Տոնինո Գուերրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոնինո Գուերրա
Tonino Guerra 2011.JPG
Ի ծնե անուն՝Antonio Guerra
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1920(1920-03-16)[1][2]
Ծննդավայր՝Սանտարկանջելո-դի-Ռոմանյա, Իտալիա
Վախճանի թիվ՝մարտի 21, 2012(2012-03-21)[3][1][2] (92 տարեկան)
Վախճանի վայր՝Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Երկիր՝Իտալիա Իտալիա
Ազգություն՝{{{2}}} Իտալիա
Քաղաքացիություն՝Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, գրող
Կարիերա՝1953-ից սկսած
Պարգևներ՝Պատվո շքանշան, Պատվո շքանշան, Բարեկամության շքանշան, Բորդո Մոնտեն համալսարանի պատվավոր դոկտոր, Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ
IMDb։ID 0346096
toninoguerra.org

Տոնինո Գուերրա (իտալ.՝ Tonino Guerra, մարտի 16, 1920(1920-03-16)[1][2], Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն - մարտի 21, 2012(2012-03-21)[3][1][2], Սանտարկանջելո դի Ռոմանիա, Ռիմինի, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ։

100-ից ավելի ֆիլմերի սցենարի հեղինակ է։ Սցենարներ է գրել մի շարք հանրահայտ ռեժիսորների համար՝ Ֆեդերիկո Ֆելինի, Միքելանջելո Անտոնիոնի, Անդրեյ Տարկովսկի, Լուկինո Վիսկոնտի, Ֆրանչեսկո Ռոզի, Թեոդորոս Անգելոպուլոս և այլն։

Գրել է ավելի քան 100 ֆիլմերի սցենար, որոնցից շատերը համարվում են դասական գործեր։ Ներկայացվել է «Օսկարի» «Կազանովա», «Ամարկորդ» և «Ֆոտոխոշորացում» ֆիլմերի համար։ Նրա սցենարով ֆիլմերը 8 անգամ ստացել են Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը։

2010 թ. մարտի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]