«Կապադովկիա»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 18. | Տող 18. | ||
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]] |
[[Կատեգորիա:Թուրքիայի պատմական տարածքներ]] |
||
[[Կատեգորիա:Փոքր Ասիա]] |
[[Կատեգորիա:Փոքր Ասիա]] |
||
[[Կատեգորիա:Կապադովկիա]] |
|||
[[Կատեգորիա:Գամիրք]] |
[[Կատեգորիա:Գամիրք]] |
19:30, 4 Ապրիլի 2015-ի տարբերակ
Կապադովկիան[1] (հուն․՝ Καππαδοκία, լատին․՝ Cappadocia, թուրքերեն՝ Kapadokya, պարս.՝ کاپادوکیه, Katpatuka — «Գեղեցիկ ձիերի երկիր»), պատմական երկրամաս է Փոքր Ասիայի արևելքում, ներկայումս՝ Թուրքիայի տարածքում։ Հնագույն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Գամիրք:
Հիշատակվում է նաև Աստվածաշնչում որպես Գամեր/Գոմեր։ Ըստ Մովսես Խորենացու Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։
Աշխարհագրական դիրքը
Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր Կիլիկիային (բաժանված էին իրարից Տավրոսի լեռներով), հարավ-արևելքից՝ Կոմագենեին, արևելքից՝ Ծոփքի և ապա Մեծ Հայքի թագավորություններին (սահմանն անցնում էր Եփրատ գետով), հյուսիս-արևելքից՝ Փոքր Հայքին, հյուսիսից՝ Պոնտոսին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև Սև ծով՝ ընդգրկելով այսպես կոչված Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից Թուրքիայում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։
Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է Կեսարիա: Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։
Աղբյուրներ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
|