Գրիգորի Բարխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Բարխին
Ծնվել էմարտի 20, 1880(1880-03-20)[1]
ԾննդավայրՊերմ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 11, 1969(1969-04-11)[1] (89 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան (1897) և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1908)
ԱշխատավայրՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ[1]

Գրիգորի Բորիսովիչ (Գերշ Բերկովիչ) Բարխին (ռուս.՝ Григорий Борисович (Герш Беркович) Бархин, մարտի 20, 1880(1880-03-20)[1], Պերմ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 11, 1969(1969-04-11)[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ճարտարապետ, քաղաքաշինարար, ճարտարապետության տեսաբան, մանկավարժ, Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի թղթակից անդամ (1956), ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ Ճարտարապետներ Բորիս և Միխայիլ Բարխինների հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Բարխինը ծնվել է 1880 թվականի մարտի 20-ին Պերմում[2], սրբապատկերագրի ընտանիքում։ Մանկությունն անցկացրել է Անդրբայկալում[3]։ 1897 թվականին ավարտել է Օդեսայի գեղարվեստի ուսումնարանը։ Ավարտել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի դասընթացը (1901-1908)։ Ստացել է նկարչի կոչում «մայրաքաղաքի ծայրամասերում ուղղափառական գերեզմանատան» նախագծի համար (19 մայիսի, 1898)[4]։

1909 թվականից դասավանդել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, 1930 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։ 1908-1912 թվականներին աշխատել է որպես ճարտարապետ Ռոման Կլեյնի օգնական Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի և Մոսկվայի Բորոդինոյի շինարարության ժամանակ[5]։

Մասնակցել է Մոսկվայի ճարտարապետական միության աշխատանքներին (ՄՃՄ, 1923-1930 թվականներ), խմբագրել է «ՄՃՄ մրցույթներ» հրատարակությունը (ռուս.՝ «Конкурсы МАО», 1923-1926 թվականներ) և այլն։ 1932 թվականին եղել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիրներից մեկը։

1930-ական թվականներին ղեկավարել է Մոսսովետի ճարտարապետա-պլանավորման արվեստանոցը[3]։

Գրիգորի Բարխինը մահացել է 1969 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։ Թաղվել է Վվեդենյան գերեզմանատանը։

Ընտրյալ նախագծեր և կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Известия» թերթի շենքը
  • Սևաստոպոլի վերականգնման նախագիծ, ԽՍՀՄ (1943-1946)
  • Նախագծային աշխատանքներ Մոսկվայի վերականգնման աշխատանքների ուղղությամբ, ԽՍՀՄ (1933-1938)
  • Առողջարան Սակիում, Ղրիմ, ԽՍՀՄ (1929)
  • «Известия» թերթի շենքը Մոսկվայում, ԽՍՀՄ (1925-1927)
  • Ծծմբական և ազոտական թթուների գործարաններ Նիժնի Նովգորոդ քաղաքի մոտ, Ռուսաստան (1915‒1916)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Рабочий дом и рабочий посёлок-сад. — М., 1922.
  • Архитектура театра. — М., 1947.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Бархин Григорий Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Л. Л. Полевой. Русские евреи. Аналитический справочник. — Нью-Йорк — Портланд, Орегон. — 2010.
  3. 3,0 3,1 Заварихин С. П., Фалтинский Р. А. Капитал и архитектура: История архитектуры и строительства банковских зданий в России. — Санкт-Петербург: Стройиздат СПб, 1999. — С. 386. — ISBN 5-87897-055-4
  4. Справочник Императорской Академии художеств, 1915, էջ 291
  5. Бархин Григорий Борисович // Москва. Энциклопедический справочник. — М.: Большая Российская Энциклопедия. — 1992.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зодчий, педагог, общественный деятель // «Архитектура СССР». — 1960. — № 7.
  • Зодчие Москвы времени эклектики, модерна и неоклассицизма (1830-е — 1917 годы): илл. биогр. словарь / Гос. науч.-исслед. музей архитектуры им. А.В.Щусева и др. — М.: КРАБиК, 1998. — С. 28. — 320 с. — ISBN 5-900395-17-0
  • С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 291. — 454 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]