«Արգիշտի Բ»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-({{[Cc]ite book[^}]+\| *page *= *)էջ * +\1) |
||
Տող 11. | Տող 11. | ||
Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։ |
Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։ |
||
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2005|page= |
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2005|page=155-156}}</ref>: |
||
== Գրականություն == |
== Գրականություն == |
20:15, 28 փետրվարի 2021-ի տարբերակ
Արգիշտի Բ | |
---|---|
Ծնվել է՝ | մ.թ.ա. 743-737 |
Մահացել է՝ | մ.թ.ա. 680 |
Երկիր | Վանի թագավորություն |
Ուղեկից | Հասիս |
միապետ | |
Հայր | Ռուսա Ա[1] |
Երեխաներ | Ռուսա Բ |
Արգիշտի Բ (մ.թ.ա. 8-րդ դար կամ անհայտ[1] - մոտ մ. թ. ա. 685[1]), Վանի թագավորության արքա (մ.թ.ա. 714-685)։ Ռուսա Ա-ի որդին և հաջորդը։
Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը, վերացրել Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները, հզորացրել բանակը։ Արգիշտի Բ-ի օրոք տերության արևելյան սահմանները հասել են մինչև Կասպից ծով, որի վկայությունն է Արտավետ (Արտաբիլ) քաղաքի մոտ, Սավալան լեռան լանջին պահպանված նրա արձանագրությունը։ Վասպուրականի Արճեշ քաղաքի մոտ թողած արձանագրությունում Արգիշտի Բ-ն հիշատակում է քաղաքի, արհեստական լճի և ջրանցքի կառուցման մասին։ Մ.թ.ա. 681 թ.-ին նրա մոտ ապաստանել են Ասորեստանի Սինախերիբ (Սենեքերիմ) թագավորի հայրասպան որդիներ Ադրամելիքն ու Շարաշարան (Սանասար)։
Այս ժամանակաշրջանում Ուրարտուն կրկին հզորանում է և սկսում պայքարել Ասորեստանի դեմ։ Սարգոնի որդի Սենաքերիբը (Սենեքերիմ) արշավաք է կազմակերպում Ուրարտուի դեմ, այս մասին մենք իմանում ենք նրա թողած մի արձանագրությունից։ Արգիշտին այս ամենը անպատասխան չի թողնում, այլ կրկին արշավանք է կատարում Ասորեստան գրավելով զգալի տարածքներ։
Արգիշտի Բ-ն կազմակերպել է մարզական խաղեր, անձամբ մասնակցել մրցումներին[2]:
Գրականություն
- Б. Б. Пиотровский, Ванское царство (Урарту), М., 1959.
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 155-156.
Տես նաև
Նախորդող Ռուսա Ա |
Ուրարտական արքա Արգիշտի Բ մ.թ.ա. 714-685 |
Հաջորդող Ռուսա Բ |
|