Սերգեյ Բարխին
Սերգեյ Բարխին | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1938 |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 19, 2020 (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ, բեմանկարիչ և նկարազարդող |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | barkhin.ru |
Սերգեյ Բարխին (ռուս.՝ Сергей Михайлович Бархи́н, մարտի 31, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2020, Մոսկվա, Ռուսաստան), ռուս և խորհրդային բեմանկարիչ, նկարիչ, գրքերի նկարիչ, ճարտարապետ և գրող։ Եղել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ (1998 թվական)[1], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1991 թվական)[2], Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակների դափնեկիր (1993 թվական, 2001 թվական)։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Մոսկվայում, ճարտարապետ Գրիգորի Բարխինի որդու և ճարտարապետ Բորիս Բարխինի եղբոր` ճարտարապետ Միխայիլ Բարխինի ընտանիքում[3]։
1956-1962 թվականներին սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում։ Զբաղվել է ճարտարապետությամբ և գրքերի նկարազարդմամբ։ Նա աշխատել է Մոսկվայի, Վիլնյուսի, Գորկու, Սվերդլովսկի, Սարատովի, Կույբիշևի և այլ թատրոններում։ 1988-1992 թվականներին եղել է Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչը, իսկ 1995-2000 թվականներին եղել է Մեծ թատրոնի բեմանկարիչը և գեղարվեստական ղեկավարը։
Ձևավորել է ավելի քան 200 բեմադրություն (օպերաներ, բալետներ և դրամատիկական ներկայացումներ) նախկին ԽՍՀՄ շատ քաղաքներում և արտերկրում. Գերմանիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Թուրքիայում, Չեխիայում։ 1980-ական թվականներից Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնում եղել է Հենրիետա Յանովսկայայի և Կամա Գինկասի ներկայացումների մշտական համահեղինակ։ Վսևոլոդ Մեյերխոլդի բնակարանային թանգարանի գեղարվեստական ձևավորման (Դավիթ Բորովսկու հետ միասին) նախագծի հեղինակն է (1994 թվական)։ Եղել է Ռուսաստանի թատերական արվեստի բեմանկարչության ամբիոնի հիմնադիրը, երկարամյա վարիչը (1992-2007 թվականներ) և պրոֆեսորը։ Եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս (2011 թվական)։ Եղել է Ճարտարապետների միության (1965 թվական), նկարիչների միության (1974 թվական), թատերական գործիչների միության (1978 թվական) և Մոսկվայի գրողների միության (2013 թվական) անդամ։
Մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին, Մոսկվայում, 83 տարեկան հասակում[4][5]։ Թոքերի քաղցկեղը դարձել է նկարչի մահվան պատճառը. մեկ ամիս առաջ մերձավորները հայտնել էին, որ նա «ուժեղ հիվանդացել էր և հազիվ էր կարողացել ողջ մնալ»[6]։
Բեմանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1967 թվական` Էդուարդ Օլբիի «Տխուր դդմիկի մասին բալլադը». Մոսկվայի «Ժամանակակից» թատրոն. Միխայիլ Անիկստի համահեղինակությամբ
- 1967 թվական` Ալեքսանդր Սվոբոդինի «Ազատ ժողովրդավարականներ». «Ժամանակակից» թատրոն. Միխայիլ Անիկստի համահեղինակությամբ
- 1968 թվական` Էդուարդո դե Ֆիլիպպոյի «Կատակերգության արվեստը», Միխայիլ Անիկստի համահեղինակությամբ
- 1968 թվական` Մոլիերի «Տարտյուֆը», Տագանկայի թատրոն
- 1970 թվական` Անտոն Չեխովի «Որորը», «Ժամանակակից»
- 1970 թվական` Վիկտոր Ռոզովի «Երեկոյից մինչև կեսօր», «Ժամանակակից» թատրոն
- 1971 թվական` Առնոլդ Ուեսքերի «Արմատները». «Ժամանակակից» թատրոն
- 1974 թվական` Ալեքսանդր Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք», Իվանովի դրամատիկական թատրոն, ռեժիսոր` Կ. Բարանով
- 1975 թվական` Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» «Դիպլոմային ներկայացում». Բորիս Շչուկինի անվան թատերական ուսումնարան, Մոսկվա.
- 1976 թվական` Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովան» Խորհրդային բանակի թատրոն
- 1978 թվական` Թենեսի Ուիլյամսի «Օրփեոսը դժոխք է իջնում», Խորհրդային բանակի թատրոն
- 1977 թվական` Լեոնիդ Զորինի «Արքայական որսը», Մոսսովետի անվան թատրոն
- 1981 թվական` Ալեքսանդր Հելմանի «Բոլորի հետ մենակ», «Ժամանակակից» թատրոն
- 1982 թվական` Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդը», Մոսկվայի Մ. Գորկու անվան գեղարվեստական ակադեմիական թատրոն
- 1983 թվական` Հենրիկ Իբսենի «Հեդդա Գաբլերը». Մոսսովետի անվան թատրոն
- 1984 թվական` Էդուարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինա Վուլֆից» «Ժամանակակից» Վյաչեսլավ Զայցևի համահեղինակությամբ
- 1984 թվական` Ալեքսանդր Օստրովսկու «Անտառը» (լատիշերեն. «Mežs»). Ռիգայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1987 թվական` Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1989 թվական` Ա. Նեդզվեցկիի «Good-byе, America!!!» ըստ Սամուիլ Մարշակի. Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1988 թվական` Հանս Քրիստիան Անդերսենի «Սոխակը». Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1993 թվական` Անտոն Չեխովի «Իվանովը և ուրիշները», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն, «Ոսկե դիմակը»
- 1993 թվական` «Կյանքը հիասքանչ է» ըստ Անտոն Չեխովի «Շնիկով տիկինը» պատմվածքի, Ստամբուլ, Թուրքիա
- 1993 թվական` Կամա Գինկասի «Ապուշը» ըստ Ֆեոդոր Դոստոևսկու, Հելսինկիի շվեդական թատերական ակադեմիա
- 1995 թվական` Ժակ Օֆենբախի «Ժակ Օֆենբախը, սերը և շըրխկը», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1997 թվական` Ալեքսանդր Օստրովսկու «Որոտը». Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 1998 թվական` Անտոն Չեխովի «Տատյանա Ռեպինան»
- 1999 թվական` «Սև վանականը» ըստ Անտոն Չեխովի, Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն, «Ոսկե դիմակը»
- 2001 թվական` Ագաթա Քրիստիի «Մեղադրության վկան», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2000 թվական` Օսկար Ուայլդի «Երջանիկ արքայազնը», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2003 թվական` Շեյլա Դիլենիի «Մեղրի համը», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2004 թվական` «Ռոտշիլդի ջութակը» ըստ Անտոն Չեխովի, Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2006 թվական` «Անիմաստ վիպերգությունը» ըստ Ֆեոդոր Դոստոևսկու Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2007 թվական` Բերնար-Մարի Կոլտեսի «Ռոբերտո Զուկկոն», Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2007 թվական` «Փիթր Փենը» ըստ Ջեյմս Մեթյու Բարրիի, Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2009 թվական` «Մեդեան» ըստ Սենեկայի, Ժան Անույի, Իոսիֆ Բրոդսկու տեքստերի, Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2010 թվական` «Ընդհատումը» ըստ Իվան Գոնչարովի, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն
- 2010 թվական` «Աշխարհի բազմադաշնակությունը» (ռեժիսոր` Կամա Գինկաս), Ե․ Վախթանգովի անվան թատրոն
- 2011 թվական` Հենրիկ Իբսենի «Հեդդա Գաբլերը» (ռեժիսոր` Կամա Գինկաս), Ալեքսանդրինսկի թատրոն
- 2012 թվական` Բերտոլդ Բրեխտի «Պարոն Պունտիլան և նրա ծառա` Մատտին» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս. Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2012 թվական` Ալեքսանդր Օստրովսկու «Տաղանդները և երկրպագուները» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս), Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2012 թվական` «Շեքսպիրի ծաղրածուները» ըստ Ուիլյամ Շեքսպիրի (ռեժիսոր` Կամա Գինկաս), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2013 թվական` Մարյուս Իվաշկյավիչյուսի «Կանտը» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս). Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2013 թվական` Ալեքսանդր Վոլոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (ռեժիսոր` Հենրիետա Յանովսկայա), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2013 թվական` «Մեր գավառի տիկին Մակբեթը» ըստ Նիկոլայ Լեսկովի (ռեժիսոր` Կամա Գինկաս), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2014 թվական` Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդեսը» (ռեժիսոր` Անդրեյ Ժիտինկին), Փոքր թատրոն
- 2014 թվական` «Լիր արքան» ըստ Ուիլյամ Շեքսպիրի (ռեժիսոր` Միխայիլ Լևիտին), Էրմիտաժի թատրոն
- 2015 թվական` «Ռուսական վեպը» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս), Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2015 թվական` «Լուսավորության պտուղները» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս), Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2016 թվական` Ելենա Պոպովայի «Ճաղատ ամուրը» (ռեժիսոր` Հենրիետա Յանովսկայա), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2017 թվական` «Մարյուս Իվաշկյավիչյուսի աքսորումը» (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս), Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2017 թվական` «Տեր Աստծո ծաղրածուն» ըստ Սերվանտեսի և Միխայիլ Բուլգակովի «Դոն Քիշոտի» (ռեժիսոր` Միխայիլ Լևիտին). Էրմիտաժի թատրոն
- 2018 թվական` «Ցարերը» ըստ «Բորիս Գոդունովի» և Սերգեյ Եսենինի «Պուգաչովայի» (ռեժիսոր` Միխայիլ Լևիտին). Էրմիտաժի թատրոն
- 2018 թվական` «Փիղը», Ալեքսանդր Կոպկով (ռեժիսոր` Հենրիետա Յանովսկայա), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2018 թվական` «Մեր գավառի տիկին Մակբեթը» ըստ Նիկոլայ Լեսկովի (ռեժիսոր` Հենրիետա Յանովսկայա), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2018 թվական` «Օբլոմովը» ըստ Ալեքսանդրա Գոնչարովայի վեպի (ռեժիսոր` Միդաուգաս Կարբաուսկիս), Մոսկվայի Վ․ Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն
- 2019 թվական` Վիլյամսի «Կատուն շիկացած տանիքի վրա», (ռեժիսոր` Հենրիետա Յանովսկայա), Մոսկվայի Պատանի Հանդիսատեսի Թատրոն
- 2019 թվական` «Ես տանը չեմ» ըստ Դանիլ Խարմսի (ռեժիսոր` Միխայիլ Լևիտին), Էրմիտաժի թատրոն
Աշխատանքներ օպերայում և բալետում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1981 թվական` «Հիշեք!» (բալետմաստեր` Ալեքսանդր Չեռնիշով), Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն
- 1984 թվական` «Սպարտակ» (բալետմաստեր` Ալեքսանդր Չեռնիշով), Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն
- 1989 թվական` Վինչենցո Բելլինիի «Ծովահենը», Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 1990 թվական` Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունովը» (ռեժիսոր` Օ. Իվանովա), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 1990 թվական` Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետը» (բալետմաստեր` Վլադիմիր Վասիլև), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 1991 թվական` «Կռունկները» ըստ Կիտարոյի և Դմիտրի Շոստակովիչի երաժշտության (բալետմաստեր` Դմիտրի Բրյանցև), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 1994 թվական` Ալեքս Մաճավարիանիի «Օթելլոն» (բալետմաստեր` Դմիտրի Բրյանցև), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 1996 թվական` Ջուզեպպե Վերդիի «Տրավիատան», Մեծ թատրոն
- 1997 թվական` Ջուզեպպե Վերդիի «Աիդան»
- 1997 թվական` Պյոտր Չայկովսկու «Իոլանտան»
- 1997 թվական` Ադոլֆ Ադանի «Ժիզելը»
- 2010 թվական` Դարիուս Միյոյի «Աղքատ նավաստին», Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 2010 թվական` Էրիկ Սատիի «Սոկրատեսը», Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 2010 թվական` Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը», Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 2013 թվական` «Երեք Պինտո», Կարլ Մարիա ֆոն Վեբերի և Գուստավ Մալերի օպերան (ռեժիսոր` Միխայիլ Կիսլյարով). Բ. Պոկրովսկու անվան կամերային երաժշտական թատրոն
- 2014 թվական` Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Չինուհիները. Ուղղված հարբեցողը», Ալեքսեյ Պարինի գաղափարը, ռեժիսորներ` Գեորգի Իսահակյան, և Անատոլի Լեդուխովսկի. Փոքր բեմը, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 2016 թվական` Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա» (ռեժիսոր` Ալեքսանդր Տիտել), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
- 2018 թվական` Ջուզեպպե Վերդիի «Մակբեթ» օպերան (ռեժիսոր` Կամա Գինկաս), Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական ակադեմիական թատրոն
Աշխատանքներ կինոյում և մուլտիպլիկացիայում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 թվական` «Հանդիպումներ և հրաժեշտները»
- 1977 թվական` Փրփուրը (ֆիլմ-ներկայացում)
- 1978 թվական` Վասա Ժելեզնովան (ֆիլմ-ներկայացում)
- 1995 թվական` «Ալեհեր առյուծը»
- 1997 թվական` «Երկարատև ճանապարհորդությունը»
- 2003 թվական` «Շունը, գեներալը և թռչունները»
Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները «Կուլտուրա» հեռուստաալիքով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 թվական` «Շնիկով տիկինը» ըստ Անտոն Չեխովի
- 2010 թվական` «Ռոտշիլդի ջութակը» ըստ Անտոն Չեխովի
- 2010 թվական` «Սև վանականը» ըստ Անտոն Չեխովի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գրականության և արվեստի ոլորտում եղել է Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (1993 թվական և 2001 թվական)
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիր (1995 թվական, 2001 թվական, 2005 թվական, 2011 թվական և 2013 թվական)
- «Բյուրեղյա Տուրանդոտ» թատերական մրցանակի դափնեկիր (1999 թվական, 2010 թվական, 2011 թվական և 2016 թվական)
- Օլեգա Տաբակովավայի ֆոնդի մրցանակի դափնեկիր (1997 թվական)
- Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Միջազգային մրցանակի դափնեկիր (2002 թվական)
- «Հաղթարշավ» անկախ մրցանակի դափնեկիր (2004 թվական)
- «Որոր» թատերական մրցանակի դափնեկիր (2006 թվական)
- «Լավագույն արվեստի գիրք` ART-գիրք անվանակարգերում» մրցանակի դափնեկիր (2007 թվական)
- Մոսկվայի մրցանակի դափնեկիր (2008 թվական)
- «ԱրխիՊ» ճարտարապետական մրցանակի դափեկիր (2009 թվական)
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե և արծաթե մեդալներ (1991 թվական և 2015 թվական)
- «Մոսկովյան կոմերիտական» մրցանակի դափնեկիր (2016 թվական)
- «Թատերական վեպ» մրցանակի դափնեկիր (2018 թվական)
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сергей Бархин. «Ламповая копоть». М.: Издательство «Близнецы», ГИТИС, 2007. 527 стр. ISBN 5-7196-0263-1
- Сергей Бархин. «Заветки. Помпейская зелень». М.: Издательство «Близнецы» 2011. 240 стр ISBN 978-5-901838-90-4
- Сергей Бархин. «Красная ртуть, Драконова кровь и другие пьесы». М.: Издательство «Близнецы». 2013. 150 стр ISBN 978-5-87317-850-8
- Сергей Бархин. «Театр Сергея Бархина». М.: Издательство «Близнецы». 2017.
- Сергей Бархин. «Белое по чёрному». Иллюстрации к драматическим произведениям серии книг издательства «Искусство» и других издательств 1968-1984 годов. М.: Издательство «Близнецы». 2017.
- Сергей Бархин. «Французы». («Песть о Роланде», «Баллады на воровском жаргоне» и «Одно лето в аду») М.: Издательство «Близнецы». 2019.
- Сергей Бархин. «Книга песни песней Соломона». Иллюстрации и мизансцены. М.: Издательство «Близнецы». 2019.
- Сергей Бархин. «У. Шекспир — Гамлет». Мизансцены и образы. М.: Издательство «Близнецы». 2020.
- Сергей Бархин. «У. Шекспир — Король Лир». Мизансцены и образы. М.: Издательство «Близнецы». 2020.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента РФ от 31 августа 1998 г. N 1038 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ Վերցված է 2020-11-19
- ↑ Указ Президента РСФСР от 16 октября 1991 г. «О присвоении почётных званий РСФСР работникам искусства»
- ↑ «Биография народного художника России Сергея Бархина»։ ТАСС։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Умер народный художник России Сергей Бархин»։ ria.ru։ РИА "Новости"։ 2020-11-19
- ↑ «Умер народный художник России Сергей Бархин»։ Ведомости (ռուսերեն)։ Վերցված է 2020-11-19
- ↑ «Причиной смерти народного художника России Сергея Бархина стал рак легких»։ ТАСС։ Վերցված է 2020-11-19
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- В. И. Берёзкин. «О Сергее Бархине говорят и пишут друзья». М. Издательство «Близнецы». 2016. 320 стр. ISBN 978-5-906693-67-9
- В. И. Берёзкин. «Искусство сценографии мирового театра». Т 9: «СЦЕНОГРФЫ РОССИИ. Сергей Бархин». М.:КРАСАНД. 2012.- 640 стр. ISBN 978-5-39600457-3
- Вера Кулешова «Сергей Бархин // Советские художники театра и кино». Вып. 75. М., 1977.
- Вера Кулешова «Сергей Бархин: театр и книга» // Книга и искусство в СССР. 1981. №3.
- Сергей Бархин. «Театр, книжная графика». Каталог. Вст. статьи Р. П. Хидекель, М. Л. Москвина. М., 1987.
- В. И. Берёзкин «Неоромантизм Сергея Бархина» // Декоративное искусство СССР. 1989. №2.
- Вера Кулешова: «Мастер» // Большой театр. Сезон 223. 1998—1999. №12-13.
- Сергей Бархин: «Это было почти что "предперестрой"» // Проект Классика. 2003. №9.
- З. Маликова Родословная таланта // Наука и жизнь. 2001. №1.
- Сергей Бархин: Большой театр — не место, где художник показывает себя // Известия. 17 марта 2001.
- Сергей Кавтарадзе. «Архитектор сцены». 1989 г. Ж.«Творчество».
- Алексей Тарханов. «Сергей Бархин - герой всех времён и народов». Ж. «Декоративное искусство» 1989г. №2.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт С. М. Бархина
- С. М. Бархин на сайте Московского ТЮЗа
- С. М. Бархин на сайте МХТ им. А. П. Чехова
- С. М. Бархин Archived 2021-05-01 at the Wayback Machine. на сайте Большого театра
- С. М. Бархин на сайте театра им В. Маяковского
- С. М. Бархин на сайте театра Сатиры
- С. М. Бархин на сайте музыкального театра Станиславского и Немировича-Данченко
- С. М. Бархин на сайте Российской Академии Художеств
- «Линия жизни» с С. М. Бархиным Archived 2019-08-18 at the Wayback Machine. на т/к «Культура» (28 мая 2010)
- Хроника одной семьи — передача Радио Свобода
|
- Մարտի 31 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս բեմանկարիչներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս գրողներ
- Ռուս ճարտարապետներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Մոսկվայի գրողների միության անդամներ
- Քաղցկեղից մահացածներ