Որոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Որոտ, ամպրոպի ժամանակ կայծակին ուղեկցող ձայնը մթնոլորտում։ Առաջանում է կայծակի պայթյունի պահին ճնշման ակնթարթային բարձրացման հետևանքով օդի տատանումներից։ Որոտի դղրդոցն ու ձայնի աստիճանականությունը պայմանավորված են նրանով, որ կայծակն ունի շատ մեծ երկարություն․ նրա տարբեր մասերից ձայնն ականջին հասնում է ոչ միաժամանակ, ինչպես նաև ամպերից անդրադառնալուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png