Ալեքս Մաճավարիանի
| Ալեքս Մաճավարիանի | |
|---|---|
| Բնօրինակ անուն |
վրաց.՝ ალექსეი დავითის ძე მაჭავარიანი |
| Ի ծնե անուն |
վրաց.՝ ალექსეი მაჭავარიანი |
| Ծնվել է | սեպտեմբերի 23, 1913[1] կամ հոկտեմբերի 6, 1913[2] Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] |
| Երկիր | |
| Մահացել է | դեկտեմբերի 31, 1995[1] (82 տարեկան) կամ դեկտեմբերի 30, 1995[2] (82 տարեկան) Թբիլիսի, Վրաստան[2] |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և քաղաքական գործիչ |
| Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա (1936) |
| Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
| Պարգևներ | |
Ալեքս Դավիթի Մաճավարիանի (վրաց.՝ ალექსი მაჭავარიანი, սեպտեմբերի 23, 1913[1] կամ հոկտեմբերի 6, 1913[2], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 31, 1995[1] կամ դեկտեմբերի 30, 1995[2], Թբիլիսի, Վրաստան[2]), վրացի խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1958)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1936 թվականին ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան (Սարգիս Բարխուդարյանի և Պյոտր Ռյազանովի կոմպոզիցիայի դասարաններ)։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1935 թվականին։
1956-1957 թվականներին եղել է Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, 1962-1968 թվականներին՝ Վրաստանի կոմպոզիտորների միության վարչության նախագահ, 1962-1973 թվականներին՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության քարտուղարներից։ 1939 թվականից դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1963 թվականից՝ պրոֆեսոր)։
Ստեղծագործություններից են՝ «Օթելլո» բալետը՝ ըստ Շեքսպիրի (1957, էկրանավորվել է 1961 թ.` «Վենետիկյան մավր» անունով), «Մայր և որդի» օպերան (1945), ջութակի և նվագախմբի կոնցերտը (1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951), «Հինգ մենախոսություն» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1968, Վրացական ԽՍՀ պետական մրցանակ, 1971) և այլն։
Եղել է ԽՍՀՄ VI-VII գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր (1962-1970)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Deutsche Nationalbibliothek Record #103777741 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Мачавариани Алексей Давидович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։ |
- Սեպտեմբերի 23 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Հոկտեմբերի 6 ծնունդներ
- Գորի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 31 մահեր
- 1995 մահեր
- Դեկտեմբերի 30 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Վրացի կոմպոզիտորներ
- Վրացի դիրիժորներ
- Օպերային կոմպոզիտորներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Վրաստան)
- Վրացական ԽՍՀ Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ ԳԽ 6-րդ գումարման պատգամավորներ
- Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Վրացի հասարակական գործիչներ