի ազդեցությունը օգտագործվեց գնահատելու համար Ամալթեայի զանգվածը (արբանյակի ծավալը նախկինում հաշվարկվել էր լուսանկարների հիման վրա 10% ճշտությամբ)[4]։ Ի վերջո, Ամալթեայի խտությունը ստացվեց բավականին ցածր՝ 0,86 գ/սմ3[5][17], այսինքն արբանյակը կամ սառցե կազմություն ունի, կամ չափազանց ծակոտկեն է, կամ այդ երկու հնարավորությունների խառնուրդը։ Նախկինում կատարված ինֆրակարմիր սպեկտրում չափումները ցույց տվեցին, որ արբանյակը պարունակում է հիդրատներ, ինչը ցույց է տալիս, որ արբանյակը չէր կարող առաջանար իր այժմյան դիրքում, քանզի տաք Յուպիտերը կհալեցներ այն[18]։ Այն հավանաբար առաջացել է մոլորակից ավելի հեռու ուղեծրում կամ որսացվել է մոլորակի կողմից[5]։ Այս անցման ժամանակ ոչ մի լուսանկար չի կատարվել, քանի որ Գալիլեոյի խցիկները ապաակտիվացվել էին ռադիոակտիվ ճառագայթման կողմից չվնասելու համար, իսկ մյուս լուսանկարների որակը բավականին ցածր է։
Ամալթեան ճառագայթում է էներգիա մի փոքր ավելի շատ քան այն ստանում է Արեգակից, ինչը հավանաբար կապված է Յուպիտերի ջերմային հոսանքի հետ (<9 Կ), արբանյակի մակերևույթից արտացոլված արևի լույսի (<5 Կ), և լիցքավորված մասնիկների ռմբակոծության հետ (<2 Կ)[15]։
Արբանյակի մակերևույթի անվանված առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պահին Ամալթեայի վրա կան ընդամենը չորս առանձնահատկություն, որոնք պաշտոնապես ստացել են անվանումներ՝ երկու խառնարան և երկու ջահ (պայծառ հետքեր)[19]։ Ջահերը գտնվում են արբանյակի Յուպիտերի հակառակ կողմի վրա[4]։
Անվանում | Տրամագիծ | Անվանման տարի |
Անվան ծագում |
---|---|---|---|
Գեա խառնարան | 80 կմ | 1979 | Գեա, Հունական մայր աստվածուհի, ով ծննդաբերել է Զևսին Կրետե կղզում[20] |
Պան խառնարան | 100 կմ | 1979 | Պան, Հունական այծ-աստված Ամալթեայի և Հերմեսի որդին[21] |
Իդա ջահ | 50 կմ | 1979 | Իդա լեռ, Կրետե[22] |
Լիտոս ջահ | 25 կմ | 1979 | Լիտուս, Կրետե[23] |
Կապը Յուպիտերի օղակների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանավորված Յուպիտերի մակընթացային ուժի ազդեցությամբ և Ամալթեայի ցածր խտությամբ և անկանոն ձևով, արբանյակի երկրորդ տիեզերական արագությունը մակերևույթի մոտ չի գերազանցում 1 մ/վ, և փոշին և մանր մասնիկները հեշտությամբ անջատվում են արբանյակի մակերևույթից նույնիսկ միկրո-աստղաքարերի թույլ հարվածների արդյունքում։ Այս մասնիկները և փոշին ձևավորում են Ամալթեայի սարդոստանային օղակը[7]։
Ամալթեայի մոտով Գալիլեո կայանի անցման ժամանակ կայանի աստղերի որոնման գործիքը գրանցեց ինը փայլատակումներ, որոնք կարող էին լինել փոքր արբանյակներ Ամալթեայի ուղեծրի շրջակայքում։ Այդ մարմինների իրական հեռավորությունները հնարավոր չէ չափեք, քանի որ դրանք դիտարկվել են միայն մեկ վայրից։ Այս փոքր արբանյակների չափերը կարող են տատանվել մի քանի սանտիմետրից մինչև հարյուավոր մետրեր։ Այս մարմինների ծագումնաբանությունը անհայտ է, սակայն դրանք կարող են ձգողականորեն կապված լինել Ամալթեայի այժմյան ուղեծրին, կամ կարող են լինել արբանյակի հետ հարվածային բախման արդյունքում արտանետված մասեր։ Գալիլեոն ի վերջին ուղեծրի ժամանակ (մինչ Յուպիտերին բախվելը), հայտնաբերեց ևս մի այսպիսի փոքր արբանյակ, սակայն այս ժամանակ Ամալթեան գտնվում էր մոլորակի մյուս կողմում, և հնարավոր է, որ դա մոլորակի օղակի մասնիկ էր[24][25][26][27]։
Տեսարանները Ամալթեայից և դեպի նրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուպիտերից, կամ նրա ամպերի վերին շերտից Ամալթեան կերևա շատ պայծառ աստղի տեսքով, −4,7 աստղային մեծությամբ[3], այնպես, ինչպես երևում է Վեներան Երկրից։ Ամալթեայի ուղեծրային պարբերությունը մի փոքր կարճ է Յուպիտերի պտույտի պարբերությունից իր առանցքի շուրջ, սա նշանակում է, որ այնշարժվում է Յուպիտերի երկնքում չափազանց դանդաղ։
Ամալթեայի մակերևույթից Յուպիտերը կերևա հսկայական գնդի տեսքով, մոտ 46 աստիճան բացվածքով[3], այն մոտ 92 անգամ ավելի մեծ կլինի քան երևում է լիալուսինը Երկրի երկնակամարում։ Քանի որ Ամալթեան պտտվում է Յուպիտերի շուրջ սինքրոն, մոլորակը երկնակամարում անշարժ կլինի, և տեսանելի չի լինի արբանյակի մյուս կիսագնդից։ Արեգակը կհայտնվի Յուպիտերի ետևից ամեն պտույտը մեկ անգամ, հաշվարկները ցույց են տալիս, որ օրը Ամալթեայի վրա ունի մի փոքր քիչ քան վեց ժամը։
Հետազոտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1979 թվականի ընթացքում Վոյաջեր-1 և Վոյաջեր-2 ավտոմատ միջմոլորակային կայանները կատարեցին անցում Յուպիտերի համակարգով և ստացան Ամալթեայի առաջին լուսանկարները, ինչը թույլ տվեց տարբերել մակերևույթի առանձնահատկությունները[4]։ Այս առաքելությունների ընթացքում նաև կատարվեցին տեսանելի և ինֆրակարմիր սպեկտրի հետազոտություններ և մակերևույթի ջերմաստիճանի չափումներ[15]։
Ավելի ուշ, Գալիլեո ուղեծրակայանը կատարեց Ամալթեայի մակերևույթի ավելի լավ որակի լուսանկարներ, ինչպես նաև իր վերջին ուղեծրի ընթացքում, 2002 թվականի նոյեմբերի 5-ին, այն անցավ արբանյակի կենտրոնից մոտ 244 կմ հեռավորության վրա (բարձրությունը 160–170 կմ), որի ընթացքում ճշգրիտ չափվեց արբանյակի զանգվածը։ Այս չափումը կատարվեց ուղեծրակայանի հետագծի վրա Յուպիտերի և Ամալթեայի ազդեցության գնահատման միջոցով[5]։
2006 թվականին Ամալթեայի ուղեծիրը ճշգրտվեց Նոր հորիզոններ ԱՄԿ-ից կատարված դիտարկումների հետևանքով։
Գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալթեայի վրա տեղի են ունենում մի քանի գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների գործողություններ։ Այս ստեղծագործությունների հեղինակներից են Արթուր Կլարկը, Ջեյմս Բլիշը և Ստրուգացկի եղբայրները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scott S. Sheppard's Moons of Jupiter page on Carnegie Science website
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Cooper, N. J.; Murray, C. D.; Porco, C. C.; Spitale, J. N. (2006 թ․ մարտ). «Cassini ISS astrometric observations of the inner jovian satellites, Amalthea and Thebe». Icarus. 181 (1): 223–234. Bibcode:2006Icar..181..223C. doi:10.1016/j.icarus.2005.11.007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Հաշվարկված է մյուս տվյալների հիման վրա
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 Thomas, P. C.; Burns, J. A.; Rossier, L.; Simonelli, D.; Veverka, J.; Chapman, C. R.; Klaasen, K.; Johnson, T. V.; Belton, M. J. S.; Galileo Solid State Imaging Team (1998 թ․ սեպտեմբեր). «The Small Inner Satellites of Jupiter». Icarus. 135 (1): 360–371. Bibcode:1998Icar..135..360T. doi:10.1006/icar.1998.5976.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Anderson, J. D.; Johnson, T. V.; Schubert, G.; Asmar, S.; Jacobson, R. A.; Johnston, D.; Lau, E. L.; Lewis, G.; Moore, W. B.; Taylor, A.; Thomas, P. C.; Weinwurm, G. (2005 թ․ մայիսի 27). «Amalthea's Density is Less Than That of Water». Science. 308 (5726): 1291–1293. Bibcode:2005Sci...308.1291A. doi:10.1126/science.1110422. PMID 15919987.
- ↑ 6,0 6,1 6,2 Simonelli, D. P.; Rossier, L.; Thomas, P. C.; Veverka, J.; Burns, J. A.; Belton, M. J. S. (2000 թ․ հոկտեմբեր). «Leading/Trailing Albedo Asymmetries of Thebe, Amalthea, and Metis». Icarus. 147 (2): 353–365. Bibcode:2000Icar..147..353S. doi:10.1006/icar.2000.6474.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Burns, Joseph A.; Simonelli, Damon P.; Showalter, Mark R.; Hamilton, Douglas P.; Porco, Carolyn C.; Throop, Henry; Esposito, Larry W. (2004). Bagenal, Fran; Dowling, Timothy E.; McKinnon, William B. (eds.). Jupiter's Ring-Moon System (PDF). Cambridge University Press. էջեր 241–262. Bibcode:2004jpsm.book..241B. ISBN 978-0-521-81808-7.
{{cite encyclopedia}}
:|journal=
ignored (օգնություն) - ↑ Barnard, E. E. (1892 թ․ հոկտեմբերի 12). «Discovery and observations of a fifth satellite to Jupiter». The Astronomical Journal. 12 (11): 81–85. Bibcode:1892AJ.....12...81B. doi:10.1086/101715.
- ↑ Lick Observatory (1894). A Brief Account of the Lick Observatory of the University of California. The University Press. էջ 7–.
- ↑ Bakich M. E. (2000). The Cambridge Planetary Handbook. Cambridge University Press. էջեր 220–221. ISBN 9780521632805.
- ↑ «Planet and Satellite Names and Discoverers». Gazetteer of Planetary Nomenclature. International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Blunck J. (2010). Solar System Moons: Discovery and Mythology (PDF). Springer. էջեր 9–15. Bibcode:2010ssm..book.....B. doi:10.1007/978-3-540-68853-2. ISBN 978-3-540-68852-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Flammarion C.; Kowal C.; Blunck J. (1975 թ․ հոկտեմբերի 7). «Satellites of Jupiter». IAU Circular. Central Bureau for Astronomical Telegrams. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. ( )
- ↑ Flammarion, Camille (1893). «Le Nouveau Satellite de Jupiter». L'Astronomie. 12: 91–94. Bibcode:1893LAstr..12...91F.
- ↑ 15,0 15,1 15,2 Simonelli, D. P. (1983 թ․ հունիս). «Amalthea: Implications of the temperature observed by Voyager». Icarus. 54 (3): 524–538. Bibcode:1983Icar...54..524S. doi:10.1016/0019-1035(83)90244-0. ISSN 0019-1035.
- ↑ Burns, Joseph A.; Showalter, Mark R.; Hamilton, Douglas P.; Nicholson, Philip D.; de Pater, Imke; Ockert-Bell, Maureen E.; Thomas, Peter C. (1999 թ․ մայիսի 14). «The Formation of Jupiter's Faint Rings». Science. 284 (5417): 1146–1150. Bibcode:1999Sci...284.1146B. doi:10.1126/science.284.5417.1146. PMID 10325220.
- ↑ «Swiss Cheese Moon: Jovian Satellite Full of Holes». Space.com. 2002 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Takato, Naruhisa; Bus, Schelte J.; Terada, H.; Pyo, Tae-Soo; Kobayashi, Naoto (2004 թ․ դեկտեմբերի 24). «Detection of a Deep 3-μm Absorption Feature in the Spectrum of Amalthea (JV)». Science. 306 (5705): 2224–2227. Bibcode:2004Sci...306.2224T. doi:10.1126/science.1105427. PMID 15618511.
- ↑ USGS/IAU. «Amalthea Nomenclature». Gazetteer of Planetary Nomenclature. USGS Astrogeology. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ Planetary Names: Crater, craters: Gaea on Amalthea
- ↑ Planetary Names: Crater, craters: Pan on Amalthea
- ↑ Planetary Names: Facula, faculae: Ida Facula on Amalthea
- ↑ Planetary Names: Facula, faculae: Lyctos Facula on Amalthea
- ↑ Fieseler P. D.; Adams O. W.; Vandermey N.; Theilig E. E.; Schimmels K. A.; Lewis G. D.; Ardalan S. M.; Alexander C. J. (2004). «The Galileo star scanner observations at Amalthea». Icarus. 169 (2): 390–401. Bibcode:2004Icar..169..390F. doi:10.1016/j.icarus.2004.01.012.
- ↑ «Another Find for Galileo». Jet Propulsion Laboratory. 2003 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Emily Lakdawalla (2013 թ․ մայիսի 17). «A serendipitous observation of tiny rocks in Jupiter's orbit by Galileo». The Planetary Society. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Fieseler P. D.; Ardalan S. M. (2003 թ․ ապրիլի 4). «Objects near Jupiter V (Amalthea)». IAU Circular. Central Bureau for Astronomical Telegrams.
{{cite web}}
:|archive-url=
requires|url=
(օգնություն); Missing or empty|url=
(օգնություն); Unknown parameter|ur=
ignored (օգնություն) ( )
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամալթեա (արբանյակ) կատեգորիայում։ |
- Ամալթեայի տվյալները ՆԱՍԱ-ի Solar System Exploration կայքում
- Ամալթեայի անվանումը ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքում
- Ամալթեայի 3D տեսքի անիմացիան
|