Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օբերոն (այլ կիրառումներ)
Տեսակ դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն Ժանր ռոմանտիկական օպերա Թենա Օբերոն Կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբեր Լիբրետտոյի հեղինակ Ջեյմս Ռոբինսոն Պլանշե Լիբրետտոյի լեզու անգլերեն Սյուժեի աղբյուր Քրիստոֆ Մարտին Վիլանդ. «Օբերոն» պոեմ Գործողությունների քանակ 3 արար [ 1] Կերպարներ Amrou ? , Charlemagne ? , Hamet ? , Hassan ? , Puck ? , Titania ? , Two mermaids ? , Abdallah ? , Babekan ? , Haroun al Rachid ? , Reiza ? , Sir Huon of Bordeaux ? , Almanzor ? , Namouna ? , Sherasmin ? , Oberon ? , Fatima ? , Roshana ? , Q63676729 ? և Q63676732 ? Առաջնախաղի տարեթիվ ապրիլի 12 , 1826 [ 1] Առաջնախաղի վայր Լոնդոն Oberon (opera) Վիքիպահեստում
Օբերոն (անգլերեն ՝ Oberon, կամ The Elf King's Oath), գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի ռոմանտիկական օպերա (գերմաներեն ՝ romantische Oper) երեք գործողությամբ։ Անգլերեն լիբրետտոն Ջեյմս Ռոբինսոն Պլանշեի ըստ Քրիստոֆ Մարտին Վիլանդի «Օբերոն» պոեմի։ Առաջնախաղը կայացել է 1826 թ. ապրիլի 18 -ին Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում։
Օբերոնը Վեբերի վերջին օպերան է։ Այն իրենից ներկայացնում է առանձին, խայտաբղետորեն միմյանց հաջորդող պատկերների մի շարք, որտեղ գեղարվեստական մեծ ազատությամբ միահյուսվում են ֆանտաստիկան և իրականությունը, գերմանական կենցաղային երաժշտությունը արևելյանի, էկզոտիկականի հետ[ 2] ։