Կարլ Մարիա ֆոն Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Մարիա ֆոն Վեբեր
Carl Maria von Weber 1.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Carl Maria von Weber
Ի ծնե անուն Carl Maria Friedrich Ernest von Weber
Ծնվել է 1786, նոյեմբերի 18 կամ 19
Գերմանիա Էյտին, Գերմանիա
Երկիր Flag of Germany.svg Գերմանիա
Մահացել է 1826, հունիսի 5
Մեծ Բրիտանիա Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն երգահան, դիրիժոր, դաշնակահար,երաժշտագետ
Գործիքներ կիթառ և դաշնամուր

Կարլ Մարիա Ֆրիդրիխ Ավգուստ (Էրնեստ) ֆոն Վեբեր (գերմ.՝ Carl Maria von Weber, նոյեմբերի 18, 1786[2] կամ նոյեմբերի 19, 1786[1], Eutin[3] - հունիսի 5, 1826[1][2], Լոնդոն[4]), բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր։ Առավել հայտնի ստեղծագործություններն են՝ «Ազատ հրաձիգը» (գերմ.՝ Der Freischütz, 1821), «Էվրիանթ» (Euryanthe, 1823) և «Օբերոն» (գերմ.՝ Oberon, 1826) օպերաները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Գեորգ Ֆոգլերին և Միքայել Հայդնին։ 12 տարեկանում գրել է առաջին զինգշպիլը («Սիրո և գինու ուժը»)։ 17 տարեկանից հանդես է եկել որպես դաշնակահար։

1804 թվականից որպես դիրիժոր աշխատել է տարբեր քաղաքներում (Բրեսլավլ, Մանհայմ, Ֆրանկֆուրտ, Մյունխեն, Բեռլին և այլն)։ 1813 թվականից ղեկավարել է Պրահայի, 1817 թվականից մինչև կյանքի վերջը՝ Դրեզդենի օպերային թատրոնները։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեբերը գերմանական ռոմանտիկական օպերայի ստեղծողն է։ Նրա ստեղծագործության գագաթը «Ազատ հրաձիգը» օպերան է (1820, բեմադրությունը՝ 1821, Բեռլին), որում վառ կերպով դրսևորվել է ռոմանտիկական օպերային բնորոշ՝ կենցաղի և ֆանտաստիկայի միաձուլումը։

«Էվրիանթ» օպերայով (բեմադրությունը՝ 1823, Վիեննա) հաստատվել է պատմաառասպելական ասպետական օպերայի նոր տեսակը։

Վեբերի վերջին՝ «Օբերոն» օպերան (բեմադրությունը՝ 1826, Լոնդոն) սկզբնավորել է հեքիաթային ռոմանտիկական օպերայի ժանրը։

Վեբերի գործիքային ստեղծագործություններից առավել հայտնի են փողային գործիքների կոնցերտները։ Նրա «Պարի հրավեր» դաշնամուրային պիեսը (1819) և «Կոնցերտշտյուկը» դաշնամուրի և նվագախմբի համար (1821) նշանակալից դեր են խաղացել ծրագրային գործիքային երաժշտության զարգացման մեջ։

Գրել է նաև «Մարտ և հաղթանակ» կանտատը (1815), արական խմբերգեր, վոկալ անսամբլներ, երգեր (մոտ 130, այդ թվում՝ «Քնար և սուր» հայրենասիրական շարքը, 1814)։

Վեբերը երաժշտական-քննադատական և գրական երկերի, այդ թվում նաև՝ «Երաժշտի կյանքը» անավարտ վեպի հեղինակ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кенигсберг А․, Карл-Мария Вебер, М․–Л․, 1965

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #118629662 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 26-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 Record #118629662 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. 4,0 4,1 Record #118629662 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 12-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png