Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն
Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն, ճարտարապետական հուշարձան և թատերական կազմակերպություն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սամարա |
Հիմնադրման ամսաթիվ | 1851 |
Անվանված է | Մաքսիմ Գորկի |
Ճարտարապետ | Միխայիլ Չիչագով |
Կայք | dramtheatre.ru |
Drama Theater, Samara Վիքիպահեստում |
Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն (ռուս.՝ Самарский театр драмы имени М. Горького), Սամարայի ամենահին դրամատիկական թատրոնը։ 1995 թվականից գլխավոր տնօրենն է Ռուսաստանի Դաշնության արվեստի պատվավոր գործիչ Վյաչեսլավ Ալեքսեևիչ Գվոզդկովը[1], 2009 թվականից թատրոնի գլխավոր ռեժիսորն է Վալերի Վիկտորովիչ Գրիշկոն[2]։
Սամարայի դրամատիկական թատրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամարայի դրամատիկական թատրոնի գործունեությունը սկսվում է 1851 թվականից, Երբ Սամարան ստացել է մարզային քաղաքի կարգավիճակ։ Սամարայում հայտնվել է առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը՝ Ե. Ստրելկովի անտրեպրիզը։ Թատերախումբը հանդես է եկել վաճառական Լեբեդևի հատուկ հարմարվողական տանը։ 1854 թվականին Լեբեդևի առանձնատունն այրվել է։
1855 թվականին թատրոնի մոտ հայտնվեց փայտե շինություն, իսկ 1888 թվականին, ճարտարապետ Միխայիլ Չիչագովի նախագծի համաձայն կառուցվեց թատրոնի նոր քարե շենքը։ Ռուսական վերածննդի ճարտարապետության ոճով կառուցված թատրոնի շենքը անվանել են «վերնատնակ» կամ «անուշահացի տնակ»։
19-րդ դարում Սամարայի թատրոնի վերելքը կապված է Պ. Մ. Մեդվեդևի (1860-1880), Ա. Ա. Ռասկազովի (1870-ական թվականներ), Ի. Ն. Նեմովի, Ի. Պ. Նովիկովի (1870-1880-ական թվականներ) անտրեպրիզների հետ։ Սամարայում հանդես են եկել «խառը» խմբեր (դրամա, օպերա, օպերետա)։ 1907 թվականից ներկայացումները բեմադրվել են «Օլիմպ» թատրոն-կրկեսում (այժմ այս շենքը ամբողջությամբ վերակառուցվել է, սակայն նրա պատմական ճակատը պահպանվել է, այնտեղ է տեղակայված Սամարայի պետական ֆիլհարմոնիան)։
1930 թվականին Սամարայում ստեղծվել էր դրամատիկական թատրոնի մշտական խումբ, որը զբաղեցնում էր 1888 թվականին կառուցված շինությունը։ 1930-ական թվականների սկզբին թատրոնում ընդգրկված էին դերասաններ Յուրի Տոլուբեևը, Վասիլի Մերկուրևը, Ա. Ֆ. Կիստովը, Վ. Պ. Շարլախովը, Վալերի Նելսկին, իսկ խումբը ղեկավարում էր Նիկոլայ Կոնստանտինի Սիմոնովը։
1936 թվականի որոշմամբ «Մաքսիմ Գորկու հիշատակը հավերժացնելու նպատակով» Կույբիշևի մարզային դրամատիկական թատրոնին շնորհվում է գրողի անունը։
1955 թվականին որպես ռեժիսոր հրավիրվում է Պյոտր Լվովիչ Մոնաստիրսկին։ 1959 թվականին նա նշանակվում է թատրոնի գլխավոր ռեժիսոր և այդ պաշտոնում աշխատում մինչև 1995 թվականը (ընդմիջումով, 1965 թվականից մինչև 1967 թվականը աշխատել է Վորոնեժում)։
1977 թվականին Կույբիշևի դրամայի թատրոնը ստանում է ակադեմիական կոչում (Պյոտր Լվովիչ Մոնաստիրսկու գլխավորությամբ)։
1995 թվականին 80-ամյա Պ. Լ. Մոնաստիրսկին անցնում է թոշակի։ Սամարայի նահանգապետ Կոնստանտին Տիտովը հոկտեմբերի 13-ից Վյաչեսլավ Գվոզդիկովին նշանակում է թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։
1996 թվականին դերասանուհի Վերա Երշովան դառնում է «Ոսկե դիմակ» ազգային թատերական մրցանակի դափնեկիր «Պատվի և արժանապատվության համար» անվանակարգում[3]։
1998 թվականին թատրոնը մասնակցում է Ավինիոնի փառատոնին։
2007 թվականին «Վոլգյան թատերաշրջան» Առաջին համառուսական փառատոնում Անտոն Չեխովի «Հոգյակս» ներկայացումը (ռեժիսոր Վ. Գվոզդիկով) ստանում է մրցանակ լավագույն երաժշտական ձևավորման համար։
2011 թվականին 160-ամյա թատրոնի պատվին «Թատերական կյանք» ամսագիրը հատուկ համար է թողարկում, նվիրված Սամարայի դրամայի թատրոնին։ Հունիսի 17-ից մինչև 25-ը Իսրայելում անցկացվում են Մ. Գորկու անվան ՍԱԴՏ հյուրախաղերը «Վեց կերակուր մեկ հավից» և «Մինչև երեք աքլոր» ներկայացումներով։
Թատրոնի տարողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]թատերահարկ | տեղ |
---|---|
Պատշգամբ | 58 տեղ (2 շարք)[4] |
Ամֆիթատրոն | 92 տեղ (3 շարք) |
Երկրորդ հարկ | 174 տեղ (6 շարք) |
Պարտեր | 356 տեղ (16 շարք) |
Բենուար | 22 տեղ (4 շարք) |
Թատերախմբի աշխատակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլեգ Ակուլիչ
- Լյուբով Ալբիցկայա (1966-1989)
- Ալեքսանդր Ամելին (1984-2012)
- Միխայիլ Արենսկի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1936-1980)
- Վերոնիկա Բելկովսկայա
- Սվետլանա Բոգոլյուբովա
- Օլեգ Բիչկով (1971-1986)
- Վալերի Բուրե-Նեբելսեն (1938-1954)
- Ալեքսանդր Բուկլեև
- ԱՆատոլի Գոլովին (1970-1974)
- Ալեքսնադր Դեմիչ
- Յուրի Դեմիչ (1964-1973)
- Անտոնինա Դերյաբինա
- Վերա Երշովա (1943-2006)
- Բորիս Զավոլոկին
- Նիկոլայ Զասուխին (1948-1972)
- Սերգեյ Կագակով (1980-2001)
- Ալեքսանդր Կոմրակով
- Վարվարա Կրասևա (1939-1967), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Միխայիլ Լազարրև (1955-1989), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Վալենտին Մաչկասով, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Վասիլի Միխայլով (1939-1961), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Նիկոլայ Միխեև (1970-1992)
- Պյոտր Մոնաստիրսկի (1959-1965, 1967-1998), ԽՍԽՄ ժողովրդական արտիստ
- Սերգեյ Պոնոմարյով (1958-1989)
- Նիկոլայ Ռոմանով (1935-1937)
- Օլեգ Սվիրիդով
- Նիկոլայ Սիմոնով (1931-1934)
- Վենիամին Սմեխով (1961-1962)
- Վադիմ Սոկոլով (1963-1966), ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- Սեմյոն Ստրուգաչյով
- Կոնստանտին Տիտով
- Զոյա Չեկմասովա (1935-1964)
- Նինա Չուսովա
- Սերգեյ Շապոշնիկով
- Օլեգ Շկոլնիկ (1980-1988)
- Գեորգի Շեբուև (1935-1963)
Խաղացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցյալ տարիների ակնառու բեմադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շեքսպիրի «Ռիչարդ III»
- Շեքսպիրի «Համլետ»
- Չինգիզ Այթմատովի «Մայրական դաշտ»
- Լեոնիդ Լեոնովի «Ոսկե ծածկակառք»
- Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»
- Յուստինաս Մարցինկյավիչյուսի «Մինդովգ»
- Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»
- Անտոն Չեխովի «Ճայը»
- Եվգենի Նոսովի «Ուսվյատյան սաղավարտակիրները»
- Ֆեդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ»
- Ալեքսանդր Օստրովսկու «Գայլերն ու ոչխարները»
- Քոլին Հիգինս «Հարոլդ ու Մոդ»
- Բորիս Ռացերի և Վլադիմիր Կոստանտինովի «Լևշա-92»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ուսվյատյան սաղավարտակիրները» վիպակի հիման վրա նկարահանվեց Կույբիշևի ակադեմիական դրամատիկական թատրոնի «Ուսվյատյան սաղավարտակիրները» ֆիլմ-ներկայացումը (1982 թ., ռեժիսոր` Պ. Լ. Մոնաստիրսկի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Гвоздков Вячеслав Алексеевич | Самарский академический театр драмы имени М. Горького». www.dramtheatre.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Гришко Валерий Викторович | Самарский академический театр драмы имени М. Горького». www.dramtheatre.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «ЗОЛОТАЯ МАСКА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Դահլիճի դասավորությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Самарского драматического театра
- Самарский драматического театр на карте Самары Արխիվացված 2016-03-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարայի Մ. Գորկու անվան դրամատիկական թատրոն» հոդվածին։ |
|