Դաջված վարդ (ֆիլմ)
Դաջված վարդ անգլ.՝ The Rose Tattoo | |
---|---|
![]() | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1955 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Daniel Mann?[1][2] |
Պրոդյուսեր | Հել Ուոլլիս |
Սցենարի հեղինակ | Թենեսի Ուիլյամս |
Դերակատարներ | Աննա Մանյանի[2][3], Բերտ Լանկաստեր[3], Մարիսա Պավան[3], Վիրջինիա Գրեյ[3], Ջո Վան Ֆլիթ[3], Միմի Ագուլիա[3], Սանդրո Ջիլիո[3] և Բեն Քուփեր[3] |
Օպերատոր | Ջեյմս Վոնգ Հոու |
Երաժշտություն | Ալեքս Նորթ |
Մոնտաժ | Ուորեն Լոու |
Պատմվածքի վայր | Օռլեան շրջան |
Կինոընկերություն | Paramount Pictures |
Տևողություն | 117 րոպե |
«Դաջված վարդ» (անգլ.՝ The Rose Tattoo), ռեժիսոր Դենիել Մաննի ամերիկյան մելոդրաման, որը նկարահանվել է դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի համանուն պիեսի մոտիվներով։ Պրեմիերան կայացել է 1955 թվականի դեկտեմբերի 12-ին։ Ֆիլմն արժանացել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների :
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզիանա նահանգի իտալական համայնքում ապրում է մի հասարակ կին՝ Սերաֆինա Դելլա Ռոզան։ Նա ինքնամոռաց սիրում է ամուսնուն՝ Ռոսարիոյին, որը բեռնատարի վարորդ է և գիշերները ապօրինի բեռնափոխադրումներ է իրականացնում։ Ոստիկանության իրականացրած գործողության ժամանակ Ռոսարիոն, որը մաքսանենգ ապրանք էր տեղափոխում, սպանվում է։ Ծանր վշտի և հուսահատության պատճառով Սերաֆինան կորցնում է երկրորդ՝ դեռ չծնված երեխային։ Ռոսարիոյի մարմինը դիակիզում են, և կինը տուն է տանում աճյունասափորը։ Անցնում են տարիներ։ Սերաֆինայի դուստր Ռոզան արդեն 18 տարեկան է։ Նա սիրահարվում է ծովային Ջեք Հանթերին և նրան ծանոթացնում է մայրիկի հետ։ Սերաֆինան քամահրանքով է ընդունում Ռոզայի սիրելի տղամարդուն՝ նրան մեղադրելով անազնիվ մտադրություններ ունենալու մեջ։ Ջեքը չի կարևորում իր հասցեին հնչած մեղադրանքները։ Այդ ժամանակ Սերաֆինան ծանոթանում է «գեղջուկ հիմարիկ» մականունով վարորդի՝ Ալվարոյի հետ։ Ալվարոյի կրծքին վարդի պատկերով դաջվածք կար, ճիշտ այնպիսին, ինչպիսին կար Սերաֆինայի հանգուցյալ ամուսնու կրծքին։ Սերաֆինան իմանում է, որ Ալվարոն ժամանակին սիրահարված է եղել տեղի գեղեցկուհիներից մեկին՝ Էստելային, որին գաղտնի սիրահետել է նաև Ռոսարիոն։ Զայրացած Սերաֆինան վերադառնում է տուն և ջարդում է աճյունասափորը։
Սերաֆինան սկսում է հանդիպել Ալվարոյի հետ։ Նրան գիշերն անցկացնում են միասին։ Առավոտյան Ալվարոն սեր է խոստովանում նրան։ Գալիս է Ռոզան փեսացուի հետ՝ ամուսնության առիթով մայրիկի օրհնությունը ստանալու։ Երջանիկ կինը բոլորին հրավիրում է իր տուն։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Մանյանի — Սերաֆինա Դելլա Ռոզա
- Բերտ Լանկաստեր — Ալվարո
- Մարիսա Պավան — Ռոզա
- Բեն Կուպեր — Ջեք Հանթեր
- Վիրջինիա Գրեյ — Էսթել Հոհենգարթեն
- Ջո Վան Ֆլիտ — Բեսսի
- Սանդրո Ջիլիո — դե Լեոյի հայրը
- Միմի Ագուլյա — Ասսունտա
- Ֆլորենս Սանդստրոմ — Ֆլորա
- Ալբերտ Ատկինս — Մարիո
- Լարրի Չենս — Ռոսարիո Դելլա Ռոզա
- Լյուիս Չարլզ — տաքսիստ
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թենեսի Ուիլյամսի «Դաջված վարդ» պիեսն ի սկզբանե գրվել է իտալացի դերասանուհի Աննա Մանյանիի համար, ում նկատմամբ հեղինակն անտարբեր չէր։ Սակայն Մանյանին հրաժարվել է մասնակցել է Բրոդվեյի թատերական ներկայացմանը՝ պատճառաբանելով, որ անգլերեն վատ է խոսում։ Սակայն ֆիլմի էկրանավորման ժամանակ դերասանուհին (դերուսույցների աջակցությամբ) արդեն տիրապետում էր անգլերենին և նույնիսկ կարողանում է հնչյունավորել իր դերը։ Ֆիլմի պրեմիերայից հետո կինոքննադատները միահամուռ կերպով մատնանշել են «իտալական մոգական շեշտադրությունը», որը միայն զարդարում էր Մանյանիի հերոսուհուն։ «Դաջված վարդ» ֆիլմի շնորհիվ Աննա Մանյանին դարձել է առաջին արտասահմանյան դերասանուհին, որն արժանացել էԿինոարվեստի և գիտության ակադեմիայի մրցանակին։ Պիեսի կինոտարբերակի մշակման հեղինակը Հել Կանտերն է։ Հագուստի մոդելավորման հեղինակը Էդիտ Հեդն է՝ Հոլիվուդի ողջ պատմության մեջ իր տիտղոսներով ամենահայտնի կանանցից մեկը (իր կարիերայի ընթացքում արժանացել է ութ Օսկարի)։ Ֆիլմի նկարիչը Հել Պերեյրան է։
Պարգևներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Անվանակարգ | Մրցանակաբաշխության | Արդյունք |
---|---|---|---|
Աննա Մանյանի | Մրցանակ | ||
Ջեյմս Վոնգ | Մրցանակ | ||
Հել Պերեյրա, Տամբի Լարսեն, Սէմ Կոմեր, Արթուր Կրամս | Մրցանակ | ||
Խել Բ. Ուոլլիս | Առաջադրված անվանակարգում | ||
Մարիսա Պավան | Առաջադրված անվանակարգում | ||
Էդիտ Խեդ | Առաջադրված անվանակարգում | ||
Ուորրեն Լոու | Առաջադրված անվանակարգում | ||
Ալեքս Նորտ | Առաջադրված անվանակարգում | ||
Աննա Մանյանի | Մրցանակ | ||
Մարիսա Պավան | Մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Մրցանակ | |
Դենիել Մանն | Առաջադրված անվանակարգում | ||
Աննա Մանյանի | Մրցանակ | ||
Մարիսա Պավան | Առաջադրված անվանակարգում |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0048563/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/en/film677358.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.imdb.com/title/tt0048563/fullcredits
- ↑ Academy Awards Database: The Rose Tattoo
- ↑ Goldenglobes.com. Winners & Nominees: The Rose Tattoo
- ↑ BAFTA Awards Search: The Rose Tattoo
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դաջված վարդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Դաջված վարդ» kinonews.ru կայքէջում
- The Top Box-Office Hits of 1956 // Variety Weekly. — January 2, 1957
- Osborne, Robert. 65 Years of the Oscar: The Official History of the Academy Awards. — London: Abbeville Press, 1994. — P. 137. — ISBN 1-55859-715-8.
- The Rose Tattoo // New York Times. Retrieved 2008-12-22.
- Honan, William H. Daniel Mann, 79, the Director Of Successful Plays and Films // The New York Times. — November 23, 1991.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների անգլերեն ֆիլմեր
- 1955 ֆիլմեր
- Paramount Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան սև-սպիտակ ֆիլմեր
- Նոր Օռլեանում նկարահանված ֆիլմեր
- Պիեսների հիման վրա նկարահանված ամերիկյան ֆիլմեր
- 1950-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր մայր-դուստր հարաբերությունների մասին
- 1950-ականների իտալերեն ֆիլմեր