Jump to content

Վլադիմիր Վասիլև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Վասիլև
ռուս.՝ Владимир Викторович Васильев
Դիմանկար
Ծնվել էապրիլի 18, 1940(1940-04-18)[1][2] (86 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան և  Լիտվա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան, պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող, թատերական ռեժիսոր, բանաստեղծ, բալետի ուսուցիչ, կինոռեժիսոր, պարող և ռեժիսոր
ԱշխատատուՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
ԱմուսինԵկատերինա Մաքսիմովա
Պարգևներ և
մրցանակներ
🌐
 Vladimir Vasiliev Վիքիպահեստում

Վլադիմիր Վիկտորովիչ Վասիլև (ռուս.՝ Владимир Викторович Васильев, ապրիլի 18, 1940(1940-04-18)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բալետի ռուս խորհրդային արտիստ, բալետմայստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973

1958 թվականին ավարտել է Մոսկվայի պարարվեստի ուսումնարանը։ Բեմելը՝ 1958 թվականին, Մեծ թատրոնում։

Տիրապետել է հազվադեպ էլևացիայի և թռիչքային տեխնիկայի, նրան հարազատ են դասական և ժողովրդական պարերի զուգակցմամբ ստեղծված դերապարերը՝ Իվանուշկա (Շչեդրինի «Սապատավոր ձիուկը»), Մեջնուն (Բալասանյանի «Լեյլի և Մեջնուն»), Մպարտակ (Խաչատրյանի «Մպարտակ», լենինյան մրցանակ, 1970), Ալբերտ (Ադանի «ժիզել»), Զիգֆրիդ (Չայկովսկու «Կարապի լիճր»), Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Պետրուշկա (Ստրավինսկու «Պետրուշկա») և այլն։ Նաև բեմադրել է բալետներ։

Հյուրախաղերով հանդես է եկել ԽՍՀՄ տարբեր քաղաքներում (Երևանում՝ 1967 թվականին, Ալբերտի և Բազիլի դերապարերով) և արտասահմանում։ Լենինյան կոմերիտմիության 1968, ԽՍՀՄ պետական 1977 մրցանակներ։ Փարիզի Պարի ակադեմիայի Վ․ Ֆ․ Նիժինսկու անվան, Բալետի արտիստների միջազգային մրցույթի (Վառնա) «Գրան Պրի» (երկուսն էլ՝ 1964) մրցանակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Васильев Владимир Викторович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վասիլև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 291