Jump to content

Ամարկորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամարկորդ
իտալ.՝ Amarcord
Երկիր Ֆրանսիա[1]
 Իտալիա[1]
Ժանրարտհաուս, պատմություն հասունացման մասին, կինոկատակերգություն և դրամա
Թեմամարմնավաճառություն
Թվական1973 և մարտի 22, 1974[2]
Լեզուիտալերեն և հին հունարեն
ՌեժիսորՖեդերիկո Ֆելինի
ՊրոդյուսերՖրանկո Քրիստալդի
Սցենարի հեղինակՖեդերիկո Ֆելինի և Տոնինո Գուերա
ԴերակատարներԲրունո Ձանին, Արմանդո Բրանչա, Պուպոլլա Մաջիո, Ջուզեպպե Լանիգրո, Նանդո Օրֆեի, Չիչիո Ինգրասիա, Մագալի Նոել, Նելլա Գամբինի, Անտոնինո Ֆաա դի Բրունո, Ալվարո Վիտալի, Արիստիդե Կապորալե, Մարչելլա դե Ֆոլկո, Մարիա Անտոնիետտա Բելուցցի, Ժոզիան Տանցիլլի, Ֆրանկո Ֆրանկի, Լուիջի Ռոսսի, Ֆրանչեսկո Մազելլի, Ջոն Կարլսեն[3], Պաոլո Բարոնի[3] և Քերոլին Դե Ֆոնսեկա[3]
ՕպերատորՋուզեպե Ռոտունո
ԵրաժշտությունՆինո Ռոտա
ՄոնտաժՌուջերո Մաստրոյաննի
Պատմվածքի վայրԻտալիա
Տևողություն127 րոպե
 Amarcord Վիքիպահեստում

«Ամարկորդ» (իտալ.՝ Amarcord), 1973 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կատակերգական դրամա։ Համարվում է Ֆելինիի ամենահայտնի գործերից։

Գործողությունների վայր ու ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարը կիսաինքնակենսագրական է, հիմնված է ռեժիսորի մանկության հիշողությունների վրա։ Գործողությունների վայրը իտալական փոքրիկ քաղաքն է՝ Ռիմինին[4], գործողությունների ժամանակաշրջանը՝ 1930-ական թվականները, ֆաշիզմի դարաշրջանը[5]։

Ֆիլմի կառուցածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը չունի հստակ արտահայտված սյուժե։ Կազմված է մի շարք էպիզոդներից, երբեմն լիրիկական, երբեմն կատակերգական։ Ուշադրության կենտրոնում տիպիկ իտալական ընտանիք է՝ պատանի Տիտան, նրա ծնողները, պապը, հոգեկան խնդիրներ ունեցող Թեո հորեղբայրը։ Հանդիսատեսի աչքի առաջ գունագեղ տեսարաններ են դպրոցական կյանքից, ընտանեկան կենցաղից։ Փոխվում են եղանակները, բայց անփոփոխ է քաղաքացիների սերը քաղաքի գեղեցկուհի Գրադիսկայի հանդեպ, ով երազում է իր Հարրի Կուպերի մասին, իսկ երբեմն էլ սպասարկում է ժամանած հայտնիներին։ Ֆիլմի վերջում նա գտնում է իր սիրուն և ամուսնանում։

Տոնինո Գուերան որպես համատեղ սցենարի հեղինակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի անգամ Տոնինո Գուերային հարցնում են.

—Ինձ միշտ հետաքրքրել է, ով է ավելի շատ Ամարկորդում, Ֆելինին, թե՞ Գուերան։

—Դա սխալ հարց է։ Գուերան այն է, ինչ գրված է թղթին, իսկ Ֆելինին այն, ինչ «գրված է» Էկրանին։

Ֆիլմի անվանումը բաղկացած է մի քանի մասից։ «Amarcord» ([a m’arcòrd]) տարբերակ է իտալական «mi ricordo» արտահայտության, ինչը նշանակում է «ես հիշում եմ», Ռիմինիի բարբառով։ Բացի դրանից, անվան մեջ առկա են իտալական բառերի արմատներ «սեր», «դառը» և «թել», այս կերպ, «դառը սիրո թելերը, կապված հեղինակի անցյալի հետ».

Դերակատար Դեր
Մագալի Նոել Գրադիսկա Գրադիսկա
Բրունո Ձանին Տիտա Տիտա
Պուպելլա Մաջո Միրանդա Բիոնդի Միրանդա Բիոնդի
Արմանդո Բրանչա Աուրելիո Բիոնդի Աուրելիո Բիոնդի
Ստեֆանո Պրոյետտի Օլիվա Օլիվա
Ջուզեպե Յանիգրո Տիտայի պապը Տիտայի պապը
Նանդինո Օրֆեյ Տիտայի հորեղբայրը Տիտայի հորեղբայրը
Չիչո Ինգրասսիա հորեղբայր Թեո հորեղբայր Թեո
Կարլա Մորա Ջինա Ջինա
Ջոզիանա Տանցիլի Աղվեսիկը Աղվեսիկը
Դոմենիկո Պերտիկա կույր ակկորդեոնիստ կույր ակկորդեոնիստ
Դինա Ադորնի մաթեմատիկայի ուսուցիչը մաթեմատիկայի ուսուցիչը
Արմանդո Վիլելլա հունարենի ուսուցիչը հունարենի ուսուցիչը
Մարիա Անտոնիետտա Բելուցցի պանդոկապանուհի պանդոկապանուհի
Ջուլիետա Մազինա Գրադիսկայի ընկերուհին Գրադիսկայի ընկերուհին

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձնագնդիկներ խաղալու տեսարանում նկարահանվել է իննամյա Էրոս Ռամազոտտին, ով այդ ժամանակահատվածում բնակվում էր Հռոմի արվարձաններում, որտեղ էլ ընթանում էին ֆիլմի նկարահանումները։

Դրվագներ ֆիլմից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Unifrance — 1949.
  2. http://www.zelluloid.de/filme/index.php3?id=2910
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. Fellini Foundation
  5. Peter Bondanella, Amarcord: The Fascism Within Us in Federico Fellini: Essays in Criticism, pp. 20-21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարկորդ» հոդվածին։