Ջեյմս Բլիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Բլիշ
Ծննդյան անունանգլ.՝ James Benjamin Blish
Ծնվել էմայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրԻստ Օրինջ, Նյու Ջերսի
Վախճանվել էհուլիսի 30, 1975(1975-07-30)[2][4][4][…] (54 տարեկան)
Վախճանի վայրՀենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանHolywell Cemetery[5]
Գրական անունWilliam Atheling, Jr.
Մասնագիտությունգրող, վիպասան, գրական քննադատ և գիտաֆանտաստիկ գրող
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Ռատգերսի համալսարան
Ժանրերգիտական ֆանտաստիկա և ֆենթեզի
Ուշագրավ աշխատանքներA Case of Conscience? և The Seedling Stars?
ՊարգևներՀյուգոյի մրցանակ լավագույն վեպի համար և Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահ
ԱմուսինJ. A. Lawrence?
James Blish Signatures.jpg
Կայքjamesblish.com
James Benjamin Blish Վիքիպահեստում

Ջեյմս Բենջամին Բլիչ (անգլ.՝ James Benjamin Blish, մայիսի 23, 1921(1921-05-23)[1][2][3][…], Իստ Օրինջ, Նյու Ջերսի - հուլիսի 30, 1975(1975-07-30)[2][4][4][…], Հենլի Թեմզայի վրա, Henley-on-Thames, Հարավային Օքսֆորդշիր, Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ամերիկացի ֆանտաստ գրող։ Գրական քննադատությունը գրել է Վիլյամ Ատելինգ կրտսեր կեղծանունով։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Բլիշը ծնվել է 1921 թվականի մայիսի 23-ին Իստ Օրինջում (Նյու Ջերսի)[6]։ Ավագ դպրոցում սովորելու տարիներին հրատարակել է The Planeteer ամսագիր՝ օգտագործելով հեկտոգրաֆը[7]։

Բլիչը սովորել է որպես կենսաբան Ռատջերսի համալսարանում (անգլ.՝ Rutgers University) և ծառայել է ԱՄՆ բանակում 1942-1944 թվականներին։ Պատերազմից հետո սովորել է Կոլումբիայի համալսարանի ասպիրանտուրայում։ Իր ստեղծագործություններն սկսել է հրատարակել 1940 թվականին։

1947-1963 թվականներին ամուսնացած է եղել Վիրջինիա Քիդդի հետ։ 1968 թվականից հետո գրողն ապրել է Մեծ Բրիտանիայում՝ Օքսֆորդում, որտեղ մահացել է թոքերի քաղցկեղից։ Նա եղել է բրիտանական Գիտական ​​ֆանտաստիկայի ​​հիմնադրամի (անգլ.՝ Science Fiction Foundation) ստեղծողների թվում։

Մրցանակներ և անվանակոչություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլիշի գերեզմանը
  • 2002 թվականին - ընտրվել է Գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզիի փառքի սրահի անդամ,
  • 1977 թվականին - սահմանվել է Ջեյմս Բլիշի քննադատական մրցանակը (առաջին հաղթող` Բրայան Օլդիսս),
  • 1976 թվականին - Բրիտանական գիտական ​​ֆանտաստիկայի ​​ասոցիացիայի հատուկ մրցանակ,
  • 1970 թվականին - առաջադրվել է Նեբյուլի մրցանակի («Դավաճանության ոճը» (անգլ.՝ «A Style in Treason»), «Լավագույն վիպակ»),
  • 1970 թվականին - բրիտանական Eastercon-ի պատվավոր հյուր,
  • 1969 թվականին - առաջադրվել է «Հյուգո» մրցանակի («Մենք բոլորս կմեռնենք մերկ» (անգլ.՝ «We All Die Naked»), «Լավագույն վիպակ»),
  • 1968 թվականին - առաջադրվել է Նեբյուլի մրցանակի («Սև Զատիկ» (անգլ.՝ «Black Easter»), «Լավագույն վեպ»),
  • 1965 թվականին - առաջադրվել է Նեբյուլի մրցանակի («Հյուրանոցը, որ ենթարկվել է նավաբեկության» (անգլ.՝ «The Shipwrecked Hotel»), «Լավագույն կարճ վիպակ», համահեղինակ՝ Նորման Լ. Նայթ),
  • 1960 թվականին - Worldcon-ի պատվավոր հյուր,
  • 1959 թվականին - Հյուգոյի մրցանակ «Լավագույն վեպ» անվանակարգում («Խղճի գործ», անգլ.՝ A Case of Conscience),
  • 1953/2004 թվականներին - Հյուգոյի հետադարձ մրցանակ «Լավագույն կարճ վիպակ» անվանակարգում («Երկրացին, որ վերադարձել է տուն», անգլ.՝ Eartmen, come home),  
  • 1953/2004 թվականներին - Հյուգոյի հետադարձ մրցանակ «Լավագույն վիպակ» անվանակարգում («Խղճի գործ», անգլ.՝ A Case of Conscience),  
  • 1950/2001 թվականներին - ներկայացվել է Հյուգոյի հետադարձ մրցանակի («Օկի», անգլ.՝ Okie, «Լավագույն կարճ վիպակ»)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 NooSFere (ֆր.) — 1999.
  5. http://www.richardcorfield.org/wp-content/uploads/2019/01/sadness_star_voyagers_ot_may_2013.pdf
  6. Bloom Harold (Jun 1995)։ «James Blish»։ Science Fiction Writers of the Golden Age։ New York: Chelsea House։ էջ 63։ ISBN 0-7910-2199-8 
  7. «The Planeteer - ZineWiki - the history and culture of zines, independent media and the small press.»։ zinewiki.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-03-ին։ Վերցված է 2017-12-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]