Հեդդա Գաբլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալլա Նազիմովան Հեդդա Գաբլերի դերում

«Հեդդա Գաբլեր», Հենրիկ Իբսենի թատերգությունը, որն առաջին անգամ բեմադրվել է 1891 թվականին Մյունխենում։ Առաջին հանդիսատեսները չգնահատեցին պիեսը, բայց տարիների հետ այն սկսեց ընկալվել որպես համաշխարհային թատերգության հենասյուներից մեկը։ Գլխավոր հերոսուհուն խաղացել են Էլեոնորա Դուզեն, Լուիզա Դյումոն, Վերա Կոմիսարժևսկայան, Ալլա Նազիմովան, Ինգրիդ Բերգմանը, Էվա լե Գալլիեն և շատ այլ հայտնի դերասաններ։ [Ն 1]: 1975 թվականին Գեդդայի դերի համար «Օսկարի» ներկայացվեց անգլուհի Գլենդա Ջեքսոնը։ Այդ ֆիլմում Լևբորգին խաղաց Պատրիկ Ստյուարտը։ Ռուսաստանում «Հեդդա Գաբլերը» ներկայացրեց Պետերբուրգի Միխայլովյան թատրոնի ֆրանսիական թատերախումբը 1892 թվականի մարտի 21-ին։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յորգան Թեսման - մշակույթի պատմության ամբիոնի ասպիրանտ։
  • Ֆրու Հեդդա Թեսման - նրա կինը՝ օրիորդական ազգանունը՝ Գաբլեր։
  • Ֆրեկեն Յուլիանե - նրա մորաքույրը։
  • Ֆրու Թեա Էլվստեդ - օրիորդական ազգանունը՝ Ռյուսինգ։
  • Ասեսսոր Բրակ -դատավոր, գեներալ Գաբլերի հին ծանոթներից։
  • Էյլերտ Լևբորգ - Թեսմանի համակուրսեցին։
  • Բերտա - Թեսմանի տան սպասուհին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Hedda Gabler.jpg

Հեդդա Գաբլերը առաջին հերթին իր հոր՝ գեներալ Գաբլերի դուստրն է, ով, ինչպես երևում է, ի տարբերություն իրեն շրջապատող մյուս տղամարդկանց, բացառիկ մարդ էր։ Նա ցանկանում էր նմանվել հորը։ Բայց կնոջ անազատությունը խանգարում է նրան ոչ միայն լայն սոցիալական իմաստով, այն ոլորտում, որն անգիտակցաբար ձգում էր նրան, բայց և անձնական կյանքում։ Հեդդան կարող էր ընտրել իր համար «Ձեռք մի՛ տուր ինձ» կարգախոսը։ Նա այն մարդկանցից է, ում համար անտանելի են ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր «շփումները», նույնիսկ եթե խոսքը գնում է տղամարդու մասին, ում, ինչպես իրեն է թվում, սիրահարված է։ Այդ մարդը Էյլերտ Լևբորգն է, ով հայտնի հեղինակ է։ Ամեն երկրային բան նրա համար ստոր ու այլանդակ է։ Նրան հարկավոր է գեղեցկություն։ Նա փնտրում է հերոսի ով, իհարկե, չկա իրեն շրջապատող մեշչանական աշխարհում։ Դառնալով Թեսմանի կինը՝ նա ընկնում է ընտանեկան կյանքի թակարդը՝ հարազատներ, հյուրընկալություններ, հնարավոր հղիություն։ Բայց Հեդդան ողբերգական հերոսուհի է։ Համենայն դեպս, նրա ատելությունը ագրեսիվ-իրեղեն աշխարհի հանդեպ ողբերգական մասշտաբների է։ Նա վարվում է անտիկ դասական հերոսուհիներից մեկի՝ Մեդեայի նման։ Հեդդա Գաբլերը ավարտում է կյանքն ինքնասպանությամբ՝ սպանելով ոչ միայն իրեն, այլև դեռ չծնված զավակին։ Դա վրեժ է տղամարդկանց աշխարհից՝ կենտրոնացած Թեսմանի մեջ, ով բոլորովին Յասոն չէ, բայց վրեժը նրա համար նույնքան սարսափելի է, որքան զավակի մահը։ Բայց Հեդդան սպանում է նաև Լևբորտի «զավակին», ոչնչացնում է նրա ձեռագիրը՝ ստեղծված ուրիշ կնոջ՝ Թեայի հետ։ Ինքը՝ Լևբորգը, նրան անհասանելի է։ Այդ պատճառով ատրճանակներից մեկը (դետալ, որը չեխովյան ոճով մինչև պիեսի ավարտը ուղեկցում է Հեդդա Գաբլերին) նախատեսված է Լևբորգի համար, որպեսզի ինքնասպանություն գործի, որին նա չգնաց և զոհվեց պատահաբար։ Հեդդա Գաբլերը ավերում է ոչ միայն տղամարդկանց աշխարհը։ Իրական կանայք, ինչպիսին Թեան է՝ իր վախկոտ կանացիությամբ, փափուկ, գանգուր մազերով, ատելի են նրան համարյա ֆիզիկապես։ Իր մեջ էլ նրա համար անտանելի է կինը։ Նրան էլ ինքը սպանեց՝ օգտագործելով երկրորդ ատրճանակը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hedda Gabler (1917), համր ֆիլմ, Միացյալ Նահանգներ[2]
  • Hedda Gabler (1920), նոր ֆիլմ,Իտալիա[3]
  • Hedda Gabler (1925), համր ֆիլմ, Գերմանիա, Հեդդա —Աստա Հելսեն [4]
  • Hedda Gabler (1957),հեռուստաներկայացում Մեծ Բրիտանիա [4]
  • Hedda Gabler (1961), գ/ֆ Հարավսլավիա, [5]
  • Hedda Gabler (1961), հեռուսաֆիլմ, Ավստրիա
  • Hedda Gabler (1963),հեռուստաֆիլմ ,Գերմանիա Հեդդա —Ռուտ Լյուվերիկ [6]
  • Hedda Gabler (1963), հեռուստաֆիլմ, Միացյալ Նահանգներ, Հեդդա — Ինգրիդ Բերգման [7]
  • Hedda Gabler (1963), հեռուստաֆիլմ, Մեծ Բրիտանիա (BBC)
  • Hedda Gabler (1972), հեռուստաֆիլմ, Մեծ Բրիտանիա [8]
  • Hedda Gabler (1975), գ/ֆ, Նորվեգիա
  • Hedda (1975), գ/ֆ,Մեծ Բրիտանիա , Հեդդա — Գլենդա Ջեքսոն [9]
  • Hedda Gabler (1978), գ/ֆ, Բելգիա [10]
  • Hedda Gabler (1979), գ/ֆ, Իտալիա [11]
  • Hedda Gabler (1980), հեռուստաֆիլմ,Հեդդա —Դիանա Ռիգ [12]
  • Hedda Gabler (1981), գ/ֆ, Մեծ Բրիտանիա
  • Hedda Gabler (1984), գ/ֆ, Բելգիա
  • Hedda Gabler (1993), գ/ֆ, Շվեցիա
  • Hedda Gabler (1993), Ազգային թատրոնի հեռուստաներկայացում , Հեդդա —Ֆիոնա Շոու [13]
  • Hedda Gabler (2004), գ/ֆ, Միացյալ Նահանգներ [14]
  • Hedda Gabler (2014), գ/ֆ,Հեդդա — Ռիտա Ռամիանի [15]
  • Hedda Gabler (2016), գ/ֆ, Նորվեգիա
  • Hedda Gabler (2017), գ/ֆ, Մեծ Բրիտանիա, Հեդդա - Ռուտ ՈւիլսոնРут , Լևբորգի դերը խաղում է սևամորթ դերասան Չակվուդի Իվուջին

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ասում են, որ Գեդդայի դերը խաղալը դերասանուհու համար նույնն է, ինչ դերասանի համար Համլետ խաղալը։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hedda Gabler, Almeida, London»։ the Guardian (անգլերեն)։ 2005-03-17։ Վերցված է 2020-06-28 
  2. Wilmeth Don B., Miller Tice L. (1996-06-13)։ The Cambridge Guide to American Theatre (անգլերեն)։ Cambridge University Press։ ISBN 978-0-521-56444-1 
  3. Zinman Toby (2014-11-20)։ Replay: Classic Modern Drama Reimagined (անգլերեն)։ Bloomsbury Publishing։ ISBN 978-1-4081-8270-3 
  4. Reimer Robert Charles, Reimer Carol J. (2010)։ The A to Z of German Cinema (անգլերեն)։ Rowman & Littlefield։ ISBN 978-0-8108-7611-8 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]