Ալեհեր առյուծը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | պրիտչա |
Ռեժիսոր | Անդրեյ Խրժանովսկի |
Սցենարիստ | Տոնինո Գուերա |
Հնչյունավորում | Տոնինո Գուերա |
Բեմադրող նկարիչ | Գելի Արկադև |
Երաժշտություն | Նինո Ռոտա և Աստոր Պիացոլա |
Երկիր | ![]() |
Ընկերություն | «ШАР» դպրոց ստուդիա |
Տևողություն | 30 րոպե |
Թվական | 1995 |
Ալեհեր առյուծը (ռուս.՝ Лев с седой бородой), ռեժիսոր Անդրեյ Խրժանովսկու ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմը[1], որը նկարահանվել է 1995 թվականին։
Սյուժեն հիմնված է Տոնինո Գուերրայի հեքիաթ-առակի և Սերգեյ Բարխինի նկարների վրա։ Երաժշտության հեղինակները Նինո Ռոտան ու Աստոր Պիացոլան են։
Մուլտֆիլմը ստացել է «Նիկա» մրցանակ 1996 թվականին` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Առյուծ Ամադեոն երկար ժամանակ եղել է պարոն Պիրետիի կրկեսի աստղը։ Նա բոլոր ներկայացումների ամենակարևոր կերպարն էր, նրան բոլորը հարգում էին և սիրում, իսկ նրա կյանքը մշտական տոն էր։
Մի օր նա հանդիպում է էգ առյուծի, բայց նրանք չէին կարող լինել միասին, և այդ պահին նրա կյանքը կարծես փոխվում է։ Նա սկսում է ավելի հաճախ մտածել կյանքի և ազատության մասին։ Ամբողջ ժամանակ իր մտքում մտածելով` նա չի կարողանում նախկինի պես ելույթ ունենալ։ Նրա համբավը կորչում է, և նա իր տիրոջ համար դառնում էր մի սովորական կենդանի։
Մուլտֆիլմը մի տխուր պատմություն է ծերության, չիրականացված երազանքների և կյանքի անիմաստության մասին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեժիսոր` Անդրեյ Խրժանովսկի
- Սցենարի հեղինակ` Տոնինո Գուերրա
- Պրոդյուսերներ` Ա. Գերասիմով, Ա. Խրժանովսկի
- Տնօրեն` Ռ. Սոկոլովա
- Խմբագիր` Ռ. Ֆրիչինսկայա
- Մոնտաժող` Ն. Տրեշևա
- Նկարիչներ` Ա. Անդրիյանկո, Պ. Կոտով, Վ. Մորոզով, Վ. Մեջիբովսկի
Մասնակցություն փառատոններին և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995` «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոն Վիբորգում, լավագույն անիմացիոն ֆիլմ
- 1995` «ԿՐՈԿ» միջազգային կինոփառատոն, մրցանակ «ՄԻնչև 30 րոպե» անվանակարգում
- 1995` Կաննի կինոփառատոն` մասնակցություն «Հատուկ հայացք» ծրագրին
- 1995` «Նիկա» մրցանակ` լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում
- 1996` «Ուղերձ մարդուն» միջազգային կինոփառատոն` «Ոսկե կենտավրոս» մրցանակ
- 1996` Անիմացիոն ֆիլմերրի միջազգային փառատոն Հիրոսիմայում, հատուկ դիպլոմ
- 1996` Կրկեսի արվեստին նվիրված միջազգային կինոփառատոն Նեկսոնում (Ֆրանսիա), «Ոսկե խոյ» մրցանակ
- 1996` Անիմացիայի համառուսական փառատոն Տարուսում, մրցական ռեժիսուրայի համար
- 1997` Անիմացիոն ֆիլմերի միջազգային կինոփառատոն Լոս Անջելեսում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|