Ուղեծրակայան
Ուղեծրակայան, օդաչուավոր և ավտոմատ տիեզերական թռչող ապարատ, որը տևականորեն գործում է երկրաշուրջ, լուսնաշուրջ և միջմոլորակային ուղեծրերում[1] ։ Տիեզերագնացների ուղեծրակայանը հասցնելն ու հերթափոխումն իրականացվում է տրանսպորտային տիեզերանավերով[2]։ Ուղեծրակայանը օգտագործվում է բազմաթիվ գիտական և կիրառական խնդիրների (տիեզերական տարածության, Երկրի և այլ մոլորակների ուսումնասիրում, աստղաֆիզիկական հետազոտություններ, ֆիզիկատեխնիկական, բժշկակենսաբանական փորձեր, օդերեվութաբանական դիտարկումներ[3], տարբեր տեխնոլոգիական պրոցեսների իրականացում և այլն) լուծման համար։ Մինչև 1986 թվականի մայիսը ուղեծիր են դուրս բերվել «Սալյուտ» (7), «Սքայլաբ» (1) և «Միր» (ԽՍՀՄ, արձակվել է 1986 թվականի փետրվարի 20-ին) ուղեծրակայաններ[4]։
Ուղեծրակայանների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միամոդուլ կայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սալյուտ (1971—1986) — ուղեծրակայանների շարք
- Սալյուտ-1 (ԴՕՍ-1, 1971)
- ԴՕՍ-2 (1972) — ուղեծիր չի անցել
- Սալյուտ-2 (ՕՊՍ-1, 1973) — հերմետիզացիա, «Ալմազ» նախագծի բաժին
- Կոսմոս-557 (ԴՕՍ-3, 1973) — վերահսկողությունը կորցրած
- Սալյուտ-3 (ՕՊՍ-2, 1974—1975), «Ալմազ» պրոյեկտի բաժին
- Սալյուտ-4 (ԴՕՍ-4, 1974—1977)
- Սալյուտ-5 (ՕՊՍ-3, 1976—1977), «Ալմազ» պրոյեկտի բաժին
- Սալյուտ-6 (ԴՕՍ-5-1, 1977—1982)
- Սալյուտ-7 (ԴՕՍ-5-2, 1982—1991)
SkyLab (1973—1979)
Տյանգուն (2011—)
- Տյանգուն-1 (2011—2018)
- Տյանգուն-2 (2016-)
Բազմամոդուլ կայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միռ (Սալյուտ-8, ԴՕՍ-6, 1986—2001)
- ISS ( 1998) — 15 պետությունների համատեղ սեփականության իրավունքով
Չինաստանի ուղեծրակայան (նախատեսված է գործարկել 2021 թվականին)
Ազգային ուղեծրակայան (պլանավորված՝ 2024 թվականին)
- Լուսնային ուղեծրակայան (նախատեսված 2024 թվականին)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ D.S.F. Portree (1995)։ «Mir Hardware Heritage»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 3, 2009-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2010
- ↑ «Science: Sun Gun»։ Time։ հուլիսի 9, 1945։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-21-ին։ Վերցված է 2019-03-08
- ↑ Chladek Jay (2017)։ Outposts on the Frontier: A Fifty-Year History of Space Stations։ University of Nebraska Press։ ISBN 978-0-8032-2292-2։ Վերցված է փետրվարի 1, 2018
- ↑ Russian Space Stations (wikisource)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Read Congressional Research Service (CRS) Reports regarding Space Stations
- "Giant Doughnut Purposed as Space Station", Popular Science, October 1951, pp. 120–121; article on the subject of space exploration and a space station orbiting earth