Գեորգի Իսահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Իսահակյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1968 (55 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Մասնագիտություն | դրամատուրգ և թատերական ռեժիսոր |
Աշխատավայր | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Georgiy Isaakyan Վիքիպահեստում |
Գեորգի Գեորգիի Իսահակյան, (նոյեմբերի 7, 1968, Երևան, ԽՍՀՄ, ռուս.՝ Гео́ргий Гео́ргиевич Исаакя́н), հայազգի ռուսաստանցի ռեժիսոր, Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար (1991-2010), Մոսկվայի Նատալյա Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար (2010)[1], Ռուսաստանի թատերական գործիչների միության Պերմ քաղաքի մասնաճյուղի նախագահ[2], «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ», Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակակիր, Ռուսաստանի Դաշնության կառավարության Ֆ. Վոլկովի անվան մրցանակակի դափնեկիր։ Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի գործունեության համար արժանացել «Ստրոգանովի» մրցանակի դափնեկրի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեորգի Իսահակյանը ծնվել Է 1968 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։ 1986 թվականին ավարտել Է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի ջութակի, երաժշտության և կոմպոզիցիայի տեսության դասարանը, 1991 թվականին՝ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի երաժշտական թատրոնի ֆակուլտետը (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Կուրոչկինի ֆակուլտետ)։ Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում սովորելուց նրա կուրսընկերներն են եղել Դմիտրի Բերթմանը և Օլեգ Միտրոֆանովը։
1990-1991 թվականներին աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային պատրաստության ամբիոնում, 1991 թվականին նշանակվել է Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմադրող ռեժիսոր, 1996 թվականին՝ նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր։
2007 թվականին «Օրփեոս» օպերայի բեմադրման համար «Կուլտուրա» թերթը նրան ճանաչել է «տարվա ռեժիսոր»[3][4]։
Ռուսաստանում անցկացված «Ոսկե դիմակ» ազգային թատերական փառատոն-մրցանակաբաշխությանը Գեորգի Իսահակյանի բեմադրած «Օրփեոս» օպերան լավագույնն է ճանաչվել` օպերային լավագույն ռեժիսուրա անվանակարգում ու արժանացել «Ոսկե դիմակ» մրցանակի։
Հանդիսանում է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի արվեստանոցի գեղարվեստական ղեկավար՝ Անդրեյ Շակունի արվեստանոցի երկրորդ մանկավարժ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչ» (Ռուսաստանի նախագահի 2006-ի հրաման)
- «Բարեկամության մեդալ» (Ռուսաստանի նախագահի 25.10.2018-ի հրաման)
Օպերաների բեմադրություններ և ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անուշ», Ա․Տիգրանյան
- «Սիրո երեք դեմքերը», Ս. Պրոկոֆև
- «Պիկովայա Դամա», Պ. Չայկովսկի
- «Օթելլո», Ջ. Վերդի
- «Բոհեմա», Ջ. Պուչինի
- «Նոյյան Տապան», Բ. Բրիտտեն
- «Ջրահարսը», Ա. Դվորժակ
- «Իոլանտա», Պ. Չայկովսկի
- «Թռչող հոլանդացի», Ռ․Վագներ
- «Դոն Պասքուալե», Գ․Դոնիցետտի
- «Այդպես են վարվում բոլորը», Մոցարտ
- «Ռիգոլետտո», Ջ․ Վերդի
- «Իշխան Իգոր», Ա․Բորոդին
- «Օրփեոս», Կ․Մոնտեվերդի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Худрук театра оперы и балета Георгий Исаакян
- ↑ «Секретариат СТД РФ». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ ««Культура» назвала Георгия Исаакяна «Режиссёром года»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Урок «Орфея»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. — статья о Г. Г. Исаакяне с сайта газеты «Культура»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация на сайте Московского государственного академического детского музыкального театра им. Н. И. Сац
- Борис Тарасов (2010 թ․ նոյեմբերի 1). «Георгий Исаакян: Никакой творческий организм не существует сам по себе». Театрал № 11 (77). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին.
- Մեդվեդեւը Սացի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսահակյանին շնորհավորել Է հոբելյանի առթիվ
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1968 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտներ
- Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի մանկավարժներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործիչներ
- «Ոսկե դիմակ» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- Ռուս թատերական ռեժիսորներ
- ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիրներ մշակույթի բնագավառում